«Հովհ. Թումանյան» նախագիծ

Posted: 16 февраля, 2015 in Ուսումնական
Метки:,

250px-Հովհաննես_Թումանյան

Թումանյանի ստեղծագործության  ընթերցումներ դասարանում, տանը, դպրոցում,  ընդհանուր պարապմունքներին:

Այս նախագծով կատարում ենք հետևյալ առաջադրանքները.

10-րդ դասարան

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։

http://www.tumanyan.info/

Քառյակներ

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

1922

Ա՜նց կացա՛ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:

1890

Հիմի բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

1916

Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

1917

***
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր:

1917

Հոգիս՝ տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

Ինչքան էլ փորձեմ մեկնաբանել, կարծիք հայտնել կամ համաձայնել, չհամաձայնել, չեմ կարող կարծիք հայտնել մարդու զգացմունքների մասին: Որովհետև ես երբեք չեմ կարող զգալ են, ինչ զգացել ա Թումանյանը: Երբեք չեմ կարող գուշակել, թե էս բառը էս տողում գրելով ինչ ա զգացել, ինչ ա մտածել Թումանյանը: Շատ եմ սիրում Թումանյան, Ամենաշատն եմ սիրում: Ու սիրում եմ բոլոր քառյակները: Ու կան քառյակներ, որոնք շատ հոգեհարազատ են: Բայց կարող եմ ասել, թե ես ինչ եմ զգում, էդ քառյակը կարդալուց: Էս քառյակը կարդալուց ուրախանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձ համար օրինակ կարող են լինել: Ու էս քառյակը կոնկրետ խոսում ա ազատության մասին: Մարդու մտքի ազատության,,,ու էդ օրենքները էդ ձևակորպումը, ՙՙԽոսքի մտքի ազատություն՚՚ բառակապակցությունը ոչինչ ա էս քառյակի համեմատ: Որովհետև տիեզերք հասնելը ու տիեզերքը պատել-ը էդքան հեշտ գործ չի: Ու էդ անսահման բարությունն ու ազատություննա, սերն ա որ ուղղակի դուրս ա պրծնում մարդու միջից, երբ էդ մարդը նկատումա իրեն, իր միջինը: Էս քառյակի ամեն տողը դիմում է ինչ, որ մեկին ինչ որ ամբոխի: Ու ինքը շատ բարձր միտք ա, կարելի ա ասել ուսմունքի հասնող: Ուղղակի պետքա լսես էս քառյակները, իրան պետքա հասկանաս, քո մեջ: Որովհետև քո զգացմունքը ոչ-ոք չի հասկանա, ինչքան էլ փորձի, ինքը կհասկանա իր մեջ, իր ձևով, իր կարծիքներով, ինքը կտեսնի իր զգացմունքը: Ու ես էլ էս քառյակի մեջ տեսնում եմ իմ զգացմունքները, ու փորձում եմ իմ ապրածի ու աշխարհընկալման չափով հասկանալ:

1917

Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

1918

Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

1919

Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի….

1920

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մընում, —
Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շըռայլ, ի՛նչքան շատ ես տըվել ինձ,
Ի՛նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից:

1921

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

1921

http://www.toumanian.am/toumanian/html/stegts/qaryakner1.html

  • մեկնաբանում ենք,

Հոգիս տանը հաստատվել

Տիեզերքն է ողջ պատել,

Տիեզերքի տերն եմ ես

Ո՞վ է արդյոք նկատել:

Ինչքան էլ փորձեմ մեկնաբանել, կարծիք հայտնել կամ համաձայնել, չհամաձայնել, չեմ կարող կարծիք հայտնել մարդու զգացմունքների մասին: Որովհետև ես երբեք չեմ կարող զգալ են, ինչ զգացել ա Թումանյանը: Երբեք չեմ կարող գուշակել, թե էս բառը էս տողում գրելով ինչ ա զգացել, ինչ ա մտածել Թումանյանը: Շատ եմ սիրում Թումանյան, Ամենաշատն եմ սիրում: Ու սիրում եմ բոլոր քառյակները: Ու կան քառյակներ, որոնք շատ հոգեհարազատ են: Բայց կարող եմ ասել, թե ես ինչ եմ զգում, էդ քառյակը կարդալուց: Էս քառյակը կարդալուց ուրախանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձ համար օրինակ կարող են լինել: Ու էս քառյակը կոնկրետ խոսում ա ազատության մասին: Մարդու մտքի ազատության,,,ու էդ օրենքները էդ ձևակորպումը, ՙՙԽոսքի մտքի ազատություն՚՚ բառակապակցությունը ոչինչ ա էս քառյակի համեմատ: Որովհետև տիեզերք հասնելը ու տիեզերքը պատել-ը էդքան հեշտ գործ չի: Ու էդ անսահման բարությունն ու ազատություննա, սերն ա որ ուղղակի դուրս ա պրծնում մարդու միջից, երբ էդ մարդը նկատումա իրեն, իր միջինը: Էս քառյակի ամեն տողը դիմում է ինչ, որ մեկին ինչ որ ամբոխի: Ու ինքը շատ բարձր միտք ա, կարելի ա ասել ուսմունքի հասնող: Ուղղակի պետքա լսես էս քառյակները, իրան պետքա հասկանաս, քո մեջ: Որովհետև քո զգացմունքը ոչ-ոք չի հասկանա, ինչքան էլ փորձի, ինքը կհասկանա իր մեջ, իր ձևով, իր կարծիքներով, ինքը կտեսնի իր զգացմունքը: Ու ես էլ էս քառյակի մեջ տեսնում եմ իմ զգացմունքները, ու փորձում եմ իմ ապրածի ու աշխարհընկալման չափով հասկանալ:

Հ.Թումանյանի Կյանքի Անսասան Օրենքը.

Posted: Февраль 19, 2014 in Ուսումնական
Метки: , , ,

Tumanyan_2• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»:

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկէ ծիծաղելի է,- գրում է Թումանեանը,- բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդէն նստել էր մեղադրեալի աթոռին եւ արդարացուել։ Նրա դէմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը — այլեւ, անհամեստութիւն չլինի — առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով»:

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հոգու խաղաղություն-երբ քեզ անհանգստացնող ոչինչ չկա, չես վախենում ոչոքից ու ոչնչից: Երբ ունես բոլոր հարցերի պատասխանները ու ինքդ քեզ անկեղծությամբ ասում ես ՝ ՙՙԱմեն ինչ լավ կլինի…՚՚ խոսքերը: Ու չես խաբում: Ինքդ քեզ հետ անկեղծ ես ու բացահայտ: Հոգու խաղաղություն:

• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:

Լիովին Համամիտ եմ Թումանյանի հետ: Ընկերների, հարազատների ու վստահելի մարդկանց կողմից դավաճանությունը ու երես թեքելը ամենա-ամենա ապերախտությունն է: Դավաճանությունը ամենաուժեղ անարդարությունն է մարդու նկատմամբ:
• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Իմ կարծիքով Թումանյանը շատ հանգիստ  ու հավասարակշռվեած անձնավորություն է եղել, բայց նաև համբերության գագատնակետ ունեցող: Թումանյանը եղել ա ՙՙճշմարիտ՚՚-ի ու ՙՙանկեղծ՚՚-ի կեղմնակից: Ինչքան էլ անարդարացի վարվեին նրա հետ նա երբեք չէր ընկճվի և վրդովվի, այլ կփորձեր հասկանալ ու գնահատել իրավիճակը: Ինքն իր հետ անկեղծ էր: Հենց ներքին անկեղծության պատճառով էլ բացահայտ անկեղծություն կա նրա բոլոր ստեղծագործությունների մեջ:

Աղբյուրը՝  Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

Նյութն ամբողջությամբ՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

Լուսանկարները՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը, առաջադրանքները կազմեց Մարգարիտ Հարությունյանը

Աղբյուրը՝ Մովսիսյան Նունեի բլոգ

Վերլուծություն. Հովհաննես Թումանյան

Posted: Январь 29, 2013 in Ուսումնական, Ընթերցարան, Խճանկար
Метки: , , ,

<<Մեծ Ցավը>>, վերլուծություն

Կարդացի թումանյանի << Մեծ Ցավը>> և  հասկացա, որ հարյուր տարի  է անցել, բայց ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի մեջ: Կարդում եմ կարդում և զարմանում եմ, որ չեմ գտնում այնպիսի միտք, որի հետ համաձայն չեմ կամ սխալ եմ համարում: Ինչքան ես հասկացա Թումանյանի <<Մեծ Ցավը>> գրվածքում քննարկվում է մեր ես ունենալը և մեզ ճանաչելը:  Թումանյանը այն կարծիքին է, որ օտարները չեն հարգում և չեն ճանաչում մեզ,  որովհետև  պարզ տեսնում են, որ  մենք չգիտեն և չենք ճանաչում մեր լեզուն, գրականությունը և մեր պատմությունը: Թումանյանը ասում է. <<Ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ >> և ավելացնեմ, որ անտեղյակ լինելու  հետ մեկտեղ չենք ուզում ընդունել, որ տգետ ենք և մեծ մասամբ չենք էլ ցանկանում սովորել: Մարդիկ իրենց տգիտությունից դրդված սկսում են հորինել, երազել, պատկերացնել և հավատալ այդ ամենին` ասես իրենց ասածը միակ  ճշմարտությունն է: Օրինակ` կան մարդիկ, ովքեր չիմանալով իրենց անցյալը, այն դարձնում են մի հրաշագեղ, անհաղթելի հերոսներով լի վեպ, բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր (տգիտության պատճառով) փչացնում են իրենց անցյալը, վատթարացնում, հավատում իրենց հորինվածքներին և մի բան էլ պատմում օտարներին (նրանց մոտ ամաչում իրենց անցիալից և ինչու չէ հենց իրենցից): Եվ չես հասկանում ինչ են մտածում այդպիսի մարդիկ, որտեղ կամ ինչու են թաքցնում իրենց արժանապատվությունը, եսը և եթե ուզում են խոսել ինչ-ինչ բաների մասին, ինչու չեն սովորում, ուսումնասիրում և նոր այդքանից հետո սովորեցնում ուրիշներին: Հենց այս մասին էլ Թումանյանը գրում է. << Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը >>: Ամեն Հայ մտածում է, որ գիտի և ճանաչում է իր ազգին, ժողովրդին, բայց չէ որ այդպես չէ: Մարդիկ փակում են իրենց  աչքերը, փակ աչքերով թռչում դեպի երկինք կամ հակառակը մտնում հողի տակ և չեն ցանկանում կամ չեն կարողանում ապրել այսօրվա կյանքով և շարժվել առաջ, ճիշտ և իրական անցյալը պահպանելով և ինքնությունը նույնպես:

<<Դառնացած Ժողովուրդ>>, վերլուծություն

Իսկ հիմա Խոսենք Հովհաննես Թումանյանի << Դառնացած ժողովուրդը>> հոդվածի մասին: Այս հոդվածը մտել է մինչև սրտիս խորքը: Իրոք որ, ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության վրա (Ախր գոնե միայն իր շահի մասին  մտածեր…):Թումանյանն ասում է.`<< Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։>> Սկսած ամենահարուստ մարդուց և վերջացրած ամենաաղքատից, բոլորը բողոքում են: Եվ հետաքրքիրն այն է, որ բողոքում են ոչ թե իրենց անհաջողության այլ ընկերոջ կամ կողքինի հաջողության վրա: Կարող ես հասկացիր այն մարդուն, ով իր գործը թողած ընկնում է ուրիշի հետևից և երբ ուրիշը ձեռք է բերում ավելի շատ, կամ իր վաստակածի չափ գումար սիրտը դող է մտնում, մտածում է ոնց անի, որ խանգարի նրան: Ճիշտ է համաձայն եմ Թումանյանի այս տողերի հետ`<< Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, >>, բայց ինչ խաղ էլ, որ խաղացել է ճակատագիրը, պետք է շարժվել առաջ: Հիմա դառնացած ենք վարունկի նման, բայց չէ որ վարունկ չենք, մարդ ենք, ունենք կամքի ուժ, բարոյականություն, հասկացություններ և ամենակարևորը ընտրության հնարավորություն: Ամեն մարդ ինքն է կառավարում իրեն, իր կյանը որտեղ և երբ էլ լինի: Ամեն մարդ իր կյանքի տերն է, իսկ ժամանակը` ամենահզոր և անհաղթահարելի երևույթը, որը անընդհատ շարժման մեջ է գտնվում մարդու մեջ է : Մարդն է իր ժամանակը դասավորում և մարդն է ստեղծել ժամանակ հասկացությունը: Ամեն մարդու համար իր կյանքի, իր ժամանակի վերջը մահն է և քանի մարդ կարող է` պարտավոր է ապրել կյանքը լավագույն կերպով, պարտավոր է դուրս գալ չակերտներից և անընդհատ շարվել իր երազած ժամանակին ընդառաջ(Եթե իհարկե չի ցանկանում մնալ դառը վարունկ): Այն մարդը ով ժամանակից հետ է մնում, պահում է իր մեջ անցիալում կատարված վատությունը, չարությունը և նախանձը նա չի կարող ունենալ <<Պայծառ>> ապագա: Ուզում եմ ասել, ապրեք ներկայով, եղեք լավատես և մտածեք ապագայի մասին, այն ապագայի որի մասին դուք երազում եք: Սա է ելքը:

Այս երկու հոդվածները ինձ համար մի մեծ պատմության հատվածներ են: Այս հոդվածները կարդալուց հետո ես ճանաչեցի Թումանյանի իրականությունը: Հասկացա, որ Թումանյանի իրականությունն է ճիշտը և դրա մեջ մտնելով պետք է շարունակենք շնչել:

ՄԻ մեղադրեք կողքինին ձեր կատարած սխալների մեջ, չէ որ, մեկ է դուք եք պատասխան տալու դրանց համար: Հետևեք Թումանյանի խորհուրդներին և եթե տեսնում եք ձեր մեջ վատը անպայման փոխեք այն լավով: Ստեղծեք ձեր երազած ապագան առանց մոռանալու անցյալը, որովհետև առանց անցիալի չէր լինի նաև ապագան:

Կարող եք կարդալ նաև ուրիշների կարծիքները:

  • երգում ենք բանաստեղծի խոսքերով,

http://mskh.am/am/48096

http://tv.mskh.am/?p=3615

  • նկարում ենք դուր եկած ստեղծագործություների կերպարներ,
  • բարբառային էլեկտրոնային բառարանի ստեղծում,
  • ուսումնասիրում ենք Արտավազդ Թումանյանի «Նամականին»

Արտավազդ Թումանյանը Հովհ. Թումանյանին

Իգատակ– Աբասթուման 5 օգոստոսի, 1910 թ.

«Սիրելի հայրիկ, նամակդ ստացա. շատ շնորհակալ եմ, և դարձյալ ճիշտ ես ասում: Տգետ նկարիչ կլինի, բայց նա առաջ չի գնա և նա իսկական նկարիչ չէ: Միմիայն մեծ հանճար Լեոնարդո դա Վինչին հիշեցնեմ քեզ – բավական է: Դա Վինչին մի տիտան է համայն գեղարվեստի մեջ: Բայց կան երեք մեծ սյուներ /գեղարվեստի/` Լեոնարդո դա Վինչի, Միքել-Անջելո և Ռաֆայել: Թեպետ Ռաֆայելը ավելի տաղանդավոր է, բայց Լեոնարդոն եզակի է – որովհետև… նա գիտնական է, նա նկարիչ է, նա քանդակագործ է, նա մեքենայագետ է, նա քիմիկոս է, նա անատոմ է և վերջապես նա մաթեմատիկոս է, որը շատ բացառություն է գեղարվեստագետների մեջ:   Ահա թե ինչու է Լեոնարդոն ավելի մեծ, ավելի հզոր ու եզակի է – միմիայն իր գիտությամբ: Բայց այժմ քեզ պատմեմ մի հոլանդացի տաղանդավոր նկարչի մասին. սա Յանո Ստենն է: Ֆրանց վան Մերիսի /հոլանդացի նկարիչ է/ ամենամտերիմ ընկերն էր Յանո Ստենը /1626-1679/: Սա ոչ թե միայն տաղանդավոր նկարիչ էր, այլև շատ ուրախ, քեֆ անող պանդոկապետ-թամադա: Սրա կենսագիրները ասում են, որ էս երկու ընկերները միասին նստում էին պանդոկում, ու հաշվել են, որ էս երկուսը ավելի էին խմում, քան բոլոր այցելուները մի օրում: Չկարծես, թե սա հայտնի չէ: Որովհետև Պետերբուրգի Էրմիտաժը հպարտանում է նրա մի քանի գործերով, որոնցից հայտնի է «Թափառականը»: Երևի ինքն է:   Սրանց թողնենք ու մի երկու խոսք ասեմ Ռեմբրանդտի մասին: Սա մի հասարակ ջրաղացպանի տղա էր: Թեպետ ներկայումս էլ համարվում է մեծ տաղանդ, բայց ավելի լավ գործեր կտար, եթե կրթություն ունենար: Եղիշեն նաև բոլորովին տգետ նկարիչ չէ, բայց սրանք իհարկե բացառություններից են: Այժմ խոսեմ Իգատակի և իմ դասերի, ավելի շատ վասմ <ու> հալիս մասին: Շատ է գեղեցիկ Իգատակը` մանավանդ առավոտը վաղ ու երեկոյան: Զարթնում ենք առավոտը վաղ` ժամը 6-7-ին ու լողանում ենք գետում` ջրվեժի տակ: Արևն ընկնում է պատշգամբին ու ծառերը դեղնացնում: Վշվշում է գետը առաջներս ու զանազան բաներ է ասում, որից ոչինչ չեմ հասկանում: Իսկ գետի ափին շարված են սգող ուռիները ու թափահարում են իրենց թուլացած ճղները: Տան առաջը կա մի մեծ ծառ, որը կարծես պատմում է Իգատակի անցյալը: Էս տեսակ տուն Լոռվա ծմակում դեռ ես չէի տեսել և չեմ տեսնի, իբրև բնական. երևի կզարմանաս, որ ասեմ, եղջերուներ են գալիս մտնում գոմը:   Առավոտը մարդիկ, երեխաներ, գոմեշներ, ձագեր, հորթեր, կովեր, եզնիք, ձիան, շներ, կատու, թռչուններ, թիթեռներ, ճանճեր ու մլակներ, մեկը մյուսին խառնված, շունը տիրոջը չի ճանաչում: Նանը գոմեշները կթում է, թեյ ենք խմում ու 81/2-ից սկսում ենք պարապել. մինչև 12-ը` Արտաշի հետ, ապա 1 1/2-ից` ինձ հետ մինչև 5-ը: /Փակագծումն էլ ասեմ, որ օրական 1-3 անգամ լողանում ենք/: Երեկոյան դարձյալ պատահում է նույնը, ինչ-որ առավոտը ու գնում ենք զբոսնելու խմբերով մեր բուլվարում: Միշտ ես, Խան-Ազատն ու Գալուստը միասին ենք զբոսնում: Հետո մեր ետևից ու առջևից գալիս են զանազան խմբեր: Հենց էդ ժամանակ լուսինը «դուրս է գալիս» մռայլ ամպերի տակից ու լուսավորում է ամբողջ Իգատակը: /Չգիտեմ, Ձեզ էլ, թե չէ…/: Արևմերմտոցին գնում ենք «Սիրո հովիտը». էս անունը ես եմ դրել. սա գտնվում է անտառի գլխին: Մի ընդարձակ տեղ է` խոտերով լիքը…   Համբույրներով` ուստր Արտիկդ                              ***

Հովհ. Թումանյանը Արտավազդ Թումանյանին

Աբասթուման – Իգատակ օգոստոսի 10, 1910 թ.

Արտիկ ջան, ստացա վերջին նամակդ: Ախպեր, դու ավելի շատ բան ես գիտացել մեծ նկարիչների կյանքից, քան թե ամբողջ Աբասթումանը, որ շատ զարմացավ էդքան տեղեկությունների վրա: Բայց ամենից լավն էն է, որ դու էլ լավ գիտես, որ ինչքան էլ մեծ տաղանդ ունենա մարդը, գիտությունը ու գաղափարները և տպավորություններն են, որ հարստացնում են նրան, ճոխացնում են, խորացնում են… Բարևներ ու համբույրներ (գրի): Հայրիկդ

***

Գարեգին վարդապետ Հովսեփյանը Արտավազդ Թումանյանին

Էջմիածին– Թիֆլիս 1 ապրիլի, 1912 թ.

Սիրելի՛ պարոն Արտավազդ, Ձեր տոմսն ինձ շատ ուրախացրեց. մեր ներկա պատանեկությունը և ուսանողությունը շատ քիչ է հետաքրքրվում մեր անցյալ հիշատակներով, պատմությամբ: Բայց Եղիայի հոգին իջել է Եղիսեի վերա, Հովհաննես Թումանյանի որդին չէր կարող անտարբեր լինել դեպի անցյալի սրբազան մնացորդները, ի սրտե ուրախ եմ, ոչ այն պատճառով, որ ինձ օգնել կարող եք, այլ որ Ձեր մեջ այդպիսի սեր և ձգտում կա: Այս ամառվա համար երկու ճանապարհորդություն ունեմ ծրագրված, մեկը Հին Նախիջևանի գավառում, մասամբ և Վայոց Ձորում` Պռոշյանց իշխանական տոհմի հիշատակարաններն ուսումնասիրել, լուսանկարել և մյուսը` Մամիկոնյանց հիշատակարանները Լոռում:   Առաջինը դժվար է, շաբաթներով պետք է ձիով ճանապարհորդենք լեռներ ու ձորեր, մեծ մասով թուրքերի մեջ և առանց հարմարությունների և կանոնավոր սննդյան: Ձեր անվարժ ու մատաղ հասակը չեմ ուզում այդպիսի ծանր փորձության ենթարկել: Բայց երկրորդ ճանապարհորդությանը սիրով կընդունեմ և կաշխատեմ, գործնականապես էլ վարժվեք, թե ինչպես պետք է հավաքել և ուսումնասիրել հայրենի հնությունները: Բացի դորանից հրավիրել եմ Պոլսից և նկարիչ Թերլեմեզյանին` ապրիլ ու մայիս ամիսների ընթացքում Էջմիածնում ինձ աշխատակցելու: Եթե Ձեր ժամանակը կներե, կարող եք ինձ մոտ գալ և այդ զուտ մանրանկարչական աշխատանքին ևս մասնակից լինել: Թերլեմեզյանի բացառության դեպքում Թիֆլիսից պիտի կանչեմ մի ծանոթ ռուս նկարիչ: Խնդրեմ ընդունեք իմ ի սրտե ուրախությունը Հայրիկիդ ազատման համար և նույնը հայտնեք Ձեր հարգելի տիկին մորը: Հայրիկիդ Թիֆլիս գալիս, ինձ իմաց տվեք խնդրեմ երկտողով: Սիրո ողջունիվ` Ձեր Գարեգին վարդապետ

***

Արտավազդ Թումանյանը Գարեգին վարդապետ Հովսեփյանին

Թիֆլիս – Էջմիածին 5 ապրիլի, 1912 թ.

Սիրելի Հայր Սուրբ! Անչափ ուրախացրեց Ձեր նամակը, որ բարեհաճել էիք գրել ինձ: Շնորհակալություն ուշադրության համար: Ճիշտ եք գրել, որ ինձ համար դժվար կլիներ ճանապարհվել դեպի Հին Նախիջևան, բայց երկրորդը` ինչպես և Դուք էիք գրել, շատ է հարմար ինձ, որովհետև շատ է մոտ, իմ իսկական հայրենիքն է, և վերջապես, որին ավելի եմ ծանոթ: Մի քանի տարի առաջ, մեր գյուղի ձորում, ուր գտնվում է Ս. Գրիգոր վանքը, գետնի տակից պատահմամբ դուրս եկավ մի կիսակլոր, բավականի հաստությամբ քար, որը սվաղված է կրով, և որի վրա նկարված է Աստվածամոր տխուր նկարը` Մանուկը ձեռին: Սա անցյալ «ում» մտադրվեցի բերել Թիֆլիզ, բայց չհաջողվեց, և այս տարի անպատճառ կբերեմ: Բայց Դուք ավելի լավ գնահատելով, ցանկալի կլիներ, Դուք ուշադրություն դարձնեիք այդ թանկագին սրբազան մնացորդին, որը օրըստօրե փչանում է: Այս «պեղող»-ներից էր նաև նկարիչ պարոն Թերլեմեզյանը, և կարծեմ հենց նա էր, որ նկարիչ Միրզոյանի հետ գտան:   Այնտեղ, իհարկե շատ նոր-նոր բաներ և նոր ավանդություններ կլինեն Ձեր աշխատության համար, որոնք շատ կօժանդակեն: Հա, ուրեմն ես կարող եմ գալ նաև ապրիլի վերջերին, և ապա այնտեղից կմեկնենք դեպի մեր կողմերը: Շատ ուրախ եմ: Հայրիկի գալուն ենք սպասում: Երեկ հեռագիր ստացանք, որում հայտնում է, թե ուրբաթ լինելու են Մոսկվա: Այնտեղ 4-5 օր կմնան… և 10-12 օրից կլինեն այստեղ: Կրկին հայտնում եմ խորին շնորհակալություն Ձեր թանկագին նամակի համար: Իհարկե ընդունեք մեր ընտանիքի կողմից խորին հարգանքները և առանձնապես ինձանից հարգանքներիս հավաստիքը: Ջերմ բարևներով` Ձեր Արտավազդ Թումանյան
Մանրամասները` yerkir.am կայքում:

Ամփոփում

Ամփոփում եմ իմ կատարած աշխատանքները: Ամեն տարի մենք կատարում ենք էս նախագիծը: Ամեն տարի ևս մեկ անգամ կարդում ու քննարկում ենք Թումանյանի քառյակները, պատմվածքները, հեքիաթները, հոդվածները: Այս տարի ինձ համար նոր էին նամակները: Նաև ծրագրից դուրս ելույթներ ենք ունեցել: Երգել ենք Թումանյանի բառերով: Միայն նամակներն էին, որ նոր էր ինձ համար: Ավելի շատ կրկնություն էր էս նախագիծը, բայց շատ հաճելի կրկնություն:

Աղբյուրներ՝

https://sofiayvazyan.wordpress.com/2015/02/14/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%A8-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF/#more-1557

http://www.tumanyan.info/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s