Записи с меткой «վերլուծություն»

karsi-get

Կարդացի Չարենցի ՙՙՏաղ անձնական՚՚ բանաստեղծությունը, որը իմ կարծիքով Չարենցի կյանքում ինչ-որ փոփոխության մասին է: Չարենցը ասում է, որ պիտի լքի իր ծննդավայրը ու օտար ճամփաներով պիտի գնա դեպի իր երազները, երազանքները: Չարենցը խոսում է նաև մարդկանց անտարբերության ու բթության մասին: Ասում է, որ մարդիկ աչքերը փակ հրճվում ու ՙՙԹնդում՚՚ են, իմ կարծիքով այդ բառը շատ տեղին է օգտագործված: Ինձ թվում է, որ այդ ժամանակ Չարենցի կողքին ոչոք չի եղել, ոչ ոք չի նկատել նրա մտածմունքները: Այդ պատճառով նա ուզում է գնալ իր երազանքների հետևից, իր ՙՙԱստղային երազների ճանապարհով՚՚: (далее…)

<<Մեծ Ցավը>>, վերլուծություն

Կարդացի թումանյանի << Մեծ Ցավը>> և  հասկացա, որ հարյուր տարի  է անցել, բայց ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի մեջ: Կարդում եմ կարդում և զարմանում եմ, որ չեմ գտնում այնպիսի միտք, որի հետ համաձայն չեմ կամ սխալ եմ համարում: (далее…)