Գործնական աշխատանք/խոսքի մշակում

Posted: 17 ноября, 2014 in Ուսումնական
Метки:,

 Հաղարծնի հնամենի ընկուզենին/10-րդ դաս.

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան:

Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը:-Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

Առաջադրանքներ

1.Համացանցից գտիր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին:

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին — XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին ԴՍտեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ,խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային արգելոցի հսկողության տակ են։

Աղբյուրը

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

Քարե հուշարձանները վանքերն են, իսկ կանաչ հուշարձանները՝ ընկուզենիները:

3.Ինչպես ես հասկանում ‹‹Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը›› նախադասությունը:

Տաճարում սովորաբար մարդիկ աղոթում են, իրենց հոգին են բացում: Իսկ ընկույզն ուտում են: Չնայած նրան, որ ընկույզը քաղցր համ չունի, այնուամենայնիվ այն համեղ է:

4.Դո′ւրս գրիր հատուկ գոյականները և թվականները:

Դիլիջան, Հաղարծին-հատուկ գոյականնե

1281 թվականին , 700 տարեկան, յոթ -Թվական

5.Ավարտուն աշխատանքդ տեղսդրի′ր քո բլոգում:

Առաջադրանք 10-րդ դաս.

1.Տեքստից  դո′ւրս գրիր  գոյականները:

Շուրջը անդորր ամայություն  էր:  Արծաթագույն սփռոցի նմավող  ծովը փռված էր  չորս կողմը, և  լսվում էր միայն պղտոր ջրի ճողփյունը:  Նավը շարժվում էր  քամուն համընթաց: Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը, որ հոգնեցնում էր մարդու հայացքը:

Անդորր, ամայություն, սփռոց, ծավ, կողմ, ջուր, ճողփյուն, Նավ, քամի, երես, մառախուղ, մարդ, հայացք:

2.Գրի′ր հետևյալ բառերի հոգնակի թիվը.

Նավավար-նավավարներ, արծվաբույն-արծվաբներ, տպատառ-տպատառեր, ոտնաչափ-ոտնաչափեր, գյուղագիր-գյուղագիրներ, հորաքույր-հորաքուրեր, վիրաբույժ-վիրաբույժներ:

  1. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը  վաղուց տեղաշարժվել էր  ՝  դեռ  անցյալ գարնան  հաճախադեպ  տեղատարափ  անձրևների  ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն   կատեց:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ   մոռացված մեղեդին  թախիծով  պարուրեց զինվորականի՝  դաժան   մարտերում կարծրացած  հոգին և  տխրեցրեց նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

Շրջակա  գյուղերից եկել, նախօրոք  խառնվել էին  քաղաքի  մայր   եկեղեցու առջև,  մյուսները  կուտակվել էին  մոտակա  փողոցներում, շենքերի  տանիքներին:

(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)

4.Կազմիր մի փոքրիկ տեքստ՝ օգտագործելով հետևյալ բառերն   ու բառակապակցությունները:

Առավոտ, մռայլ երկինք,  սարերի կատարներ, ոսկեշող արեգակ,  անսպասելի  քամի, թաքնվել,  ամայի տարածություն,  ուշ երեկո,   երկար  ճանապարհ, տաք վառարան:

Առավոտ էր: Ոսկեշող արեգակը շողում էր: Հավաքեցինք մեր վրաններն ու հասկացանք, որ մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում: Քայլում էինք ամայի տարածքներով, երբ անսպասելի քամի փչեց: Մենք հանգստություն պահպանեցինք: Ճանապարհի մեծ մասը անցել էինք: Արևը քիչ-քիչ թաքնվում էր ամպերից այնկողմ: Մռայլ երկինքն ավելի ու ավելի էր ծածկում նրան, իսկ սարերի կատարներն ասես ձգտում էին դեպի լույսը: Ուշ երեկո էր: Ես հասկացա, որ իմ միակ երազանքը դարձել էր տանը՝ տաք վառարանի կողքին նստելը:

Շարունակի′ր բնության նկարագրությունը.

Փոշին  հաստ  շերտով  նստել  էր  ճանապարհի  եզրին  բուսած  արևածաղկի  թերթերի  և կարտոֆիլի  թփերի  վրա,  առուն  բարակել   էր  և օձանման  պտույտներով  բակերն  էր  մտնում,  շտապ  կտրում  փողոցի լայնքը  և  արևի  տապից   փախչելով՝    իջնում   բանջարանոցները,  ուր   արևածաղիկն  ու եգիպտացորենը  բարդիների  պես  ստվեր  էին    գցում  առվակի վրա: Առվակից այնկողմ տեղ էին գտել վարդերը, որոնք ինձ մանկությունս էին հիշեցնում: Մանկության ընկերներից: Վարդերը ինձ էին նայում ու ես կորում էի հիշողություններիս մեջ: Ուռենին իր ճյուղերը թափել էր վարդերի վրա, ու ասես շոյում էր նրանց: Ու էդ բույրը: Թարմության ու ապրելու ցանկության բույրը: Բանջարանոցը, վարդերը ու ուռենին ուզում էի տեղափոխել կտավի վրա, բայց ափսոս նկարել չգիտե: Ես ուզում էի ևս մեկ անգամ ապրել մանկությունս:

Ա. Բակունց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s