Վազգեն Սարգսյան

Posted: 6 марта, 2015 in Uncategorized

Վազգեն Սարգսյան: ՄեդիափաթեթՎազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-1980)։ 1979-1983 թվականները աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանիկոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թվականներին)։ 1987 թվականին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

19901992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 19911992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 19921993 թվականներին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993 թվականից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 19931995թվականներին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 19951999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999 թվականի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։

Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանիկառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ` կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետՎազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը գերևարվել: Կարդալ ավելին…

Հավատի ու սիրո հիմնաքար

Շարժումը նոր էր սկսվել։ Երասխի սահմանագծում արդեն սկսվել էին ընդհարումները։ Բազմահազար մարդիկ էին հավաքվել հրապարակում։ Ազատագրական պայքարի ոգին հասել էր իր գագաթնակետին։

Միտինգի ժամանակ հրապարակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ ՎազգենՍարգսյանը, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները, այդ պահին այդտեղ էր։ Նա մոտեցավ զինված տղաներին ու առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։ Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել` մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից Վազգեն Սարգսյանը կրծքից հեռացնելով հրազենի փողը, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան ու մեկմեկու հարցնում էին.
— Ո՞վ էր այդ երիտասարդը։
Ճանաչողներն արդեն հպարտորեն էին տալիս նրա անունը։ Հետո ժողովուրդը սիրեց այդ անունը, կարոտով Սպարապետ կոչեց, եւ իր անվանն ու կոչմանը հավատարիմ նա բազմաթիվ արժանահիշատակ գործեր կատարեց։ Ու հիմա ամեն անգամ Սպարապետի ապրած կյանքին հետադարձ հայացք նետելով, թվում է, թե ժողովրդի վստահության ու սիրո հիմքը դրվեց հենց այդ օրը Ազատության հրապարակում, որտեղ, բեմահարթակին կանգնած, շատերից առանձնացավ նա ու մերձավորի հրազենի փողը ուղղեց դեպի  սահմանները…

Տարեմուտ

Ամանորին մնում էին հաշված րոպեներ, երբ զորամաս այցելեց նախարար Վազգեն Սարգսյանը,– պատմում է փոխգնդապետ Գ. Մարգարյանի այրին՝ տիկին Սվետան։
-Ուրախությունը զորամասում հասավ իր գագաթնակետին։ Հազվադեպ կարելի էր  տեսնել նախարարին այդպես ուրախ, ոգեւորված։ Ջերմ դիմավորումից հետո նախարարը քայլերն ուղղեց ճաշարան. «Տեսնեմ  զինվորներն ինչպե՞ս են  դիմավորելու Ամանորը, ի՞նչ սեղան եք պատրաստել»։ Զգացվեց նախարարը գոհ դուրս  եկավ ճաշարանից։ Հնչեցին Նոր տարին ազդարարող զանգերը, և նույն պահին էլ ծգվեց-երկարեց դհոլ-զուռնայի զիլ ձայնը։ Նախարարն անցավ պարի գլուխ, և ավանդական «Քոչարու» խրոխտ թնդյունները տարածվեցին շուրջբոլորը։ Ոգեւորված պարում էր նախարարը։ Զինվորների հայացքները բոցավառվել էին հուզմունքից, անասելի ուրախությունից։ Ավարտից հետո շնորհավորելով զինվորների, սպաների Ամանորը նախարարը բարձրացավ դիրքերը։ Երբ շնորհավորանքի համար բաժակ մեկնեցին, ասաց. «Ինչ բաժակով որ խմում է իմ զինվորը, նույն բաժակով էլ ես պիտի խմեմ»։ Ի՞նչ իմանայինք, որ դա սիրելի մարդու վերջին Ամանորն է, վերջինը տարիների օրերի շարանում,  սակայն սկիզբը նոր հավերժության ճանապարհին։ Ամանորի այդ գիշեր գուցե նյութվում էր դավը, և զորամասին նայող Մասիսն իր սառցե խորխորատներում, Արաքսն իր ջրերի հետ ուզում էր տանել, հեռացնել նյութվող այդ դավը, վիշտը, ցավը իր ժողովրդի…

Ես ի՞նչ պատասխան տամ

«Ուղղաթիռը վայրէջք կատարեց լեռան ստորոտում։ Մեզ արդեն տեղեկացրել էին, որ նախարարը պետք է բարձրանա դիրքերը։ Մի քանի  օր առաջ թշնամու դիպուկահարի գնդակից զոհվել էր մեր ընկերներից մեկը։ Ծովի մակերեւույթից 3000մ  ավելի բարձրության վրա գտնվող դիրքերի շուրջբոլորը ալպյան գոտուն բնորոշ բուսածածկույթն էր իր երփներանգ, բազմատեսակ ծաղիկներով, — դիրքում կանգնած զինվորը շարունակում է,– Ուղղաթիռից իջնելիս, որոշ տարածություն անցնելուց հետո, մեկն իր արագ ու վստահ քայլերով  առաջ անցնելով մոտեցավ մեզ։ Երեւի հրամկազմից մեկնումեկն է, որը մինչեւ նախարարի տեղ հասնելը, ուզում է մի վերջին անգամ զգուշացնել, ստուգել ընդհանուր կարգու կանոնը»,– անցավ մեր մտքով։ Քիչ անց զարմանքից այնպես էինք քարացել, որ «զգաստ» հրահանգից հետո մի պահ հապաղում էինք զեկուցել։ Մեր կողքին կանգնած էր նախարարը Վազգեն Մարզպանը։ Ձեռքով բարեւելուց հետո նա սկսեց հարցուփորձը։ Բազմաթիվ հարցերից հետո քայլերն ուղղեց դեպի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Մեզ նախազգուշացրեց, որ խրամատով քայլ ենք, իսկ ինքը քայլում էր հողաթմբի վրայով։ Հրամկազմից ոմանք փորձում էին նախազգուշացնել նախարարին։ Սակայն նա ոչինչ չէր ուզում լսել համարձակ, խրոխտ, քայլում էր լեռնագագաթով ու նրա առնական ձայնը արձագանքվում էր բարձրաբերձ լեռներում։ Երբ տեղ հասանք, նա մի պահ լռեց. քիչ առաջվա բարկացկոտ,  հրացայտ հայացքը մեկեն փոխվել էր։ Տխրություն ու թախիծ կար դեմքին, ու մինչ հերթապահը, սպաները պատմում էին դեպքից մանրամասեր, նա լուռ նստել էր խրամատի այն հողաթմբին, որտեղ զոհվել էր զինվորը ու լուռ ծխում էր։ Հետո դանդաղ ոտքի կանգնեց, հայացքը դիմացի լեռներին, ասաց.  «Աններելի է խաղաղ պայմաններում զոհ տալը, աններելի»,– ու դառնալով հրամանատարությանը ասաց. «Ասեք, ես ի՞նչ պատասխան տամ զինվորի մորը, ի՞նչ ասեմ»։
Ասես պապանձվել էր անգամ թշնամին։ Քայլում էր խրամատի եզրով։ Ու ձորերն էին արձագանքում.
«Ես ի՞նչ պատասխան տամ»։

Մայր լեռնարծիվը

2001 թվական, մարտի 5։

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում էր նաև նրա անվան տուն-թանգարանը։ Հոծ բազմություն էր հավաքվել, եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից։Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց Սպարապետի ձայնը բիբլիական լեռը պարուրող ամպից մի ծվեն պոկվեց ու եկավ, քարացավ– մնաց մարդկանց ուղիղ գլխավերևում։ Վազգենի ձայնը տարածվում, ձգվում էր հեռուներ ու հանկարծ մարդիկ նկատեցին, որ ամպի ծվենը հզոր թևերով արծիվ է դառնում, որը հանդարտ, վեհորեն հզոր թևերը բացելու առանց թափահարելու հանդարտ պտույտներ էր գործում։ Բարձրախոսից հնչում էին բարձրաստիճան հյուրերի, պաշտոնատար անձանց խոսքերը՝ ափսոսանք, ցավ, մորմոք, վիշտ ու թախիծ պարունակող, իսկ արծիվը վերևում էր անհաս ու բարձր։ Արարողակարգի ավարտին արծիվը հանդարտ թևեց դեպի Մայր լեռը։Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքներով ուղեկցում էին նրան, տարբեր  մեկնություններ տալիս։Իսկ արծիվն անտեղյակ այդ մեկնություններից, հանդարտ ընթացքով թևում էր դեպի բիբլիական լեռան ձյունե բարձունքները:

Գնել Շահնազարյան

Աղբյուրը՝ այստեղ

Վազգեն Սարգսյան: Մեդիափաթեթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s