Սևան

Posted: 25 ноября, 2014 in Ուսումնական
Метки:,

1

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում էծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ,որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7խոր. կմ։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։‌

1910 ճարտարագետ շինարար Սուքիաս Մանասերյանը, ով մասնակցում էր Արալյան ծովը աղետից փրկելու աշխատանքներին ,[1] հրատարակում է աշխատություն որում առաջարկում է իջեցնելի լճի մակերևույթը 45 մետրով և ջուրը օգտագործել ոռոգման և հիդրոէլեկտրակայանների համար։

Սևանի մակարդակի իջեցումը

Սևանա լճի համեմատական չափագրական տվյալները։

Ցուցանիշները 1936 թ. 2000 թ. Տարբերությունը
Առավելագույն խորությունը՝ մ 98.7 79.7 -19 %
Միջին խորությունը՝ մ 41.3 26.8 -35 %
Մակերեսը՝ կմ2 1416.2 1238.8 -12.5 %
Ծավալը՝ կմ3 58.48 33.20 -43.2 %
Մակարդակը՝ մ 1915.97 1896.65 -19.32 մ

Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրությունը

1923թ. Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով։
1931թ. Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։
1933թ. Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949թ. Տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։
1950-ականների վերջ, Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։
1961թ. Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտանև Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։
1981թ. Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։
2003թ. Ավարտվում է դեռևս 1988թ. երկրաշարժի և դրանից հետո սկսված պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։
2006թ. Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։
2006÷2010թթ. Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25÷35սմ չափով։

Բացասական հետևանքները

Վերջին տասնամյակներում կտրուկ վատացել է Սևանա լճի և ավազանի էկոհամակարգի գործունեությունը։ Մակարդակի իջեցմանը զուգահեռ, դրան նպաստեց նաև կեղտաջրերի քանակի մեծացումը։ Այդ ամենն, ի վերջո, բերեց նրան, որ մեծացան ջրում օրգանական նյութերի կուտակումները՝ 1930-ականների 25 հազ. տոննայից 1999թ. հասնելով 150 հազ. տոննայի։ Նկատվել է Սևանի աղտոտում ծանր մետաղներով, լճի ճահճացում, ձկնային պաշարների նվազում։

Հետաքրքիր փաստեր

Էկոլոգիան որպես գիտություն ինձ համար ամենա-ամենա բարի գիտությունն է: Դու էկոլոգիայով զբաղվելով երբեք չես կարող վնաս տալ քո երկրի բնությանը: Հենց էկոլոգիայի իմաստն է <<բուժել>> քո բնությունը: Հիմա մի քանի տեղեկություն Էկոլոգիա գիտության մասին…

Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին։ Այս տերմինը առաջին անգամ առաջարկել է գերմանացի կենսաբան Հեկկելը 1866 թ. «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում։Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել, ծնվ. փետրվարի 16, 1834թ .գերմանացի բնագետ և փիլիսոփա է:Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակն է:

Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866թ.), ձևավորել օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն` օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են:Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ է բերել:

Ինձ թվում է այսքանով կավարտեմ…հուսով եմ ընդհանուր տեղեկություն կազմեցիք Էկոլոգիա գիտության մասին 🙂
Էկո խնդիրներ

Էկոլոգիական խնդիրները արդի 21-րդ դարում շատ-շատ են: Բոլորիս են վերաբերվում այդ խնդիրները, բայց ոչ բոլորս ենք դրանց ուշադրություն դարձնում: Դե ես մարդս, 14 տարեկան աղջիկս շատ քիչ բան կարամ անեմ, բայց այ ձեզ տեղեկացնել շատ լավ կարող եմ:

Էկոլոգիական խնդիրները ասեցի որ շատ են, և ես կընտրեմ ջրի էկոլոգիական խնդիրը:
Ջուրը կյանքի համար է, ոչ թե աղտոտման

Ջրի աղտոտվածությունը երևի թե ամենատարածվածն է ողջ աղտոտումներից: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի Աղբակղզի որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է:

Լուծումը մեր կարծիքով…

Մեր կարծիքոթվ Սևանը մենք պետք է սիրենք ինչպես մեր տունը: Մենք վերաբերվում ենք Սևանին ինչպես խորոված սարքելու և ուղղակի կեղտոտելու մի տեղ:Մենք պետք է ամենքս ուղղակի աղբ չթափենք, չնչին բայց չթափենք

Եթե ամեն մեկս մեր աղբը, մեր բաժին աղբը հավաքենք կմաքրվի Սևանը: Էկոլոգները իրենց գործով կզբաղվեն: Մենք պետք է օգնենք: Պիտի օգնենք վերականգնել Սևանը:

Աղբյուրներ՝

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1_%D5%AC%D5%AB%D5%B3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s