Անվեեե՜Րջ…

Posted: 27 ноября, 2014 in Խճանկար

IMG_2082Լռություն, աղմուկ, ու հետո էլի լռություն: Ի՞նչ է սերը, ի՞նչ է ատելությունը, անտարբերությունը, մեղքի զգացումը, ուրախությունը: Զգացմու՞նք:

Ուրիշ հարմար բառ չեմ գտնում: Ու այդ բոլոր զգացմունքները իրական կամ կեղծ չեն լինում: Սերը կամ սեր է, կամ սեր չի: Կիսով չափ սիրել չի լինում: Սերը տեսակներ չի ունենում: Չկա ընկերական, ընտանեկան սեր: Կա սեր: Զգացմունք, որը դու զգում ես: Ու թե ինչ ձևով ես այդ զգացմունքը արտահայտում, դա արդեն քո գործն է:

Ու արտաքին աշխարհում կատարվելիքները ընդհանրապես կապ չունեն ներքինի հետ: Ազատվեմ: Հիմա մտածում եմ, թե ինչ է ազատությունը: Որտե՞ղ է: Հեռու՞: Թե՞ անվերջ է: ՙՙԽոսքի ազատություն՚՚, ՙՙՄտքի ազատություն՚՚, ՙՙՕրենք՚՚: Սահմանումներ: Սահմանափակումներ: Ու էլի գալիս են այդ տերմինները: Մի տեսակ չեմ սիրում: Ես սիրում եմ քեզ, ու ինձ չի հետաքրքրում, թե դու ով ես: Ես սիրում եմ քեզ, ու ինձ չի հետաքրքրում: Ես սիրում եմ ինձ: Ես ինձ չեմ հետաքրքրում: Ուզում եմ թռչել: Գնալով լցվում եմ, ու փոքրանում: Ուզում եմ մեծանալ: Դատարկվել: Փոսի նման: Հիմա ինչքան ինձ դատարկեմ՝ կմեծանամ: Կդառնամ երկրի չափ, հետո արևի, հետո ամբողջ հարդագողի ճանապարհի: Հետո մի ամբողջ տիեզերք կդառնամ: Հիմա փոս եմ: Հոգիս ու սիրտս դատարկում եմ, որ իմ տիեզերքը հետ բերեմ: Դատարկում եմ քեզանից, քո հանդեպ իմ սիրուց, վախերից, դեմքերից, դրանց միջև ընկած տարբերություններից: Դատարկում եմ խոսքերից, երգերից, քեզանից, ինձանից: Տխրությունն ու ուրախությունն եմ դատարկում: Դուրս եմ բերում սերը: Դուրս եմ բերում ու նվիրում եմ ձեզ: Ու այդ բոլոր երազներից ու երազանքներից եմ ազատում ինձ: Ազատվում եմ անիրականներից, իրականներից: Բոլորներից ու բոլոր միակներից: Ազատում եմ ինձ տառերից, բառերից, խոսքերից, քո խոսքերից, կարծիքներից: Ազատվում եմ կարոտից, իմ հանդեպ, քո հանդեպ, նրա հանդեպ կարոտից: Մի օր պիտի ազատվեմ կյանքից, ժամանակը պիտի լքեմ: Ցանկություններից պիտի ազատվեմ: Պիտի լինեմ ազատ: Պիտի հետ բերեմ ազատությունը, մաքրությունը իմ միջի: Պիտի դատարկվեմ: Ինձ պիտի դատարկեմ ու բաժանեմ բոլորին: Իմ սերը, ուրախությունը, տխրությունը, ատելությունը պիտի բաժանեմ բոլորին: Այնքան կբաժանեմ, մինչև ինձ նվիրողներ չլինեն: Ու հետ կբերեմ իմ միջի տիեզերքը: Ու երբ տիեզերք կլինեմ՝ փոսի փոխարեն, քեզ հետ կբերեմ: Ինձ հետաքրքիր չես լինի, բայց իմ մեջ կլինես: Ու կզգամ մի զգացմունք, որը շատ ժամանակ սեր է կոչվում: Քեզ ցույց կտամ տիեզերքը: Քեզ չեմ հարցնի ուզու՞մ ես, թե՞ չէ: Ուղղակի կպատմեմ: Երևի ուրախ էլ կլինեմ: Ու թե ձեզ ինչ կասեն իմ աչքերը, ես չեմ նկատի: Ես միշտ ընդմիշտ կլինեմ: Ես չեմ մտածի տխու՞ր եմ արդյոք, թե՞ ուրախ: Կլինեմ ընդմիշտ ազատ ու անվերջ:

- комментарии
  1. […] Անվերջ էմոցիոնալ լարված կիսամյակ: մմմ, չգիտեմ էլ ինչի: Անկապ էլի : Նեղվում, հետո ուրախանում, հետո նեղվում, հետո ուրախանում էի: Ինչ-որ իմաստ չկա, ու պետք էլ չի փնտրել: […]

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s