Ռուս-Թուրքական պատերազմ

Posted: 10 ноября, 2015 in Ուսումնական, Uncategorized
Метки:, ,

25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

17-19-րդ դարերում Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև տեղի են ունեցել շուրջ 10 ռազմական հակամարտություններ։

Մինչև 18 դարի 1-ին կեսը դրանք Ռուսաստանի համար պաշտպանական պատերազմներ էին և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու Ղրիմի թաթարների ասպատակությունների դեմ։ 18 դարի 2-րդ կեսից Ռուս-թուրքական պատերազմները Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման և Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի էքսպանսիայի ուժեղացման համար էին:

1676-1681 թվականներին Ռուս-թուրքական պատերազմը սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։

1676 թվականին Լեհաստանի հետ կնքված հաշտությամբ Թուրքիան ձեռք բերեց Պոդոլիան։

Դեռևս 1669 թվականին թուրք կառավարությունը դաշինք էր կնքել Աջափնյակի Ուկրաինայի, Դորոշենկոյի հետ։

Սակայն Դորոշենկոն դավաճանեց: 1674 թվականին Ուկրաինայի միասնական հետման ընտրվեց Ձախափնյա Ուկրաինայի Աամոյլովիչը։

1676 թվականին Դորոշենկոն 12 հազար զորաջոկատով գրավեց հետմանական մայրաքաղաք Չիգիրինը՝ հույս ունենալով թուրք, զորքի օգնությամբ վերականգնել իր իրավունքները։ 1676 թվականի հուլիսին Աամոյլովիչի և ռուս զորահրամանատար Գ․ Գ․ Ռոմոդանովսկու գլխավորությամբ ռուս-ուկրանիական միացյալ զորքերը պաշարեցին Չիգիրինը և ստիպեցին Դորոշենկոյին հանձնվել։ Չիգիրինի համար պայքարը ռուս-ուկրաինական և թուրք-թաթարական զորքերի միջև շարունակվեց 1677-1678 թվականները:

1678 թվականին օգոստոսին թուրքերին հաջողվեց գրավել այն։

1679-1680 թվականնեին ռուս-ուկրաինական զորքը հաջողությամբ հետ մղեց Ղրիմի թաթարների հարձակումները։

1681 թվականի հունվարի 13-ին Թուրքիան, չհասնելով իր նպատակին, հարկադրված ստորագրեց Բախչիսարայի պայմանագիրը , որով ճանաչեց Ձախափնյա Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին։

Գործունեություններ

Պատերազմի ընթացքում Ռուսաստանը ձեռնարկեց 1687 թվականի և 1689 թվականի Ղրիմյան և 1695-1696 թվականի Ազովյան արշավանքները։ 1699 թվականին Կարլովցիի հաշտության պայմանագրի կնքման, ինչպես նաև Շվեդիայի դեմ նախապատրաստվող պատերազմի պայմաններում 1700 թվականին Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր (Կոստանդնուպոլիսում), որով Ազովն անցավ Ռուսաստանին։

1710-1713 թվականի ռուս-թուրքական պատերազմի հիմնական իրադարձությունը 1711 թվականին Պետրոս 1-ի Պրուտյան արշավանքն էր, որը Ռուսաստանի համար ունեցավ անհաջող ելք: Ռուսաստանը կորցրեց Ազովը։

1735-1739 թվականի ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով։

1736 թվականի մայիսին ֆելդմարշալ Բ․ Կ․ Մինիխի Դնեպրյան բանակը (62 հազարանոց զորաջոկատով ) գրավեց Պերեկոպը, իսկ հունիսի 17-28-ին՝ Բախչիսարայը։ Ջրի պակասի, սկսված համաճարակների պատճառով Մինիխը հեռացավ Ուկրաինա։

1736 թվական հունիսի 19 ռուուսական․ Դոնյան բանակը (28 հազարանոց զորաջոկատով) ֊ֆելդմարշալ Պ․ Պ․ Լասսիի գլխավորությամբ Բրեդալի Դոնյան նավատորմիկի աջակցությամբ) գրավեց Ազովը։

1737 թվականի հուլիսին Մինիխի բանակը (60-70 հազար մարդ) գրոհով վերցրեց Օչակով թուրք, ամրոցը, իսկ Լասսիի բանակը (մոտ 40 հազար մարդ) գետանցեց Աիվաշը և հուլիսին մտավ Ղրիմ ու գրավեց Ղարասուբազարը։ Սակայն ջրի և պարենիի պակասության պատճառով հարկադրված նորից թողեց Ղրիմը։ 1737 թվականի հուլիսին Թուրքիայի դեմ պատերազմի մեջ մտավ Ավստրիան, բայց նրա բանակը միշարք պարտություններ կրեց։

                      Օգոստոսին Նեմիրովում սկսվեցին հաշտության բանակցությունները, որոնք սակայն ձախողվեցին։

1738 թվականին ակտիվ ռազմական գործողություններ չեն մղվել։ Համաճարակի պատճառով ռուս զորքերը թողեցին Օչակովը և Կինբուռնը։

1739 թվականի օգոստոսին Մինիխի զորքերը անցնելով Դնեպրը պարտության մատնեցին թուրքերին և գրավեցին Իատինն ու Յասսին։ Սակայն Ավստրիան նորից պարտություն կրեց և սեպտեմբերի 18-ին առանձին հաշտություն կնքեց։ Եվ քանի որ կար նաև Շվեդիայի հարձակման վտանգը, Ռուսաստանը ստիպված եղավ կնքել Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցավ Ռուսաստանին։ Այս պատերազմին մասնակցել է ռուս, ծառայության մեջ գտնվող էսկադրոնը Պետրոս Զենենցի գլխավորությամբ։

1768-1774 թվականին ռուս-թուրքական պատերազմը սկսել է Թուրքիան, երբ Ռուսաստանը հրաժարվել է դուրս բերել իր զորքերը Լեհաստանից, որի նկատմամբ հավանություններ ուներ Թուրքիան։

1768 թվկանի սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 6)-ին Թուրքիան (Ֆրանսիայի և Ավստրիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Ռուս բանակի գլխավոր ուժերը (1-ին բանակը (80-90 հազար մարդ) Ա․ Մ․ Դոլիցինի հրամանատարությամբ պետք է գրոհեր Խոտինի վրա, իսկ 2-րդ բանակը (35 հազար մարդ) գեն․ Պ․ Ա․ Ռումյանցևի հրամանատարությամբ) պետք է ապահովեին գլխվոր ուժերի գործողությունները` պաշտպանելով Դնեպրից մինչև Դոն ընկած սահմանային տարածքը Ղրիմի թաթարներից։ Առանձին ջոկատներ պետք է գործեին Կովկասում նողայական թաթարների դեմ, ինչպես նաև մի զորաջոկատ (Տոտլեբենի հրամանատարությամբ) Վրաստանում։ Բալթիական նավատորմի մի էսկադրա ուղարկվում էր Միջերկրական ծով՝ Դարդանելի նեղուցը փակելու և Հունաստանում բռնկված ազգային ազատագրական շարժմանը աջակցելու համար։

1769 թվական հունվարին Ղրիմի թաթարների ներխուժումով Ուկրաինա՝ սկսվեցին ռազմական գործողությունները։ Ռումյանցևի բանակը հետ մղեց թաթարների հարձակումը, գրավեց Ազովի ծովափը:

Սակայն սեպտեմբերին թուրք կայազորը պարենի պակասի պատճառով  թողեց Խոտինը։

Սեպտեմբերին ռուսական 1-ին բանակը, որի հրամանատար էր նշանակվել Ռումյանցևը, գրավեց Ցասսինը։

1770 թվականի ընթացքում Ռումյանցևի բանակը ջախջախիչ հարվածներ հասցրեց թուրք-թաթարական բանակին:

Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)

Ռուս-թուրքական պատերազմներ
The Russo-Turkish War in Caucasia, 1877.gif
Թվական 12 (24) ապրիլի 1877 — 19 փետրվարի (3 մարտի) 1878
Վայր Բալկանյան թերակղզի,Անդրկովկաս
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն սուլթան Աբդուլ Համիդ II Ռուսաստան ցար Ալեքսանդր II
Կողմերի ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
281 000
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
737 355
Ռազմական կորուստներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
30 000 զոհ
90 000 զոհ՝ վերքերից
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
15 567 զոհ
56 652 վիրավոր

1877-1878 թվականներին տեղի ունեցան ռազմական հակամարտություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։

1877–1878 թթ․ պատերազմը

Բալկաններում թուրքական 160.000-անոց բանակի դեմ ռուսները հանել էին 185.000 զինվոր` ցարի եղբայր Նիկոլայ Ռոմանովի հրամանատարությամբ։

1878 թ. հունվարի 4-ին ռուսները մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդին ու Ադրիանապոլիսը ու մոտեցան Կ.Պոլսին։

1877 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Ռազմական գործողությունները ընթանում էին և՛Բալկաններում, և՛ Կովկասում։

Կովկասյան ռազմաճակատում ռուսական 70.000-անոց բանակը ցարի մյուս եղբայր Միխայիլ Ռոմանովի հրամանատարությամբ կռվում էին թուրքական 55.000-անոց բանակի դեմ։ 52.000-անոց Կովկասյան կորպուսը զեկավարում էր հայազգի գեներալ Լորիս Մելիքովը։ Ռուսները հաղթանակ էին տանում(Կովկասյան ռազմաճակատում)` գրավելով Բայազետը, Դիադինը, Ղարաքիլիսան ու Արդահանը։

Մայիսի 20-ին ռուսները պաշարում են Կարսը, սակայն անհաջողության են մատնվում։ Թուրքերը փորձում են հետ գրավել Բայազետը և պաշարում են այն։

Տեղի կայազորը դիմում է ինքնապաշտպանության և փորձում իրենց պաշարման մասին տեղեկացնել գեներալ Տեր-Ղուկասովին, սակայն թուրքերը որսում են նամակատարներին և սպանում։ Միայն նրանցից մեկին` Սամսոն Տեր-Պողոսյանին է հաջողվում իմաց տալ ռուսական զորքերին պաշարման մասին։ Պատմական այս դրվագը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» պատմավեպում։

Ռուսները առաջանում են դեպի Կարս ու Էրզրում։

1877 թ. կրկին պաշարում է Կարսը և հետ գրավում այն։

1878 թ. փետրվարին գրավում են նաև Էրզրումը։

1878 թ. փետրվարի 19-ին Կ.Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ծովափնյա ավանում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի` Բալկանյան երկրները ստանում են անկախություն և ինքնավարություն։ Ռուսների է անցնում Բեսարաբիան, իսկ Կովկասում` Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը։ Թուրքերը պարտավորվում են վճարել 310 մլն. ռուբլու ռազմատուգանք։ Պայմանագրի 16-րդ կետը վերաբերվում էր արևմտահայությանը։

օգտակար հղումններ՝

Սան Ստեֆանոյի պայմանագիր (հայկական հարցը)

Սան ստեֆանոյի պայմանագիր

Նշվում էր, որ հաշվի առնելով ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների` Բարձր Դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի բարենորոգումներ։

25-րդ հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի գրաված տարածքներից միայն այն ժամանակ, երբ Բարձր Դուռը 6 ամսվա ընթացքում կիրականացներ այդ բարենորոգումները։

Եվրոպական պետությունները` Անգլիան և Ավստրո-Հունգարիան չհաշտվեցին Բալկաններում և Կովկասում ռուսական ազդեցության ուժեղացման հետ և ստիպեցին Բեռլինում հրավիրել միջազգային կոնգրես` պայմանագիրը վերանայելու համար։

Բեռլինի կոնգրես- 1878 թ. հունիս

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինում Ռուսաստանը դիվանագիտորեն մեկուսացվել է։ Մասնակից պետությունները (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա) պաշտպանել են Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին են ուղարկել ազգային պատվիրակություն՝ հոգևորական, հասարակական գործիչ Մկրտիչ (Հայրիկ) Խրիմյանի ղեկավարությամբ (անդամակցել են Մինաս Չերազը, Խորեն Նարբեյը, Ստեփան Փափազյանը), որին, սակայն, թույլ չեն տվել մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։ Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրել է Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես անուշադրության են մատնվել։

 

Բեռլինում Հայկական հարցի շուրջ բախվել են 2 տեսակետներ: Ռուսական պատվիրակությունը պահանջել է բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատել է այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ։ Ի վերջո, վեհաժողովն ընդունել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլերեն խմբագրության տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտել է Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ՝

Aquote1.png
Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից։ Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը։
— Բեռլինի պայմանագիր, 61-րդ հոդված
Aquote2.png

Այսինքն՝ հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից  և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Այդպես Արևմտյան Հայաստանի հարցը հայտնվեց մեծ պետությունների հակասությունների ոլորտում։

 

Եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանակները որդեգրել են Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։ Բեռլինի պայմանագրով՝ Թուրքիային են վերադարձվել Ալաշկերտի հովիտը և Բայազետը։ Բաթումը հայտարարվել է ազատ նավահանգիստ։ Ռուսաստանը դիվանագիտական պարտություն է կրել։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրությանն են միացվել Հայաստանի մի շարք շրջաններ, որոնցից 1878 թվականին կազմվել է Կարսի մարզը, որն իբրև առանձին վարչական միավոր մտել է Կովկասի փոխարքայության մեջ։

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ։ Մկրտիչ Խրիմյանը զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով։

Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց։ Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը։ Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով։ Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Բեռլինի մեջ կորոնենք զայն»։

Պատերազմները և դրանց արդյունքները

Տարիներ Անվանում Արդյունք
1 15681570 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
2 16761681 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան/Թուրքիա Ոչ ոքի
3 16861700 Ազովյան պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
4 17101711(13) Պրուտի արշավանք Թուրքիա Թուրքիայի հաղթանակ
5 17351739 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
6 17681774 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
7 17871792 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
8 18061812 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
9 18211830 Հունական հեղափոխություն Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
10 18281829 Ռուս-թուրքական պատերազմ ՌուսաստանՌուսաստանի հաղթանակ
11 18531856 Ղրիմի պատերազմ Թուրքիա Թուրքիայի հաղթանակ
12 18771878 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
13 19141918 Կովկասյան ճակատ (IՀՊ) Ռուսաստան/Թուրքիա Անորոշ

 

https://ru.wiktionary.org/wiki/%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%B0%D0%BD%D1%81%D0%B8%D1%8F

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1360

http://norsahag.blogspot.am/2009/09/1877-1878.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s