Աղմուկ և երաժշտություն

Posted: 27 февраля, 2015 in Uncategorized

Ուսուցիչը և աշակերտը անցնում էին գյուղով մեծ տոնի ժամանակ: Երբ նրանք հասան գլխավոր հրապարակ, թմբուկների ձայները և մարդկանց գոռոցները դարձան անյքան բարձր, որ աշակերտը ձեռքերով փակեց ականջները: Բայց ի զարմանս իրեն, ուսուցիչը թեթև պարելով, գնալով ավելի ու ավելի խորը մոտենում էր հրապարկի կենտրոն, որտեղ տեղի էր ունենում հիմնական գործողությունները: Նրանից հետո, երբ տոնը վերջացավ և բոլոր մարդիկ, հոգնած գնացին տուն, աշակերտը հարցրեց ուսուցչին.
– Ուսուցիչ, ինչպե՞ս դու կարող էիր ուրախանալ և տոնել այս աղմուկի մեջ: Ես չէի լսում նույնիսկ իմ մտքերը:
– Դու կենտրոնացած էիր աղմուկի վրա իմ ընկեր, բայց գյուղացիների համար դա երաժշտություն էր: Ես պարզապես ընկալեցի այդ ձայները այնպես, ինչպես նրանք: Մեծամասնությունը մարդկանց գնում է կյանքով, ընկալելով միայն աղմուկ: Արի շարունակենք գնալ և արի այս անգամ լսենք երաժշտություն:

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1134 

Նկարի աղբյուր՝ http://www.youtube.com 

Իմ կարծիքով առակը շատ խորը չէր, և հասանելի էր բոլորի համար: Առակը քյանքի, ապրելու ու աշխարհընկալման մասին է:  Ուսուցիչն ու աշակերտը մեծ տոնի ժամանակ քայլում են հրապարակում, ամբողի հետ: ….

Թևեր

Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝  գալիս է մի մարդ, իսկ նրա ետևից՝  փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:

-Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,-հարցնում է անցորդը:

-Սպասում եմ քեզ,-պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս երեխայի դաստիարակությունը:

-Ճի՛շտ է,-զարմանում է մարդը:

-Ուրեմն վերցրու այս իմաստությունը.

Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:

Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:

Իսկ, եթե քեզ վստահել են  դաստիարակության գործ, ապա հավատա՛  երեխայի թռիչքին:

-Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,-զարմացավ մարդը:

-Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,-ասաց ծերունին՝ սևեռուն հայացքն ուղղելով երկինք:

Անցան տարիներ:

Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:

Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝  նրա ուսուցիչը:

Իջնելով ծերունու մոտ՝  նրանք խոնարհվեցին:

-Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա ճանապարհը…Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,-հպարտությամբ ասաց ուսուցիչը՝  քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:

Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.

-Ինձ ամենաշատը ուրախացրին քո փետուրները…

Աղբյուրը՝  Շալվա Ամոնաշվիլի,  «Հավատ և սեր»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Թարգմանության աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s