Կիսամյակային ՙՙԵս կարողանում եմ՚՚ հաշվետվություն…

Posted: 18 января, 2015 in Ուսումնական
Метки:

My HeroHello! Արդեն 2015 թ.: Ես հիմա կպատմեմ, թե ինչ եմ կարողանում, ինչ եմ սովորել էս տարի: Էնքա՜ն խառը տարի էր:

Սեպտեմբեր

  • Հաստատվել եմ որպես «Չայկովսկու» անվան երաժշտական դպրոցի սովորող: Ծանոթացա ուսուցչուհիներիս հետ:

Դե, ընդունվեցի: Ծանոթացա նոր ուսուցչուհիներիս հետ: Բոլորն էլ լավն էին: Առանձնապես տարբերություններ չգտա: Նոր ընկերներ ձեռք բերեցի: Ու մի քանիսի հետ լավ մտերմացա:

  • Սկսեցինք ու ավարտեցինք նախագիծ Գագիկ Բաբայանի հետ: Իմ մասնակցությամբ առաջին ցուցահանդեսը:

Ուրեմն: Իմ առաջին նկարչական նախագիծն էր: Շատ հավանեցի: Աբստրակտ էինք նկարում: Նախ մանրամասն իմացա աբստրակտ ոճի մասին: Աշխատեցի, նկարեցի այդ ոճում: Ու այն դարձավ իմ ամենասիրելի ոճը: Այդ նկարները, որ ես նկարում էի…մմմ, չգիտեմ: Ինձ հանգստացնում էին: Ու ես չէի հիշում, որ դեռ մեկ ամիս է, ինչ սովորում էի գեղարվեստում: Այնքան հավես էր: Ու ընկեր Գագիկն էր շատ լավը: Մեզ օգնում էր, ու ոգեշնչում էր: Մեր ընկեր Գագիկին էլ շատ եմ սիրում: Հիշում եմ, որ ընկեր Գագիկն ու ընկեր Գագիկը գալիս էին նկարը նայելու, միշտ նույն կամ գրեթե նույն կարծիքն էին արտահայտում:

asta3asta2asta 1

Էս իմ նկարները :Դ Վերջինը Կոլաժ արեցինք:

10715896_358075624348042_289348823_n

Էս վերջի կոլաժը նույնիսկ դպրոցից դուրս ցուցահանդեսի մասնակցեց: Նենց ուրախ էի:

Չեք պատկերացնի ինչքան եմ սիրում Ադմե-ն: Հիմա գովազդով եմ զբաղվելու, բայց ինձ թվումա՝ էդ էջը արժանի ա գովազդի: Ուրեմն Ադմե-ում հաստատ ամեն մարդ մի հետաքրքիր բան կգտնի: Ու իրա փոստերը,, մի խոսքով,, մտեք ինքներդ համոզվեք :Դ

Հոկտեմբեր

  • Ճանճ ներկայացում:

Հասանք տեղ: Ուրեմն, այն ներկայացումը, որի երաժշտությունը ամբողջությամբ Լուսինեինն ու իմն է: Չգիտեմ: Ինձ թվում է՝ ես շատ կարևոր փորձ եմ ստացել ներկայացումից: Ու էդ զգացումը, երբ հնչում ա քո մտքում հնչող երաժշտությունը: Լրիվ ուրիշ էր: Ու մեր փորձերը: Մենք նայում էինք պարը ու սկսում նվագել: Կյանքում չեմ մոռանա այս ներկայացումը: Եվս մեկ նախագիծ՝ Կոլաժ դե Կոլաժ: Ընկեր Սեմի օգնությամբ:…

  • Հոկտեմբերի վերջին օրերին հանձնեցի երաժշտականիս առաջին քննությունները:

Դե, եկան քննություններս: Հանձնեցի: Քննություններին միշտ ինչ-որ բան սովորում ես: Կապ չունի որերորդ քննությունն է: Միշտ ինչ-որ թերի բան լրանում ա:

Նոյեմբեր

  • Սկսեցի նվագել օրկեստրում ու անսամբլում:

Սկսվեցին տարեվերջյան համերգների վերաբերյալ խոսակցություններն ու փորձերը: Առանձնապես պատմելու բան չունեմ:

  • Իններորդ սիմֆոնիաաաաա՜

Ամենա-ամենաերջանիկ օրերից մեկը: Էդ օրը երջանկությանս սահման չկար: Ամբողջ սիմֆոնիան մի շնչով լսեցինք: Սենց նստած էի ու չէի ուզում շարժվել: Ոչ էլ կարողանում էի: Երրորդ զանգից հետո սենց քարացած նստել մնացել էի: Բառեր ուղղակի չկան էդ զգացմունքը նկարագրելու համար: Ու լսելու ընթացքում ես այնքան համոզված էի իմ ընտրության մեջ: Պահեր լինում են, որ մտածում ես՝ արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել: Այո՛, ես ճիշտ որոշում եմ կայացրել:

Դեկտեմբեր

  • Սիվիլ Նեթ:

«Միհրն» ամփոփում է 2014-ը

  • Միսթր Մյուզիք փաբում ելույթ:

Ամանորյա ելույթ: Որի փորձերին մասնակցեցի, բայց հենց ելույթի օրը հիվանդացա ու սկսեցի ջերմիջեցնող հաբեր խմել: ՈւրՓարթի:

Խառը Մառը

  • Էմոցիոնալ Բում-եր:

Անվերջ էմոցիոնալ լարված կիսամյակ: Մմմ, չգիտեմ էլ ինչի: Անկապ էլի : Նեղվում, հետո ուրախանում, հետո նեղվում, հետո ուրախանում էի: Ինչ-որ իմաստ չկա, ու պետք էլ չի փնտրել:

  • Նոր Երգեր միլիոնավոր:

Այո,,,Թե ում են նվիրված, երևի չեմ ասի: Չնայած կեսը չգիտեմ էլ՝ ում եմ նվիրել: Էլի անիմաստ:

  • Միլիոնավոր ելույթներ ու փորձեր երաժշտական Լաբարատորիայում:

Կրթահամալիրի քսանհինգերորդ տարեդարձը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:

Կադանս

  • Նոր տեխնիկական գործեր:
  • Էլ Սիսթեմա/Ամռանն էր/

Ամռանը: Շատ-շատ լավ նվագախումբ: Բոլոր փորձերի ընթացքում մի կարևոր բան սովորում էի:

  • Հնեվանք/Էլի ամռանն էր/

Դե, Հնեվանքը: Շատ լավ անցավ: Համ ծիծաղում, համ էլ լացում էինք: Էդ մի ուրիշ պատմություն ա:

Կիսամյակի ամենամեծ ձեռքբերումներից են իմ նոր ընկերները: Էս կիսամյակ այնքան հետաքրքիր ու լավ մարդկանց հետ եմ ծանոթացել: Ու ուզում եմ հավատամ, որ էն ընկերությունը, որը հիմա կա, չի կորչի: Ինչքան հնարավորա երկար կմնա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s