Ոսկե Հատում /նախագիծ/

Posted: 2 февраля, 2015 in Ուսումնական
Метки:, ,

Ոսկե հատում, ոսկի հատում (ճիշտը՝ «ոսկե հատման» հարաբերություն), հարմոնիկ մասնահատում, համաչափական համակարգ, ուր ցանկացած մեծության հատվածը (a) մասնահատվում է երկու այնպիսի մասերի, որոնցից մեծի (x;) հարաբերությունը փոքրին (a — Հ) հավասար է ամբողջ հատվածի հարաբերությանը մեծին (և հակառակը)։ Այդ հարաբերությունը իռացիոնալ է։ հարաբերությունից ստացվող հավասարման (x2+ax-a2=0) լուծումով՝ եթե a ընդունենք հավասար մեկի, ստացվում է՝ x․= 0,618, a—x=0,382։ Այսպիսով մեծ մասը (х) միջին համեմատականն է ամբողջ հատվածի և փոքր մասի, այստեղից` հատվածի մասնահատումը արտաքին և միջին համեմատությամբ։fib-pinball5

Ոսկե հատում հարաբերության երկրաչափական կառուցումը իրականացվում է 1։2 հարաբերությամբ էջերով ուղղանկյուն եռանկյան միջոցով։ Գործնականում կիրառվում է մոտավոր ոսկե հատումը՝ արտահայտված 2/3, 3/5, 5/8, 8/13 կոտորակներով, որտեղ 2, 3, 5, 8, 13 են ֆիբոնաչչիի թվերն են (յուրաքանչյուր անդամը՝ սկսած երրորդից, հավասար է նախորդ երկուսի գումարին)։

<<Ֆիբոնաչի>>-ն տասներկուերորրդ դարի նշանավոր իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզացու կեղծանունն է: Լեոնարդո Պիզացին է առաջին անգամ ուսումնասիրել թվերի այս շարքը: Ֆիբոնաչիի շարքում յուրաքանչյուր թիվ, սկսած երրորդից, հավասար է նախորդ երկուսի գումարին:

Ֆիբոնաչիի թվերը հաճախ են հանդիպում բնության մեջ: Օրինակ այդ թվերին համապատասխան են դասավորված տերևները կոթունի վրա. Տերևների յուրաքանչյուր երկու զույգերի միջև երրորդը գտնվում է ոսկե հատման կետում: Ոսկե հատման սկզբունքով են դասավորված նաև որոշ ծաղիկների թերթիկները և սերմերը պտուղների մեջ:voske-hatum83

Ճարտարապետական համաչափություններում ոսկե հատման կիրառման մեթոդում էական լրացում է կատարել Ի․ Վ․ Ժոլտովսկին սահմանել է մեկ այլ ածանցյալ հարաբերություն՝ այն անվանելով «ոսկե հատման ֆունկցիա»։ Ոսկե հատման սկզբունքները և նրանցից ածանցված համաչափական հարաբերությունները հիմք են ծառայել համաշխարհային արվեստի (գլխավորապես անտիկ աշխարհի և Վերածննդի ճարտարապետություն) բազմաթիվ ստեղծագործությունների կոմպոզիցիոն կառուցման համար։ Ոսկե հատման, հատկապես ֆիբոնաչչիի շարքի հարաբերությունները մեծապես կիրառվել են հայկական միջնադարյան ճարտարապետական ստեղծագործություններում (Ռսկեպար, Մաստարա, Թալինի Կաթողիկե, Գառնհովիտ և այլն)։gold08

Ոսկե հատման հարաբերությունը հայտնի է եղել դեռևս հնուց։ Նրա բնորոշումը տրված է Պլատոնի «Տիմեոս» տրամախոսության մեջ։ Հավանաբար այս խնդիրը լուծվել է դեռևս Պյութագորասյան դպրոցում։

Պատահական չէ, որ պյութագորականները իրանց գաղտնի միության նշանում օգտագործել են հնգաթև աստղը: Այդ պատկերում ցանկացած հատվածի և հարևան ավելի փոքր հատվածի հարաբերությունը հավասար է ոսկե հատմանը: Նույնիսկ պարզագույն երկրաչափական պատկերներից` ուղղանկյուններից, գեղարվեստական առումով ամենագրավիչը համարվում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է φ-ն ( ոսկե հատումը հաճախ nշանակում են φ տառով` Հին Հունաստանի մեծ քանդակագործ Ֆիդիասի պատվին (մ.թ.ա. v-րդ դար), ով նույնպես իր քանդակներում օգտագործել է այդ  համամասնությունը):

sp-fib

Շատ ուսումնասիրողների կարծիքով` հենց ոսկե հատումը կիրառելու շնորհիվ են ձեռք բերում կերպարվեստի, ճարտարապետական, երաժշական ստեղծագործությունների գեղարվեստական տպավորչությունը և գրավչությունը: Օրինակ կարող է ծառայել հին հունական հանրահայտ Պարթենոն տաճարը, որի կառուցման ժամանակ, ինչպես ապացուցվել է, կիրառվել է ոսկե հատումը:

FibonacciBlocks

Աղբյուրներ՝

Ոսկե հատում

http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%

Լուսո և Աստա

Оставьте комментарий