Խաչատուր Աբովյան /նախագիծ/

Posted: 8 февраля, 2015 in Ուսումնական
Метки:,
Խաչատուր Աբովյան(Համատեղ աշխատանք՝ գրականության դասավանդողների և տարատարիք սովորողների)

Նպատակը՝ սովորողին մղելու որոնելու, կարդալու, հետազոտելու, գտած փաստերը համադրելու, վերլուծելու, որի արդյունքում՝ անհատական կամ խմբային հետազոտական աշխատանք՝ նրա մտքի թռիչքի ու երևակայության արդյունքը:

Խնդիրները` սովորեցնել ընթերցել, քննարկել, մեկնաբանել, վերլուծել, նպաստել սովորողների մեջ գրականության նկատմամբ վերաբերմունքի
ձևավորմանը:
Ակնկալվող արդյունքներ – սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նախագծային կրթության նկատմամբ հետաքրքրության աճ, ինքնուրույն մտածելու և գործելու կարողության ու հմտության զարգացում:
Գրականություն, պատմություն

  • Աբովյանի ապրած ժամանակաշրջանը-հոկտեմբեր 15, 1809, — անհետացել է ապրիլի 2-ին, 1848
  • Կենսագրական տեղեկություններ
  • Մահվան հետ կապված վարկածներ-
  • 18281829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը…») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։ [1]Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

    Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարելիցին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

    Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։

    1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։

    Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչՍտեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնարության տարիներին,Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։

  • ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ հայ գրող Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը հայտարարեց, որ բացահայտված են գրողի մահվան իրական պատճառները: «Հարկ է հրաժարվել դասագրքերում ընդգրկված բոլոր նախկին տեղեկություններից, որոնցում խոսվում է Աբովյանի մահվան տարբեր վարկածների մասին: Իրականում ցարական ոստիկանությունը նրան ուղարկել է Սախալին իր ազգային ու հայրենասիրական հայացքների համար, որտեղ նա մահացել է 1853թ.-ին»,- Զատիկյանն ասաց լրագրողներին:
  • Աբովյանի գերեզմանը
    • Ստեղծագործությունը
    • Աբովյանի մանկավարժական հայացքները
    • «Վերք Հայաստանի» վեպը
    • «Թուրքի աղջիկը»
    • «Պարապ վախտի խաղալիք»
    •Հանդիպում կրթահամալիրում՝ տուն-թանգարանի գիտաշխատողների հետ-մարտի 12-ին
    • Ընթերցումներ, քննարկումներ
    • Աստաֆյան-Աբովյան փողոցը Երևանում
    • Քայլարշավ Աբովյան փողոցից մինչև Աբովյանի պուրակ
    • Այց տուն-թանգարան
    • Քայլարշավ Քանաքեռում
    •Ամփոփումը` Աբովյանի տուն-թանգարանում, ապրիլի 2-ին
    Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, «Սեբաստացիներ» երգչախումբ:
    Թանգարանում ներկայացվող նյութեր՝ Աբովյան-մեդիափաթեթ, սովորողների տեսանյութերը
    Ժամկետը՝ հունվարի 30-ապրիլի 2Նախագծի ղեկավար՝ Սոֆյա Այվազյան, Անժելա Մանուկյան
  • Հատված տիար Բլեյանի բլոգում
  • Սովորողների աշխատանքները.
  • Քնքուշ Բաղդասարյան
  • Արթուր Շահվերդյան
  • Տեսանյութ
  • Աբովյան փողոց

Աղբյուրներ՝

https://sofiayvazyan.wordpress.com/2015/01/30/%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80-%D5%A1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s