Posted: 3 июля, 2015 in Uncategorized

Բարի օր: Ուզում եմ պատմել էս տարվա Վրաստանի մասին: Չգիտեմ, թե որտեղից պիտի սկսեմ ու մտքերս հավաքել մի տեսակ չի ստացվում:

Էս տեսակ ճամփորդություններն էնքան հետաքրքիր ուժ ունեն իրանց մեջ: Միշտ մեզ ինչ-որ  բան սովորացնում են, կարևոր մի բան: 

Էս տարվա խումբը շատ լավն էր: Բոլորս մոտ էինք իրար հետ, ու ուզում էինք միասին ճամփորդել: Ու էդ միջավայրը լռիվ ուրիշ էր: Ուսուցիչների ու սովորողների միջավայր չկար, կար ընկերական միջավայր:

Ճանապարը երկար էր: Շա՜՜տ երկար էր: Մենք կես ժամը մեկ ընկեր Մարգարիտայից հարցնում էինք, թե երբ պիտի հասնենք: Ու ստանում էինք նույն պատասխանը, մի-երկու ժամից:

Մեզ մեղադրել պետք չի, որովհետև էս ճամփորդությանը մենք սպասել ենք շատ երկար: Մայիսից սպասում էինք: Ճանապարհին նստարաններն ավելի ու ավելի անհարմար էին դառնում, իսկ մենք ավելի ճկուն:

Մեզ մեղադրել պետք չի, որովհետև էս ճամփորդությանը մենք սպասել ենք շատ երկար: Մայիսից սպասում էինք: Ճանապարհին նստարաններն ավելի ու ավելի անհարմար էին դառնում: Էդ անհարմարության մեջ կար մի պլյուս մենք անկախ մեր կամքից զբաղվում էինք յոգայով:

Ճանապարհն անցանք երգելով, զրուցելով, լրջանալով ու ջրիկանալով, քնելով, երգ լսելով, Նարեկի ու Մարկի հետ խաղալով:

Հասանք տեղ, բոլորս բժժած էինք: Դասավորեցինք  մեր իրերը, հանգստացանք, ուծքի եկանք ու վազեցինք ծով:

Photo By-Շուշաննա Ճշմարիտյան

Ծովը ծովի նման էր: Անվերջ էր ու արևի շողերն արդեն հասցրել էր գողանալ: Ալիքներն էլ անընդհատ վազում էին, կամ պարում էին, մեկ առաջ մեկ հետ:

Հիմա եմ հասկանում, որ պատկերներից շատ իմ մեջ տպավորվել են էդ զգացումները, էդ քամին,  ալիքները, արևը: Հիշում եմ էդ աղի համրը, որն առաջին օրն անտանելի էր, բայց լավ էլ արագ սովորեցինք:

Երեկոյան վերադարձանք տուն: Մեր սենյակներն ենքան հարմար էին:

Ինչպես բոլոր ժամփորդությունների ժամանակ, էս անգամ էլ գիշերները մեծ հաշվով արթուն էինք անցկացնում: Էնքան էինք խոսում, խնդում: Չեմ էլ հիշում, թե ինչի մասին: Ժպտացող կովին ու կիսաբաց լուսամուտներն եմ լավ հիշում…լուրջ թեմաներից կրոնի թեման եմ հիշում: Հետաքրքիրն էն էր, որ բոլորս նույն բանն էինք ասում, բայց գիտեիս ինչի վեճի էր վերածվում: Ինձ թվում ա էդ մեր տարիքի հետ եկող Էֆֆեկտնա :Դ

Կոնկրետ չեմ հիշում, թե որ օրն ինչ ենք արել: Ամեն ինչ էնքան ամբողջական ա մեջս տպավորվել: Վրացի հանդիսատեսը շատ լավն էր: Մեզ ենքան բուռն ծափահարեցին: Համերգից հետո մի քանիսի հետ ծանոթացանք: Շատ հաճելի էր իրենց հետ շբումը: Հուսով եմ սիրեցին մեր երգերը…

Ուզում եմ վերադառնալ ծովին: Ծովը ալիքների հետ մեկ-մեկ էնքան հետաքրքիր բաներ էր սովորացնում: Գաղտնիքներ էր բացում: Իրար հետ ուղղակի զրուցելն ավելի ու ավելի հեշտ էր դառնում: Իսկ երեկոյան գորտերն էին սկսում երգել: չեմ կարող ասել, որ գորտերի երգը շատ գեղեցիկ էր:

Մի օր գիշերով գնացինք լողափ: Հայկի ծնունդը նշելու նպատակով:

Հավես անցավ շատ:

Գիշերով լողափը մի տեսակ ուրիշգեղեցկություն ուներ: Սիրուն էր լուսինը: Սենց դեղին էր ու վառվում էր ներսից: Աստղերն էլ քիչ-քիչ շատանում ու պայծառանում էին:

Էնքան արագ էր անցնում ժամանակն ու մենք էնքան բան էինք հասցնում անել, որ օր ու ժամ խռնվել էին իրար: Իհարկե թաղծոտ պահեր էլ եղան, բայց լավ պրծանք…Մենք բոլորս ենքան հետաքրքիր էինք մտածում: Բոլորս մի ուրիշ տեսակի իմաստավոր-անիմաստներ էինք: Ու տարբեր էինք, շատ տարբեր:

Էս տեսակ ճամփորդությունները միշտ ինչ-որ մի նոր մաս են բացահայտում, թե քեզ համար, թե կողքիններիդ: Նենց ուրախ եմ, որ գնացինք: Ու անչափ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s