Երբեք ու ընդմիշտ

Posted: 25 августа, 2014 in Uncategorized

ընդմիշտ, երբեք, հիմաԵս երբեք չեմ սիրել նկուղները: Ես երբեք չեմ սիրել: Ես երբեք չեմ: Ես: Ես ընդմիշտ եմ: Ես ընդմիշտ կսիրեմ: Ես ընդմիշտ կսիրեմ ամպերը: Ես երբեք չեմ լքի քեզ: Ես ընդմիշտ կմնամ քեզ հետ: Ես երբեք չեմ եղել, բայց ընդմիշտ լինելու եմ: Երբեք ես ընդմիշտ չեմ լինում: Լինում եմ ընդմիշտ երբեք: Բայց չեմ նեղվում դրանից, որովհետև ես երբեք չեմ եղել ու ընդմիշտ լինելու եմ:

-Ի՞նչ

-Ինչ չէ, ՙՙԵ՞րբ՚՚՚

-Ի՞նչ

-Երբեք:

-Ե՞րբ:

-Ընդմիշտ:

-Ես չեմ հասկանում:

-Ես էլ չեմ հասկանում: Հենց էդ պատճառով եմ հարցնում:

-Դու չես հարցնում:

-Ես ինձ եմ հարցնում: Մի-քիչ տարօրինակ կթվամ քեզ, որովհետև անընդհատ կխոսեմ ու դու կլռես ու չես հասկանա: Հետո կխնդրեմ, որ գտնես ՙՙ Երբեքը՚՚, բայց դու չես գտնի: Ու ես էլի կսկսեմ խոսել ու դու ինձ չես հասկանա: Ու ես էլ չեմ հասկանա, որովհետև ես դու եմ իսկ դու ես: Իսկ ես՝…: Ես երբեք չեմ եղել, բայց ուզում եմ ընդմիշտ լինել: Այսինքն հիմա կա՞մ, թե չկամ: Հիման անցաց: Իսկ հիմա՞: Իսկ հիմա՞: Իսկ հիմա՞: Մի պահ մոլորվեցի ու չգտա ՙՙՀիմա՚՚-ն: Ու քանի չկա ՙՙհիմա՚՚-ն, ինչպե՞ս պիտի լինի ՙՙԸնդմիշտ՚՚-ն ու ՙՙԵրբեք՚՚-ը: Եթե սկիզբը չկա ինչպե՞ս պիտի սկսեմ: Իսկ եթե բաց թողեմ սկիզբը ու անցնեմ վեջին: Վերջը չկա ու չկա: Եթե չլինի ՙՙՎերջ՚՚-ը ընդմիշտ-ն էլ կկորի: Ես կլինեմ ընդմիշտ: Եթե չլինի՞  ՙՙընդմիշտ՚՚-ը: Ես կլինեմ: Ե՞րբ կլինեմ: Երբե՞ք: Ժամանակը պիտի կանգ առնի ու ես պիտի շարժվեմ առաջ, որպեսզի գտնեմ ընդմիշտ-ն ու երբեք-ը:

...1

Իմ սկիզբը հիման է: Ես ունեմ երկու վերջ: Մեկը կարելի է անվանել անցյալ, մյուսը՝ ապագա: Մտածում եմ, որ մի ուրիշ գիծ էլ պիտի լինի, ՙՙընդմիշտ՚՚-ի ու ՙՙԵրբեք՚՚-ի համար: Պիտի ևս մի գիծ տանեմ: Էդ գիծը կլինի ընդմիշտ-ն, իսկ ես՝ Հիմա-ն:

ընդմիշտն ու հիման

Բայց չկա երբեք-ը: Ու ձեռքս չի գնում, որ տանեմ էդ գիծը: Կամ պիտի լինի ընդմիշտը, կամ՝ երբեքը: Ու եթե ուրախ մտածեմ՝ ընդմիշտը պարտադիր պիտի լինի: Ուրեմն՝ չկա երբեք-ը: Ու երևի դու միակ մինուսն ես էս աշխարհի: Քո չլինելը միակ սխալն է իմ աշխարհի: Իմ իրական աշխարհի: Ու ես սկսում եմ վախենալ երբեք լինելուց, կամ դառնալուց, Որովհետև ես չեմ լինի: Ու վախենում եմ քեզնից: Վախենում եմ քո ընդմիշտ լինելուց, կամ դառնալուց: ՈՒ քեզ չեմ էլ ճանաչում: Եթե դու ինձ համար լինես ընդմիշտ, իսկ ես երբեք՝… Ես կտխրեմ: Ու ավելի ուժեղ կվախենամ: Քեզ կսարքեմ վախ: Կմնաս ընդմիշտ իմ մեջ: Երևի: Ես կլինեմ երեք հատ: Կլինեմ ինձ համար՝ հիմա, քո՝ երբեքն, ու ընդմիշտ քո համար:

ընդմիշտ, երբեք, հիմա

-Ի՞նչ:

— Ճիշտ ես ես մեկ վերջ ունեմ… Անցյալի վերջը: Ապագան վերջ չունի: Ապագան ընդմիշտ է: Չնայած անցյլն էլ է ընդմիշտ: Ուրեմն ես վերջ չունեմ: Երևի:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s