Նավթ

Posted: 27 ноября, 2014 in Ուսումնական
Метки:

Նավթը (պհլ.՝ naft) բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծրասֆալտի։

375px-Total_World_Oil_Reserves_hy

Առաջին հիշատակություններ

Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում էԱնանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն։

Նավթի արժեք և պատերազմներ[խմբագրել]

Ստորև ներկայացված է նավթի մեկական տակառի արժեքը ամեն տարվա սկզբում, որը համեմատելի դառնալու համար վերացված է 2008 թվականի արժույթով ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով գնաճը։[7]

Նավթի արժեքը տարիների ընթացքում (ԱՄՆ դոլար 2008-ի արժույթով/տակառ)
Տարի Միջազգային արժեք ԱՄՆ արժեք Պատերազմ
1972 10
1973 10 Յոմ Քիփուր
1974 43 25
1975 42 25
1976 43 25
1977 43 25
1978 42 25
1979 40 32
1980 69 Իրան-Իրաք
1981 76
1982 75
1983 72
1984 59
1985 57
1986 53
1987 30
1988 31
1989 22
1990 30 Քուվեյթ
1991 37
1992 24
1993 24
1994 18
1995 23
1996 24
1997 30
1998 20
1999 13
2000 30
2001 24
2002 21
2003 31 Իրաք
2004 29
2005 36
2006 58
2007 57
2008 91

Նավթի ցածր գների հետևանքները շուկան իր վրա կզգա 2015 թվականին. ՕՊԷՔ

 Նավթի շարունակվող արժեզրկումը կարող է հանգեցնել համաշխարհային նավթաշուկայից դժվար կորզվող նավթի ծավալի կեսի հեռանալուն, ներառյալ թերթաքարայինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտարարել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին:

Նա ելույթ է ունեցել այսօր Լոնդոնում բացված Oil and Money միջազգային խորհրդաժողովում: «Նավթի ներկայիս գների պայմաններում դժվար կորզվող նավթի մինչև 50 տոկոսը կանհետանա շուկայից»,-ընդգծել է նա: Ալ Բադրիի խոսքով՝ դժվարաթափանց շերտերից արդյունահանվող նավթը բարելի 90-100 դոլար գին է պահանջում:

«Մենք գտնում ենք, որ նավթի ցածր գների հետևանքները շուկան իր վրա կզգա միայն 2015 թվականին»,-նշել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը: Որպես իր եզրակացությունների ապացույց, նա բերել է այն փաստը, որ թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններն այժմ փորձում են հեջավորել նավթի ապագա ցածր գները:

Անդրադառնալով շուկայի ներկա դրությանը՝ ալ Բադրին ասել է, որ «այժմ պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումը կազմում է օրական միայն 1 մլն բարել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Իրանի նավթի վրա էմբարգո կիրառելու հնարավոր հետևանքները.

Հուլիսի 1-ից հնարավոր է իրանական նավթը եվրոպական երկրներ «չմտնի». ԵՄ մտադիր է Իրանի նավթի ներմուծման վրա էմբարգո կիրառել:
«ՕՊԵԿ-ի կազմում Իրանն օրական արտահանելով 2,5 միլիոն բարել նավթ` զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ իրանական նավթի հիմնական սպառողումը` գրեթե 68 տոկոս, ապահովում է Հունաստանը, Իտալիան և Իսպանիան, ուստի այս սահմանափակումից տուժելու է նաև Եվրոպան` հաշվի առնելով այս երկրների ունեցած պարտքերը և եվրագոտում առանց այն էլ առկա ճգնաժամը»,- շեշտում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ինչ չափով կտուժի Իրանի և Հայաստանի տնտեսությունները տնտեսագետը ընդհանրական պատասխան է տալիս.

« Էմբարգոն համաշխարհային շուկայում հանգեցնելու է նավթի գների թանկացման` մինչև 30-35% , ինչի հետևանքով կբարձրանան նավթի ՀՀ-ում նավթամթերքների գները` բարձրանան: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նավթի արտահանման ծավալների նվազումը ծանր հետևանքներ կառաջացնի իրանական տնտեսությունում. Իրանի արժույթային եկամուտների 70-80%-ը ապահովվում են նավթի արտահանմամբ »:

Եթե անգամ, Եվրոպային հաջողվի դիվերսիֆիկացնել և այլ աղբյուրների հաշվին ապահովել լրացուցիչ ռեսուրսներ, միևնույն է նավթի գները միջազգային շուկայում բարձրանալու են:

HayNews.am-ի այն հարցին, թե հնարավոր է արևմուտքի այլընտրանքային գործոն դիտարկի ադրբեջանական նավթը` հաշվի առնելով նաև Իրան- Ադրբեջան հարաբերությունները, տնտեսագետը բացառեց.

«Ոչ, նման բան չի կարող լինել, քանի որ, Ադրբեջանն ՕՊԵԿ-ի անդամ չէ, իսկ շահը կլինի միայն, որ թանկ գնով կվաճառի իր նավթը,
ինչը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ յուրաքանչյուր ավել գումար ուղղվելու է սպառազինությունների ավելացմանը»:

Բացի Ադրբեջանից, Կառլեն Խաչատրյանի հավաստմամբ, կշահի նաև Ռուսաստանը նավթաարդյունաբերությամբ զբաղվող երկիր լինելով, իսկ Իրանը կարող է իր ռեսուրսները ուղղել դեպի Ճապոնիա, Չինաստան, հատկապես, երբ այս երկրները հայտարարել են, որ շարունակելու են սպառել Իրանի նավթը: Իրանն ինչպես հայտարարել է, էմբարգոյի կիրառման դեպքում կարգելափակի նավթի լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, իսկ սա էլ իր հերթին, կհանգեցնի ռազմական բախումների, ինչի հետևանքով կտուժի նաև Իրանը:

Աղբյուրներ

http://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%BE%D5%A9

http://www.tert.am/am/news/2014/10/30/navti-cacr-gner/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s