Posted: 22 сентября, 2015 in Uncategorized

Քիթո

Գնում ես ամպերի միջով,

և հանկարծ լեռան կածանում

Անձրևի տակ-ծաղկած բալենի

Երբ մարդը մտնում է պատերազմի, պատմության, հիշողությունների, իրենից, բնությունից <<Վեր>> աշխարհ, մարդու կյանքը դառնում է աղմուկ: Անիմաստ կամ իմաստավոր, անտարբեր, կամ զգացմունքային մի աղմուկ, որը երբեք մարդուն բաց չի թողում:

Երբ մարդ սկսում  է պիտակավորել, ու անվանումներ դնել: Օրինակ ծառը դառնում ա վառելիք, իսկ պտուղը՝ ուտելիք: Երբ մարդն ամեն կերպ ամեն ինչը խոնարհում է իրեն, ծառայեցնում է իրեն. ստեղծվում է աղմուկ, էն կեղծ մարդկանց, կեղծ ցանկապատված տների, անկեղծ-կեղծավոր հայացքների ու երևի նվիրվածության փոռթկում ապրող շրջապատողներից կազմված աղմուկը: Որը սկսում է կրել կյանք անվանումը:

Անհայտ հեղինակ

ԻՆչպես ճամփորդ՝ ես հագնված պատրաստ եմ մեկնելու,

Իսկ իմ ուղին անհայտ, և ալիքներն անափ են

Ե՞րբ ետ կգամ:

Ես չգիտեմ ոչինչ,

Ինչպես, որ բան չգիտի ճերմակ այն ամպը:

Մարդը էլ չի հասկանում, ու ուշադրություն չի դրաձնում իր ցանկություններին, իր անելիքներին: Մի պահ կանգ է առնում, ու չի հարցնում ինքն իրեն <<Իսկ ի՞նչ եմ ուզում ես: Ի՞նչն է ինձ համար ավելի հարազատ:>>: Եթե ես չէի ուզում, բա ո՞վ էր իմ փոխարեն էդ ցանկանում, ու էդ ինչքա՞ն ուժեղ է ինքը, որ ես հնազանդվում եմ իրեն:

ԻՍՄԱ

ԻՄ հայրենի երկրում

Բալենու պես ծաղկում են, ախ

Վայրի խոտերը նույնպես:

Հենց ծնվում ա հարցը, հարցի հետ մեկ-տեղ գալիս ա լռությունը: Ու ծառը դառնում ա մոլորակը, իսկ ծառի տերևները դառնում են մարդիկ: Ամբողջ մութը վերանում ա աշխարհից: Մարդը հասկանում ա, որ պիտի լինի երջանիկ: Ինքը ապրում ա երջանիկ լինելու համար:

Նայիր, ահա սոխակը

Նույն երգն է միշտ երգում

Անգամ իշխանի երեսին:

ՔԻ-Նո յուրայուկի

Այո, երազ, միայն երազ է նա,

Այդ խորապես ես հասկացա այսօր

Աշխարհը լոկ երազ է…

Իսկ ես կարծել եմ իրական,

Կարծել եմ կյանք: Այնինչ երազ է անցավոր:

Էդ միտքը պահելով մարդը նայում ա շուրջը, ու չի հավատում աչքերին: Էդ սպանությունների, ավտովթարների, ինքնախաբեության ու խաբեության, անկանոն ու անիմաստ տրամադրության զգալի տատանումներից, ոչ ճիշտ տեղում գտնվող մարդկանցից կազմված էդ աղմուկը խորթ ա թվում: Անհետաքրքիր ա թվում:

Սիրտս անհանգիստ

Զատվեց ինձնից և սլացավ

Գարնանաբույր լանջերն ի վեր…

Անվերջ անհուն մի օր ապրեց

Նա այնտեղ

ՈՒ հենց ըդեղ սկսվում ա ճապոնական պոեզիան:

Էդ մարդիկ ուզում են երջանիկ լինեն: Իրանք պարզ են, ու մաքուր: Իրանք վեր են բոլոր պատիժներից, զրկումներից, ներսից կրծվելու, ու տխրելու ունակություններից: Իրանք վեր են տառապանքից, ու հանգիստ բաց են թողում բոլոր անհանգստությունները, աղմուկը բաց են թողում:

Կիգաքու

Ճանապարհին մի մուրացկան:

Ամառ: Երկինքն ու երկիրն են լոկ

Նրա համար ծածկոց:

Էս տողերն ասելով են իրանք ապրում: Աղմուկում ապրող մարդուն լռությունը երևի անհասկանալի թվա: ՈՒ ինքը չփորձի էլ հասկանա էդ լռությունը:

Ես չեմ խոսում դեբիլի նման ապրելու մասին, ես չեմ խոսում երջանիկ ապուշների մասին: Իմ ասածը մաքրությունն ա ներսի: Ուրախությանը հասնելու ցանկությունը:

Ֆուձիվարա Կիյոսկէ

Օ, աշխարհ անցավոր ու տխուր,

Ուր ինչ տեսնում ես ու լսում-փուչ է, ունայն:

Այս կյանքն ի՞նչ է:-

Երկնային անհունում ամպի փետուր,

Որ կարող է անհետ հալվել ամեն վայրկյան:

Ու ճապոնական պոեզիան ցույց ա տալիս բոլոր էն լուսավոր կետերը, որտեղից պետքա սկսվի լռությունը, ու մաքրությունը: Իրան հասկանալու համար, դու մի հատ պետքա անջատես քեզ: Մոռանաս, որ դու ապրում ես բետոնի ու ասֆալտի մեջ, հասնես էդ մաքրությանը, էդ անթերիությանն ու պարզությանը: Ճապոնական պոեզիան չի ասում լավն ու վատը, ինքը քեզ ցույց չի տալիս աշխարհի, կամ մարդու լուսավոր ու մութ կողմերը, չի գտնում ճիշտ ու սխալ: ԻՆքը քեզ ցույց ա տալիս աշխարհը, մարդուն: Էդ մարդու, աշխարհի մեջ դու ինչ էլ գտնես, կախված ա քեզնից, քո ներսից, քո մաքրությունից ու պատկերացումներից:

Միբու Տադամինէ

Զովն աշնանային

Մեղմորեն հպվեց լռած քնարին

Թույլ մի արձագանք…

Մրրիկ են տենչում…

Բասյո

Մի ճյուղից մյուսի վրա

Կաթիլն է հոսում կամացուկ

Օ, Գարնան անձրև

Մեկ ուրիշներին հրաժեշտ տվի,

Մեկ՝ ուրիշներին հեռացան ինձնից…

Իսկ ճամփի վերջում

Աշունն է Կիսո լեռներում:

Ու հետո նոր էդ պարզության ու մաքրության մեջ ամբողջ խորությունը զգաս ու հասկանաս:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s