Աշու~ն…

Posted: 13 октября, 2014 in Uncategorized

Աստա, Asta Մամիկոնյան, MamikonyanԵս աշունը չեմ տեսնում, աշունը զգում եմ: Երևի մի-քիչ տերևներ, մանուշակագույնի ու դեղինի բոլոր երանգների ու խառնուրդների ու էն արևիշողերի, որոնք փշրված տերևների ճեղքերով են անցնում՝ մի խառնված նկար : Ու էդ մեկը երգեր պիտի ունենա, երգեր ու գույներ պիտի ունենա, որ համարվի աշուն: Տերևներից այն կողմ պիտի տեսնի: Անձրևից ու քամուց ծնված մի արև պիտի լինի, որ համարվի աշուն: Ու անունը տալ հարկավոր չի լինի: Նա կգա ու կմտնի քո մեջ: Էն բոլոր երգերը, նկարներն ու ստեղծագործությունները, որ պիտի երգվեն ու ստեղծվեն աշնանը, կլինեն քո մեջ: Եթե, իհարկե հասկանաս, ճանաչես ու զգաս: Լսես երգը: Համաձայնես: Ու թող աշունը լինի ծերուկ, կամ փոքրիկ աղջիկ: Դու կտեսնես նրան՝ ինչպես կցանկանաս: Կուզես՝ կտեսնես ինչպես քամի: Կզգաս, որ աշունը քեզ կցուցադրի իր քամիները: Տերևները կխառնի քամուն, ու քամին գույն կստանա: Ամեն անգամ, երբ նրա մասին կմտածես, կկարոտես, բայց չես տխրի: Հիշողություններդ էնքան անկեղծ ու գունավոր կլինեն, որ կսկսես երգել երգերիդ մեջ: Իսկ ուրիշները երբեք չեն հասկանա: Միգուցե լաց լինես, լռես, ժպտաս, երգես: Աշնան արևը քո մեջ կլինի: Արևի շողերը կդառնան անձրևի կաթիլներ ու կթափվեն մազերիդ մեջ: Երբ զգաս աշունը: Իսկ «աշուն» բառը կրկնելով, հնչերանգդ փոխելով կամ ուրիշների մտքերը գողանալով՝ երբեք չես տեսնի ու չես զգա աշունը: Կկախվես էդ բառերից, նյութականից ու կմնաս քո ստեղծած բառերի մեջ: Քեզ, «Մարդ» կանվանես, բայց էդ չորս տառից ոչինչ չես լսի: Հետո էդ չորս տառը կփոխես ու կսարքես աշուն: Կխնդաս քո հայտնագործության վրա: Անիմաստություն կդառնաս: Կդառնաս անիմաստ: Իսկ իմ մեջ աշունը կապրի: Դու չես զգա, իսկ ես կզգամ: Ու կլսեմ: Էդ երգերն ու գույները կտեսնեմ: Կփակեմ աչքերս ու կդառնամ դու, իսկ դու՝ ես: Ու էն մեկին կհիշեմ, ով միշտ իմ մեջ կլինի: Ու չեմ ճանաչի նրան, դու ինձ նրա հետ կծանոթացնես: Հետո կմոռանամ: Արևի շողերից մի քանիսը կգողանամ, կխառնեմ անձրևին ու թաց-թաց կմտնեմ տուն: Մինչև ձմեռ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s