Էկոհամակարգերի հիմնախնդիրները /Էկոլոգիա. նախագիծ/

Posted: 13 декабря, 2015 in Ուսումնական, Uncategorized

скачанные файлыԱյսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ:

Էկոհամակարգերը ունեն նյութերի շրջապտույտ կատարելու և ինքնավերականգման հատկություն: Սրանք ամենակարևոր հատկություններն են: Նյութերի շրջապտույտը ապահովում է կենսական նյութերով, իսկ ինքնավերականգնումը` մարդու գործունեության արդյունքում կամաց-կամաց վերացող ու ոչնչացվող նյութերի վերականգնումը:

  • էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա:
  • Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:
  • Բնական էկոհամակարգերում կենսաբազմազանությունը բարձր է, իսկ կենսաբանական արդյունավետությունը՝ ցածր:
  •  Բնական էկոհամակարգերում պրոդուցենտների առաջնային արտադրանքը սննդային շղթաներում օգտագործվում է կոնսումենտների կողմից և ածխաթթու գազի, ջրի և հանքային տարրերի ձևով նորից վերադառնում կենսաբանական շրջանառության համակարգ:
  • Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրն Արեգակն է:

ecosystem-illustration

Կան նաև մարդու կողմից ստեղծված էկոհամակարգեր, որոնք կոչվում են ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգը (լատ.`ագրոս-դաշտ) գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգն է: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները և այլն: Ագրոէկոհամակարգերը տարբերվում են բնական էկոհամակարգերից հետևյալ կետերով.՝

  • Առավել բարձր արտադրանք ստանալու համար ագրոէկոհամակարգերում կտրուկ նվազեցված է տեսակների թիվը:
  • Ագրոէկոհամակարգերում գյուղատնտեսական բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ և դա բերում է դրանց գենետիկական բազայի նեղացման. սովորաբար ընդամենը մի քանի սորտ է օգտագործվում, այդ պատճառով դրանք շատ զգայուն են հիվանդությունների և վնասատուների զանգվածային բազմացման նկատմամբ: Ագրոէկոհամակարգեր սովորաբար ներմուծվում են այնպիսի տեսակներ, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին: Արհեստական ընտրությունը նաև դուրս է մղում թույլ համարվող օրգանիզմների բոլոր ձևերը:
  • Ագրոէկոհամակարգերում ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ, որն անցանկալի ազդեցություն է թողնում ոչ կենսական բաղադրիչների, հատկապես հողի բերրիության վրա:
  • Ագրոէկոհամակարգի  նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են լրացուցիչ էներգիայի աղբյուրներ` մարդու կամ կենդանիների ֆիզիկական աշխատանք, վառելանյութի տարբեր տեսակներ, պարարտանյութեր, լրացուցիչ լուսավորում, պեստիցիդներ, թունաքիմիկատներ:
  • Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության և օժանդակության, առանց որի դրանք գոյություն ունենալ չեն կարող: Պետք է նշել, որ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:

images

Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

Մարդու գործունեության արդյունքում խախտվում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, որը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, քանի որ, բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է: Իսկ եթե փոխվում է հավասարակշռությունը, ապա ստեղծվում են շրջապատի նոր որակներ: Օրինակ՝մեր կողմից վառելիքի այրումը, անտառահատումը փոփոխում են մթնոլորտն ու մոլորակի կլիման: Թեև մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչպես, սակայն արդեն գիտենք, որ մեր գործողությունները վտանգում են երկրի վրա կյանքի բազմազանությանը:

Էկոհամակարգերում անընդհատ տեղի են ունենում տարբեր նյութերի շրջապտույտներ, օրինակ՝ ֆոսֆորի, ազոտի, ածխածնի և այլն: Յուրաքանչյուրը իր ուրույն տեղը ունի էկոհամակարգում և պատասխանատու է որևէ բանի համար:

Ազոտ-Եթե չլիներ ազոտի շրջապտուտը, որը մտնում է սպիտակուցների և նուկլեյնաթթուների կազմության մեջ, ապա չէր կատարվի մայրական բջջից դուստր բջջին ինֆորմացիայի լիարժեք փոխանցում, որը կյանքի գոյության հիմքն է:

Ֆոսֆորը- պատասխանատու է սպիտակուցների սինթեզի համար, որոնք օրգանիզմի կառուցվածքի հիմքն են, մկանների, հյուսվածքների, ներքին օրգանների, իմունային համակարգի հիմնական բաղադրիչն են: Ֆոսֆորի հիմնականում հանդիպում է քարոլորտում: Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։

Ծծումբ- կյանքի համար ոչ պակաս նշանակություն ունեցող տարր է: Այն պարունակվում է սպիտակուցներում(հատկապես՝ձվի, մազի, եղունգի, փետուրի և այլն), որոշ  վիտամիններում և հորմոններում:

Ածխածին- Եթե չլիներ ածխածինը չէր ստեղծվի գլյուկոզ և այլ նյութեր, այսպիսով չէր լինի թթվածին և կյանք:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s