Անտառը Լուռ էր…

Posted: 17 мая, 2015 in Ընթերցարան, Խճանկար
Метки:, , , , ,

AstaԱռուն մնաց-մնաց ու խոսեց.

-Ջուրը չեմ սիրում, մի տեսակ:

Անտառը լուռ էր ու շշուկ անգամ չկար:

Մարդը իր ծանր գլուխը բարձրացրեց, ոտքի կանգնեց, դանդա՜ղ-դանդաղ մոտեցավ առվին, մի բուռ ջուր խմեց ու ասաց:

-Ես էլ:-ասաց:

Արևը կամաց-կամաց իջնում էր սարերին:

Ու հանկարծ ծառը խոսեց:

-Իսկ ես ջուր շատ եմ սիրում, բայց այ ճյուղերս տանել չեմ կարողանում:

Անտառը լուռ էր, ու շշուկ անգամ չկար:

Մարդը իր ծանր գլուխը բարձրացրեց, ոտքի կանգնեց, դանդա՜ղ-դանդաղ մոտեցավ ծառին, հազիվ ձգվեց դեպի ամենացածր ճյուղը, քաղեց պտուղը: Սկսեց ուտել:

-Ես էլ չեմ սիրում:-ասաց մարդը, գլուխը հենեց ծառին ու աչքերը փակեց:

Արևը կարմրեց, ու շողերը տարածեց:

Հանկարծ երկինքը մռայլեց ու սկսեց գոռալ:

-Ես կայծակ էնքա՜ն եմ սիրում: Սիրում եմ փոթորիկներն ու անձրևը:- գոռաց ամպը:

Ամպի գոռգոռոցները լսելուն պես մարդու գլուխը թեթևացավ ու մարդն արագ-արագ վազեց տուն:

Արևը պար տվեց, խաղ տվեց առվի ջուրը ցամաքեց, ծառը ճյուղերը կորցրեց, մարդն էլ՝ պտուղը: Արևը ժպտաց ու մեղմ երգելով մայր մտավ: Անտառը լուռ էր, ու շշուկ անգամ չկար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s