Ընտիր Օր էր….ընտի՜՜ր…

Posted: 3 июня, 2015 in Խճանկար
Метки:,

Բարի օր: Գրում եմ շատ պայծառ դեմքի արտահայտությամբ, որովհետև էն դրական էմոցիաները, որոնք ստացա Վանաձորում, իմ կարծիքով, դեռ երկար չեմ մոռանա: Հմմմ՜… էս նյութը գրում եմ, որպես շնորհակալություն, բոլոր են մարդկանց ովքեր կազմակերպել են Վանաձորի բարեգործական համերգը: Էս համերգը առաջ տանող մի հատ մեե՜ծ քայլ էր, որը օգուտ տվեց ոչ միայն ինձ ու Լուսոյին: Էդ փաստը շատ ա ուրախացնում, ու էն միտքը, որ դու կարող էս օգնել էն մարդուն, ով քո օգնության կարիքն ունի, էդ մի հատ հրաշք զգացողություն ա: Չգիտեմ, թե ում առաջինը շնորհակալություն ասեմ: Նարուկի Հայրիկի՞ն (Արամազդ Ղալամքարյանին:)), որ առաջարկեց մեզ, որ լսեց մեզ ու գնահատեց, հավանեց էն ինչ մենք անում ենք: Լավ էլի-ի Մհերի՞ն, որ մեզ էդքան աջակցեց, ու էն տեսավ, որը կարողա և մենք ինքներս չէին տեսել: Լավ էլի-ի Բագրատի՞ն, որ ինքը էդքան բարի ա, ու որ մեզ էդքան դուխ էր տալիս: Էդ հինգ, թե վեց փորձը Մհերի հետ միասին միշտ էնքան թեթև էր անցնում, էնքան արագ, ու միջավայրն էնքան պարզ էր ու հանգիստ, որ ինքս ինձ ամեն անգամ ավելի ազատ էի զգում տուն վերադռնալիս: Երևի միակ էդ զգացմունքին համապատասխան բառը ազատն էր: Իսկ համերգը՜՜՜…..Համերգը համ լռիվ նույնն էր, համ լռիվ ուրիշ էր: Մենք ելույթ էինք ունենում էն մարդկանց առաջ, ովքեր մեր մասին չէին էլ լսել, համերգը բարեգործական էր, մենք նվագում էինք Մհերի հետ, նվագում էինք Լավ Էլի-ի երգերը: աաաաաաաաաա՜՜՜՜ … :ԴԴԴԴ Սենց մի հատ հետաքրքիր պահ կար, մենք միշտ լսում էինք Լավ էլի-ի երգերը, ականջակալներով, ուղղակի համակարգչով… ու մեկ էլ հոպ, մենք նույն բեմի վրա կանգնած ենք ու նվագում ենք Լավ Էլի-ի հետ, մեր ամենա-ամենա-ամենա սիրած երգերը: Հրաշք էր, հրաշք…ու էս ամեն ինչն էնքան արագ կատարվեց, որ ես չհասցրեցի էլ մի պահ մտածեմ՝ ՙՙՄի րոպե էլի…էս ամեն ինչը լուռջ կատարվում ա՞՚՚: Երկար չեմ գրի, ու չեմ էլ պատմի, արդեն տեսահոլովակը կա, կարող եք համերգը դիտել, լսել…Էս հրաշքի մեջ մենակ մի բանն էր տխուր, որ Էլիզը մեր հետ չէր, էդ բացը միշտ կար: Միշտ արևը պակաս էր: ՈՒ մեր տիեզերք բենդը էդքան էլ տիեզերք չէր :Դ Մյուս անգամ անպայման Էլիզի հետ!!! ու՞ր հասանք…Անչա՜փ-անչա՜փ շնորհակալություններ բոլորին, բոլոր դահլիճում նստածներին, բոլոր էն մարդկանց, ովքեր գիտեին Լավ Էլի-ի բոլորը երգերը, բոլոր էն մարդկանց, ովքեր մեր հետ ծափ տվեցին ՙՙԱռաքել, Մուշեղ՚՚-ի ժամանակ…Մհերին, Բագրատին, Շողերին ու Արամազդ Ղալամքարյանին…Ու հուսով եմ, որ էս համերգն անպայման կօգնի Լուսինե Գալստյանին, որ անպայման ինչ-որ բան կփոխվի դեպի լավը….: Վերջ :Դ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s