«Աշխարհի բնակչության աճ» և «հիմնախնդիր» հասկացությունների կապը. նախագիծ

Posted: 19 февраля, 2015 in Ուսումնական
Метки:, , ,

images

Աշխարհի բնակչության աճի փաստեր, կանխատեսումներ

Աշխարհի բնակչության աճին զուգահեռ աշխարհի տնտեսության անխուսափելի աճի փաստեր, կանխատեսումներ

Աշխարհի բնակչության և տնտեսության աճի հետևանք` էկոխնդիրների տեսակի ու ընդգրկման մասշտաբի աճ

….. Բնական ռեսուրսների հիմնախնդիր

….. Բնական միջավայրի հիմնախնդիր

  • Մթնոլորտի հիմնախնդիր
  • Քաղցրահամ ջրի հիմնախնդիր
  • Հողի հիմնախնդիր

downloadԳյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը:

Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:

Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:

26012Անապատացում-չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին։ Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը։ Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով։

Նպաստող գործոններ

Անապատացումը բացասական ազդեցություն ունի քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա։ Անապատացման հիմնական չափանիշներն են՝ խոնավության գործակցի նվազման միտումը, օդի ևհողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, գոլորշունակության մեծացումը, տեղումների քանակի նվազումը, հողագոյացման բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետերի հոսքի նվազումը, սելավների և էրոզիայիաճը, ցանքատարածությունների արդյունավետության նվազումը, մարդահարույց ներգործության ակտիվացումը և այլն։ Մարդահարույց գործոններից անապատացմանը սպառնացող առավել վտանգավոր երևույթներից է ջերմոցային էֆեկտը, երբ մթնոլորտում ածխաթթվական գազի քանակի ավելացման հետևանքով ուժեղանում է մոլորակի ջերմապահպանիչ հատկությունը, այսինքն՝ մթնոլորտն ավելի մեծ չափով է խոչընդոտում դեպի տիեզերք երկրագնդի ջերմության ճառագայթումը։ Որպես հետևանք նկատվում է երկրագնդի միջին ջերմաստիճանի բարձրացում (0, 6-2°C), որը խախտում է միլիոնավոր տարիների ընթացքում հաստատված մոլորակի ջերմային հաշվեկշիռը և պատճառ դառնում անապատացման։

Անապատացման պատճառ են դառնում նաև քաղաքաշինությունը, ագրոտեխնիկայի կանոնների խախտումը, չկարգավորված ոռոգումը, արոտավայրերում կենդանիների գերարածեցումը,անտառհատումները, բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումը, հողերի աղտոտումը, կենսաբազմազանության խախտումը, չկանոնակարգված ռեկրեացիան։

Sun,_Moon_and_Telescopes_above_the_Desert_(ESO)Չիլիի ատակամա անապատը

1992 թվականին Ռիոյի Երկիր գագաթնաժողովը հանձնարարել է մշակել անապատացման դեմ պայքարիՄԱԿ-ի համաձայնագիր, որն ընդունվել է 1994 թվականին Փարիզում, ուժի մեջ մտել 1996 թվականից։ ՀՀ այդ համաձայնագրին անդամակցել է 1997 թվականին։

Երևանը գտնվում է Արարատյան գոգավորության եզրային հատվածում որտեղ տիրապետող լանդշավտը կիսաանապատայինն է: Հարկ է նշել, որ բնական լանդշաֆտը իր տեղը զիջել է անթրոպոգեն լանդշաֆտին:

Այստեղ կլիման չոր ցամաքային է, ջերմաստիչանի մեծ տատանումներով և տեղումների քիչ քանակով (230մմ), տարածված են կիսանապատային գորշ հողերի վրա չորասեր ֆրիգանոիդ բուսականություն: Կենդանական աշխարհում տիրապետող են սողուններն ու միջատները (կարիճներ, մորմեր): Երևանի միջով անցնում է Հրազդանը Գետառի հետ միասին` ստեղծելով ուրույն էկոհամակագ իր ջրաջերմային ռեժիմով և կենսացենոզով: Հրազդանը մեղմում է Երևանյան տապը: Կցանկանայի ավելի մանրամասը ներկայացնել Հրազդանի էկոհամակարգի վրա ազդող գործոնները:

Երևանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլև` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաև պետական կառույցների և համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ: Երևանյան հատվածում Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները, որոնք որսում և օգտագործում են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները: Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:

326-300x225

Աղակալած հողեր

Աղակալման և քիմիական աղտոտման պատճառով աշխարհոմ տարեկան 0.6 մլն հա հող է կրճատվում: ՀՀ-ում ևս կան աղակալած հողեր, որոնք հիմնականում Արարատյան դաշտավայրում և Արմավիրի մարզում են: Ըստ բնապահպան Ինգա Զառաֆյանի՝ Արարատյան դաշտավայրում խնդիրն առավել մտահոգող է: Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի շահագործումից հետո. «Այստեղ խնդիրն ի սկզբանե կար, սակայն վերջին տարիներին մեծ քանակությամբ ջուր է վերցվում ստորգետնյա աղբյուրներից՝ ձկնաբուծության համար, որը հանգեցնում է աղակալման պրոցեսի արագացման»:
Արարատյան դաշտավայրում աղակալած հողերն այն տարածքներում են, որտեղ գետնաջրերը հանքայնացված են և մոտ են հողի մակերեսին 1-2 մ-ով, իսկ աղակալվածությունը կազմում է 1-3%, աղերի կազմում մեծ տեղ է գրավում սոդան, որը դժվարացնում է հողերի մելիորացման աշխատանքները:

Աղբյուրներ՝

https://arshaktovmasyan.wordpress.com/2014/01/31/%D5%A7%D5%AF%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1/

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

http://emanuelagjoyan.blogspot.com/2013/09/blog-post_4.html

http://www.econews.am/hy/?p=631

  • Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր
  • Կլիմայի հիմնախնդիր
  • Անտառների հիմնախնդիր
  • Կենսաբազմազանության հիմնախնդիր
  • Պարենային հիմնախնդիր
  • Զարգացող երկրների հետամնացության հիմնախնդիր
  • Առողջապահության հիմնախնդիր
  • Կրթության և մշակույթի հիմնախնդիր
  • Աղբի հիմնախնդիր
  • Աշխարհի խաղաղության պահպանման հիմնախնդիր

Իրավիճակի նկարագրություն, վերլուծություն առավել զարգացած, զարգացած, միջին, զարգացող, հետամնաց մեկական երկրի օրինակով

Հայաստանի Հանրապետությունում

  • Բնակչության թիվ, բնական և մեխանիկական շարժ, կանխատեսում
  • Հայը հայրենիքում ու աշխարհում
  • Հայրենիքում բնակչության թվի նվազման տենդենց ու էկոխնդիրների նվազո՞ւմ

Ուսումնական ճամփորդություն. ուսումնասիրություն, հարցազրույցներ, փաստերի գրանցում, քննարկումներ, վերլուծություն:

 Բնակչության աճի հետևանքով առաջանում են բազմաթիվ հիմնախնդիրներ. Սպառվում ենբնական ռեսուրսները, ավելանում է աղտոտման ծավալը: Երկրագնդի մթնոլորտի միջինջերմաստիճանը մինչև 2100թ. կարող է բարձրանալ 1-3,5˚ C-ով, իսկ համաշխարհայիօն օվկիանոսի ջրի մակարդակը` 15-95 սմ

Մարդկանց թիվը և ռեսուրսների նրանց պահանջարկը պետք է լինի հավասարակշռված:

Աղբյուր՝

https://gayanearaqelyan.wordpress.com/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s