Ակումբային գործունեությունն ավագ դպրոցում

Posted: 11 сентября, 2016 in Հաշվետվություն
Метки:, ,

13412931_619479388207663_5315157366848997863_nԵս մի բանում համոզվել եմ, որ եթե ուզում ես, ապա անպայման քեզ տրվում է հնարավորությունը, այլ հարց է, թե դու ինչպես ես օգտագործում քեզ տրված հնարավորությունը: Մի քիչ տարօրինակ սկիզբ էր, չէ՞: Բայց տրանսպորտում, փողոցում, երաժշտական դպրոցում հաճախ եմ հանդիպում սովորողների, ովքեր դժգոհ են ամեն ինչից, բայց երբ առաջարկում ես փոխելու հնարավորություն, հետ են քաշվում: Ափսոսում եմ, երբ տեսնում եմ, որ նրանք գերադասում են նույնությունը՝ փոփոխություններից: Ու մտածում եմ, որ գուցե ես ինքս էլ այսպես չմտածեի ու համարձակ չգնայի փոփոխությունների, եթե կրթահամալիրում մեծացած չլինեի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են ակումբներ: Այսինքն՝ սովորողը բացի դասերից, կարող է ընտրել իրեն դուր եկած ակումբն ու զբաղվել սիրած գործով:

Անձամբ ես ընտրել եմ Երաժշտական լաբորատորիա ակումբը, որովհետև զբաղվում եմ երաժշտությամբ: Ակումբում մեզ ընձեռնվեցին մեծ հնարավորություններ: Քեզ տրվում է ինքնակրթության, արտահայտման մեծ հնարավորություն: Ակումբում դու ունես ղեկավար, ով ամեն հարցում քեզ օգնում է, ունես ընկերներ, ովքեր կիսում են քո հետաքրքրությունները, ովքեր կիսում են իրենց փորձը քեզ հետ և ինչ-որ բաներ սովորում քեզնից: Ակումբում դու կարող ես ազատ ստեղծել, ստեղծագործել, կատարելագործվել: Այդպես եղավ իմ դեպքում: Ակումբային արդյունավետ գործունեության շնորհիվ ստեղծվեց «Տիեզերք» խումբը:

Կրթահամալիրը ակումբների արդյունավետ աշխատանքի համար տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ, ներկայանալու հարթակ: Մեզ տրված է հնարավորություն փոխելու, բարելավելու ընտրած ակումբը: Դա կարևորագույն դրական կողմերից է: Մեզ հնարավորություն է տրվել մեզ համար առավել հաճելի և հարմար միջավայր ստեղծել, առավել գրավիչ դարձնել այն ժամանակը, որը անցկացնում ենք դպրոցում:

Ակումբ հաճախում են այն մարդիկ, ովքեր մասնագիտացված զբաղվում են տվյալ (ընտրությունը մեծ է) ուղղությամբ, նրանք, ովքեր զբաղվում են տվյալ գործունեությամբ ուղղակի սիրողական նախաձեռնությամբ, և նրանք, ովքեր ուզում են սկսել: Սովորողները սկսում են ամեն մեկը մյուսին ներգրավել աշխատանքային գործընթացի մեջ: Իհարկե կան սովորողներ, ովքեր չեն ներգրավվում, կեսից մտափոխվում են, կամ ում դուր չի գալիս ինչ-որ բան: Ինչպես ես արդեն նշեցի, մենք հնարավորություն ունենք քննարկել, փոխել: Ակումբային գործունեության դրական կողմերից մեկն է դրա պարտադիր չլինելը: Այսինքն մենք ինքներս ենք կատարում որոշում ընտրել տվյալ ակումբը, թե ոչ: Երբ զգում ես, որ չես համապատասխանում տվյալ ակումբին, կամ քեզ տեսնում ես ուրիշ բնագավառում, կարող ես ընտրել մեկ այլ ակումբ:1661163_1658074274462791_5798413882554710242_n

Ավագ դպրոցում, ավելի կոնկրետ վերջին 12-րդ դասարանում սովորողների զբաղվածությունն ավելի է մեծանում, և այդ պատճառով սովորողները ընտրում են այնպիսի ակումբներ, որոնք կարող են օգնել սովորողին ապագա կողմնորոշման մեջ:

Հիշում եմ՝ ինչպես սկսեցի երգել… Երգում էի արտասահմանյան աստղերի կատարումներ: Հիմա հեռվից այդ ամենն իմ դեմքին ժպիտ են առաջացնում, և նաև ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե այդ ժամանակ իրար դեռ չճանաչող երեխաներս ինչպես աճեցինք, մեծացանք, հասունացանք, այն վստահության մթնոլորտում, որը մեր շուրջն էր: Ու թե ինչպես մի օր էլ մեզ տրվեց միասին մի ակումբում հավաքվելու հնարավորությունը: Բայց ի տարբերություն այն ժամանակների մեզ մոտ նաև երաժշտական ճաշակ ձևավորվեց: Հիշում եմ, երեխա էի, մեզ հյուր էր եկել մայրիկիս երգիչ ընկերներից մեկը, ով ժամանակին հայտնի աստղ էր եղել: Երբ մայրիկս հպարտությամբ պատմեց իմ մասին, դե ես էլ երգեցի, այդ երգիչն ինձ հարց ուղղեց, որի իմաստը հետո հասկացա: Հարցրեց. «Իսկ դու ազգային երգեր երգում ե՞ս, Կոմիտաս երգում ե՞ս»: Ես ասացի, որ էնպես, դպրոցում… Ասաց՝ մինչև չերգես քո ազգայինը, երբեք լավ չես երգի:

Երբ սկսեցինք մեր խմբով Կոմիտաս երգել, գնալով սիրահարվեցի մեր երգին: Իսկ Կոմիտասը իմ մեջ ներարկվեց կրթահամալիրում սովորելու տարիների ընթացքում, մինչև դարձավ իմը:

Պարի ակումբի հնարավորությունն ինձ այլ խորություն տվեց: Մենք պարում ենք մեր ազգային պարերը: Միասնական այդ պարերը որքան բան տվեցին մեզ: Ես սկսեցի ճանաչել ինձ, ես հասկացա, որ պարն էլ իր լեզուն ունի, որ մեր ազգային պարը յուրաքանչյուրիս մեջ է նստած, ինչպես երգը:

12006142_1622441584692727_1252800690244181415_n

Ակումբները մեր կրթահամալիրում իրականացվող գործունեության լավագույն ձևերից են, որոնք կարող են սովորողի կյանքը լցնել, սովորողին կողմնորոշել, սովորողին առաջ տանել, բացահայտել:

Ավագ դպրոցի ակումբային գործունեության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավագ դպրոցի ակումբների ցանկը:

Գրել եմ ,,Աշնանային հավաքին գրում են 12-րդցիները,, նախագծով

- комментарии

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s