Լրացուցիչ Կրթություն

Posted: 22 сентября, 2015 in Uncategorized

Իմ լրացուցիչ կրթությունը երաժշտությունն է: Սովորում եմ <<Չայկովսկու>> անվան երաժշտական դպրոցում: Արդեն իններորդ տարին է, որ զբաղվում եմ երաժշտությամբ, ու էդ երաժշտությունը իմ կյանքի մի մեծ մասն է դարձել արդեն: Երաժշտությամբ եմ շարունակելու, այդ պատճառով <<Լրացուցիչ կրթություն>> ասվածը երևի մի-քիչ սխալ կլինի իմ դեպքում:

Կազմակերպությունն ու համատեղելը դժվար է ստացվում, բայց մի կերպ կարողանում եմ դասավորել ժամերը: Շաբաթական ութից տաս ժամ հատկացնում եմ երաժշտական կրթությանը: Բացի դասերը, նաև ժամանակ եմ հատկացնում պարապելու համար:

Երաժշտականից դուրս նույնպես զբաղվում եմ երաժշտությամբ:

Օրինակ դպրոցում ակումբս ընտրել եմ երաժշտական լաբարատորիա:

Էլիզան, Լուսինեն ու ես ստեղծեցինք <<Տիեզերք>> բենդը, որին նույնպես պետք է ժամանակ հատկացնել:

Նաև նվագում-ստեղծագործում եմ <<Միհր>> թատրոնի ներկայացման համար:

Քանի, որ դեռ տարին նոր է սկսվել, դեռ չեմ կարող գուշակել, թե էլ ինչեր կավելանան ՙՙլրացուցիչ ուսուցում՚՚ ասվածի մեջ:

Վերջին տարիներին կազմակերպվում են տարբեր հանդիպումներ, զրույցներ երաժիշտների, էն մարդկանց հետ, ովքեր կարող են ապահովել իմ լրացուցիչ ուսուցումը: Էդ կերպով էլ է արտահայտվում ուսուցումը:

Մեկ օրվա մեջ փորձում եմ տեղավորել, ինչքան հնարավոր է շատ պարապմունք, փորձում եմ իրար հետևից բոլորը շարել, որպեսզի արագ վերջացնեմ, ու ժամանակ ունենամ տնային աշխատանքները կատարելու համար:

Ուսումնական օրս սկսվում է առավոտյան յոթից, մինչև երեկոյան վեց-յոթը: Սկսվում է <<Միհր>>-ի փորձով, շարունակվում դպրոցի դասերով և ավարտվում երաժշտական դասերով:

Չեմ կարող ասել, որ չեմ հոգնում, բայց չեմ հոգնում երաժշտությունից, երաժշտությամբ զբաղվելուց: Հոգնում եմ տեղից տեղ վազվեզելուց, անընդհատ ուշանալուց ու ինչ-որ բան այնուամենայնիվ չհասցնելուց: Դժգոհում եմ միայն ժամանակի պակասությունից: Ես չեմ հոգնում, ուղղակի գիշերն է շուտ գալիս: Ամիսներն ու տարիները շատ արագ են թռչում, իմ առջև իմ կողմից դրված բոլոր խնդիրները հաղթահարելու համար ժամանակը չի հերիքում: Էս կյանքի տեմպը քեզ իր մեջ է վերցնում ու սկսում ես հաճույք ապրել: Հաճույք ես ապրում երթուղայինի մեջ մի կերպ կանգնելուց, վազեվազ երաժշտական դպրոց մտնելուց, հերթական անգամ ինչ-որ բան մոռացած լինելուց, իսկ մեկ-մեկ, երբ բախտը ժպտում է տուն վերադառնալու ճանապարհին, երթուղայինը դատարկվում է, ու դու նստած ես գալիս տուն: Երբ քո զբաղմունքը քեզ շաատ հաճելի է, բոլոր խնդիրները հաճելի են թվում: Այսքանով ավարտվում է իմ լրացուցիչ կրթությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s