…Ու սրտիդ բաբախյունը կհասնի արևին…/Մենության ու սիրո մասին/

Posted: 9 мая, 2014 in Խճանկար
Метки:, ,

Աստա, Asta Մամիկոնյան, MamikonyanԵրբ կդառնաս անվերջ սրտիդ բաբախյունը կհասնի արևին:

Մենություն

Դու մենակ չես, դու շրջապատված ես մարդկանցով ովքեր սպասում են քեզ, ովքեր ՙՙԸնկեր՚՚ են, ովքեր ՙՙԾնող՚՚, բարեկամ են: Դու քեզ սիրող ունես, դու կաս ինչ-որ մեկի մտքում, երազներում: Ինչ-որ մեկը վախենում է քեզ համար, անհանգստանում է … Չէ՜, էդ սաղ սուտ է: Դու մենակ ես: Մենակ ես…Բայց մի րոպե, դու մենակ չես: Քեզ հետ են քո ձեռքերը, քո ոտքերը, քո աչքերը, մի հայելի էլ լինի ու վերջ, որ բոլորին նկատես: Լավ կլինի նկատես աչքերդ, նկատես ժպիտդ ու տխրությունը: Լավ կլնի, որ ես նկատեմ իմ ժպիտը: Որ նկատեմ՝ մի-քիչ քիչ կծիծաղեմ: Եթե նկատեմ: Մի օր…: Բայց դու փորձիր, ինձ թվում է քեզ մոտ կստացվի: Չէ, որ դու ՙՙմենակ՚՚ էս… Գոնե գիտես, թե ինչ է մենակությունը: Ես չգիտեմ, երբեք մենակ չեմ եղել: Լաց ես լինում, ու իբր տանջվում ես: Ուրախացիր, որ գոնե արցունքներ ունես, որ արցունքներդ քեզ չեն լքել: Փորձիր խոսել նրանց հետ: Հո զսպելով չի…է ինչքա՞ն: Միթե, իրականից չես մտածու՞մ քո արցունքների մասին: Չես կարծում, որ նրանք ուզում են դուրս պրծնել աչքերիդ, սրտիդ միջից: Չես մտածում, որ թեկուզ էդ մի քանի վայրկյանը, որ հոսում են, նրանք մենակ չեն, նրանք սրտիդ հետ են: Են խորքերում, որ մոռացել ես: Դու ես նրանց լքել, նրանք ամբողջ ուժով փակվում են քո մեջ: Դու նրանց ուղղակի դուրս ես շպրտում, ասելով իբր մենակ ես: Դու մենակ չես: Դու էդ միայնակը չես, ում ես պիտի փնտրեմ: Ես իմ միայնակին կգտնեմ դեռ: Կամ ինչի՞ միայնակ, հենց էլ ամբոխին կգտնեմ: Էն միայնակ ամբոխին, որը ինձ կփնտրի: Գիտես ես քեզ չեմ չանաչում, իմ ՙՙՄիայնակ՚՚ ու չեմ էլ ուզում ճանաչել: Մի տեսակ տխուր ես թվում: Մի տեսակ ՙՙ Մենակ՚՚ ես թվում: Ինչքան էլ փորձես մենակ չես մնա: Հնարավոր չի… էդ ամենը հնարավոր չի: Մարդ երբեք թույլ չի տա ինքն իրեն մենակ մնալ: Երբեք չի կարողանա փրկել իրեն՝ հենց իրենից: Ու են սիրուց,  որն ինքն  իրեն է տածում:

Սեր

Ասելով ՙՙսիրում եմ՚՚ չեն սիրում: Սեփական կարծիք: Էս արդեն մի տեսակ ուրիշ է մենակությունից: Եթե սիրում ես չգիտես ինչն ես սիրում: Երբ սիրում էս, չես հասկանում ու չես էլ ուզում հասկանել են իրը, կամ են անձին ում սիրում ես: Ուղակի սիրում ես: Անկապ անիմաստ: Ինչ-որ իմաստ պետք չի սիրելուն: Ինքը անիմաստ բան է:  Ու դու էլ չպիտի գտնես էդ իմաստը սիրո մեջ, թե չէ կդադարես սիրել: Ու էդքան բառեր էլ չկան: Կամ էլ ուղղակի բառերը շա՜տ են: Էդքան էլ հեշտ չի էդ ամենը ու միառժամանակ էդ ոչինչը բացատրելը: Մանավանդ ինձ համար, որ ինքս դեռ ոչինչ եմ: Էն բղավոցներն ու շշուկները, էդ տառերն ու բառերը: Էն ժպիտներն ու է՜ն արցունքները: Էն պաշտպան արցունքները: Են ուրախ արցունքները, որ դեմքդ շոյելով են թափվում: Էն արցունքները, որ ծիածան են բացում: Է՞դ է սերը: Ինձ թվում է էդ է: Եթե սխալ եմ, բան չկա: Ես իմ գրածով ինձ եմ սովորեցնում : Ես եմ կարդալու իմ գրածները: Հարմոնիա…երաժշտության հետ: Չեմ ուզում ամեն ինչ կապել իրար: Էդ ամեն ինչը բաժանված է սիրո տարբեր կտորների: Մեկ էս մեկը, մեկ մյուսը: Ինչպես վատ ներկայացումը, կամ վատ օրկեստրը… Նվագողների նման, նվագախմբում նվագող հազարավոր սոլիստների նման է սերը: Են սերը, որը իմն է: Քոնն է… Բայց մենք զատված ենք իրարից: Մեր սերն էլ, իրար կապված չի: Սիրո հասկացությունն է միայն միասին, մեկ ամբողջ: Իսկ մենք քարորդներ ենք: Ու էլի-ու էլի-ու էլի ժպիտ: Մի-քիչ տխուր, մի-քիչ ուրախ: Էդ կապ չունի: Կարևորը իրականը լինի: Միայն իրական ժպիտը, իրական սերն ու իրական մենակությունն է անվերջ: Ինչպես դու, ես, նա… մենկ էլ ենք անվերջ: Հուսով եմ եդպես կլինի: Ուզում եմ չվերջանալ, ուզում եմ անվերջ լինել, լինել ու նորից լինել…Դու էլ էդ ցանկացի: Ցանկացի լինել անվերջ, սկզբում ժպտա անվերջ, հետո սիրիր անվերջ, մենակ թե զգույշ չնկնես մենության մեջ: Թե չէ արցունքները կկորեն: Ու երբ դառնաս անվերջ սրտիդ բաբախյունը կհասնի արևին, կգրկի արևին: Կսկսես ընկերանալ արևի հետ: Կլսեք միմյանց: Կսիրեք: Կերգեք երգեր, հազաա՜ր հազար: Կերգես երգեր էն միակ, շոխացող ու փայլող արևի հետ: Դու կնտրես քո արևը: Ու կանցնես ժամանակի միջով…Կանցնես ժամանակի ու երազանքներիդ միջով: Կանցնես ամբողջ կյանքդ: Տակն ու վրա կլինի ամեն ինչ…

…Ու սրտիդ բաբախյունը կհասնի արևին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s