Հեղինակային իրավունք

Posted: 8 мая, 2014 in Ուսումնական
Метки:,

330px-Copyright.svg

Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը (adaptation)։ Այդ ժամանակաշրջանից հետո աշխատանքը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։ Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը, պատենտների և ապրանքանիշերի հետ, ընդգրկված է մտավոր սեփականություն ընդհանրական տերմինի մեջ։

Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության, հեղինակային իրավունքի նպատակներից է՝ «նպաստել գիտության և օգտակար արվեստների առաջընթացին՝ սահմանափակ ժամանակով բացառիկ իրավունք վերապահելով հեղինակներին… իրենց աշխատանքների համար է։»

Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից հետո 50-100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակենրի կամ համահեղինակների համար։ Որոշ իրավական համակարգեր պահանջում են հեղինակային իրավունքի գրանցման ֆորմալ արարողակարգ, սակայն դրանց մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքը ցանկացած ավարտուն աշխատանքի նկատմամբ՝ առանց ֆորմալ գրանցման։ Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի առարկա է, սակայն որոշ դեպքերում կիրառվում են քրեական պատժամիջոցներ։

Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով արդար օգտագործում՝ տրամադրելով հեղինակային իրավունքի բացառիկություններ և որոշակի իրավունքներ տալով օգտագործողներին։ Համացանցի, թվային միջավայրերի և համակարգչային ցանցային տեխնոլոգիաների (օրինակ՝ P2P կամ նման առ նման ֆայլերի համօգտագործումը (անգլ.՝ peer-to-peer sharing) զարգացումը ստիպել է փոփոխություններ մտցնել այդ բացառությունների մեջ, նոր դժվարություններ է առաջացրել հեղինակային իրավունքի կիրառման համար և լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել հեղինակային իրավունքի հիմնավորման սկզբունքների համար։ Միաժամանակ, այն ընկերությունները, որոնք մեծ տնտեսական կախման մեջ են գտնվում հեղինակային իրավունքից, ձգտել են ընդլայնել ու տարածել իրենց հեղինակային իրավունքները՝ փորձելով ապահովել լրացուցիչ օրենսդրական և տեխնոլոգիական աջակցություն։

Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին Աննայի օրենքով։ Այն սահմանել է աշխատանքի հեղինակի՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։ Այն ստեղծվել է որպես ուսումը խրախուսող ակտ, քանի որ այդ ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Այդ առումով հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակիֆինանսական փոխհատուցում, որպեսզի դա խթանի նրանց գրելու նոր գրքեր և, այդպիսով, նպաստի մտքերի և ուսման հոսքին։ Ինչպես նշվում է բուն ակտում՝ ուսյալ մարդկանց խրախուսելու նպատակով, որպեսզի նրանք կազմեն ու գրեն օգտակար գրքեր։

Հեղինակային իրավունքի օբյեկտները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ  արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

2.  Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձեւ ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային  կատարման կամ այլ ձեւով։

3.  Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղ՟ծագոր՟ծությունների վրա:

4. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերը.

բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի եւ  կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

գ) դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները եւ բեմական ցուցադրման  այլ ստեղծագործությունները.

դ) պարարվեստի եւ մնջախաղի ստեղծագործությունները.

ե) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագոր՟ծությունները.

զ) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային,  փաստագրական, փաստավավերագրական  եւ այլ ֆիլմերը).

է) դեկորատիվ-կիրառական արվեստի եւ բեմական գրաֆիկայի  ստեղծագործությունները.

ը) լուսանկարչական եւ նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

թ) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները եւ դրանց   լուծումները  ինչպես  ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.

ժ) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղա՟քա՟շինությանը, ճարտարապետությանը եւ այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները եւ պլաստիկ ստեղծագործությունները.

ժա) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝

— այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները եւ գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,

— ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները եւ այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության եւ (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

ժբ) ստեղծագործության մասերը (անվա՟նումը, կերպարները եւ այլն),  որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին  եւ կարող են օգտագործվել ինքնուրույն.

ժգ) տառատեսակները.

ժդ) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղ՟ծագոր՟՟ծությունները

1.  Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

ա) ժողովրդական  բանահյուսության եւ  արվեստի ստեղծագործությունները.

բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը.

գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը եւ դրանց պաշտոնական թարգմանությունները.

դ) պաշտոնական  խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).

ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.

զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբուն՟ք՟ների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակե՟տնե՟րի, հա՟մա՟կարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական  բանաձեւերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ  դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

Հոդված 5. Ստեղծագործության հրապարակումը եւ լույսընծայումը

1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա  համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման),  հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով:

2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։

Լույսընծայում չի համարվում դրամա՟տիկական, երաժշտադրա՟մատիկական, տեսալսողական կամ երաժշտա՟կան ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության աս՟մուն՟քը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագոր՟ծության ցուցադրումը եւ ճարտարապետական ստեղ՟ծա՟գործություն հանդիսացող  շինության կառուցումը։

Հոդված 6. Հեղինակը

Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը:

Հոդված 7.  Համահեղինակությունը

 1.  Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղի՟նակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագոր՟ծության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտա՟գործելու իր հայեցողությամբ, եթե այլ բան նախա՟տեսված չէ նրանց  միջեւ կնքված պայմանագրով։

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե հեղինակներից  թեկուզ մեկը   սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից:

2. Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում  է համա՟հե՟ղինակներին համատեղ: Համահեղինակների փոխ՟հարաբերությունները սահմանվում են նրանց  միջեւ կնքված պայմանագրով։

Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագոր՟ծության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջեւ բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված եւ անբաժանելի ամբողջա՟կանություն համարվող ստեղծագործության  համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանություն՟ների արգելելու մյուս համահեղինակներին  ստեղծա՟գոր՟՟ծու՟թյան օգտագործումը:

Հոդված 8. Հեղինակության կանխավարկածը

1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված  է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը  որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները  կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ  հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:

2. Ստեղծագործությունը անանուն կամ կեղծանունով լույսընծայման դեպքում  լույս ընծայող անձը, ում անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա,  այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ եւ այդ կարգավիճակով  իրավասու է պաշտպանելու հեղինակի իրավունքներն ու ապահովելու դրանց իրականացումը:

Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի ստեղծագործության հեղինակը  չի բացահայտել իր անձը եւ չի հայտարարել իր հեղինակության մասին:

Հոդված  9. Հեղինակային իրավունքի ծագումը եւ դրա մասին ծանուցումը

1.  Ստեղծագործության նկատմամբ հեղինակային  իրավունքը ծագում է ստեղծագործության  ստեղծման փաստով:   Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է  ընկալելու հնարավորություն  թույլատրող որեւէ օբյեկտիվ ձեւով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից:

2. Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (hեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է  օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղ՟ծագոր՟ծության  բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա եւ կազմված է ՝

ա)  շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.

բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.

գ)  ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

Հոդված 10.  Հեղինակային իրավունքի եւ նյութական օբյեկտի նկատմամբ  սեփականության իրավունքի հարաբերակցությունը

1.  Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է  ստեղծագործությունը:

2.  Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է  ստեղծագործությունը,   ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում:

Հոդված 11. Հեղինակային իրավունքի բովանդակությունը

Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային եւ բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։

Հոդված 12. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ  նրա  մտավոր եւ անձնական կապերը:

 2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

ա)  ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինա՟կության իրավունք).

բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու  (հեղինակի անվան իրավունք).

գ) ստեղծա՟գոր՟ծու՟թյունը հնարավոր աղավաղումներից,  փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունք).

դ)  ստեղծագործությունը ցանկացած  ձեւով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու    (հրապարակման  իրավունք).

ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետ՟կանչի իրավունք), եթե հրապարակվող ստեղծագործությունն այլեւս չի համապատասխանում իր համոզմունքներին, եւ այդ հրապարակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա՝ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապա՟րա՟կայնորեն ծանուցել դրա հետկան՟չի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախ՟կինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն մասի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաեւ ծառայողական ստեղծա՟գործությունների վրա, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատես՟ված չէ:

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի եւ անփոխանցելի են եւ պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

Հոդված 13. Հեղինակի գույքային իրավունքները

1. Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու  իր ստեղծագործությունը  ցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու  դրա օգտագործումը, մասնավորապես`

ա)  ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

բ)  ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

ե)  ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը եւ այլ ձեւերով վերափոխումը (վերափոխման  իրավունք).

է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

թ)  ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

ժ)  ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման  իրավունք).

ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ  ձեւերով ու եղանակներով օգտագործում:

2. Հեղինակն իրավունք ունի նաեւ արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված  օրինակների ներմուծումը:

3. Բացառությամբ սույն օրենքի  22-26-րդ եւ 36-րդ հոդվածների, հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր  ձեւի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային  վարձատրությունից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

4. Հեղինակային վարձատրության չափը եւ վճարման կարգը սահմանվում են  պայմանագրով, որը կնքվում է՝

ա)  հեղինակի եւ ստեղծագործությունն օգտագործողի  միջեւ.

բ) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող  կազմակերպության եւ ստեղծագործությունն օգտագործող անձանց միջեւ.

գ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց եւ  օգտագործողների միջեւ։

5. Ստեղծագործությունների հրապարակային կատարման,  հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու,  դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության  իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում  այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որեւէ մեքենայի կամ արտադրանքի մեջ եւ բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

7. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա  տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության եւ հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Հոդված 14. Վերարտադրումը

Սույն օրենքի իմաստով վերարտադրում է համարվում ստեղծագործության  ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի  վրա,  ցանկացած միջոցներով եւ ձեւով, ամբողջությամբ կամ մասնակի:

Հոդված 15.  Տարածումը

Սույն օրենքի իմաստով տարածում է համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաեւ դրանց ներմուծումը։

Հոդված 16. Վարձույթը

Սույն օրենքի իմաստով վարձույթ է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ  ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը` ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու նպատակով։

Հոդված 17. Փոխատվությունը

Սույն օրենքի իմաստով փոխատվություն է   համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով  օգտագործման տրամադրումը հանրային ազատ այցելության համար նախատեսված հաստատությունների միջոցով՝ առանց ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու:

Հոդված 18. Հրապարակային  ցուցադրումը

Սույն օրենքի իմաստով հրապարակային ցուցադրում է համարվում ստեղծագործության ցուցադրումն անմիջականորեն կամ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ կարող են ներկա գտնվել մտերիմների սովորական շրջանակին չպատկանող անձինք, անկախ նրանց գտնվելու վայրից եւ ժամանակից։

Հոդված 19. Հանրությանը հաղորդումը

1. Սույն օրենքի իմաստով հանրությանը հաղորդում է համարվում ոչ նյութականացված ձեւով ստեղծագործությունը հանրության անդամներին մատչելի դարձնելն անմիջական կատարման միջոցով կամ դրա տեսաձայնագրության հաղորդման միջոցով՝ հաղորդալարով կամ առանց  հաղորդալարի:

2. Հանրությանը հաղորդումը նաեւ ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձեւով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին, մասնավորապես համակարգչային  կամ նմանատիպ  ցանցերի միջոցով:

Հոդված 20. Հրապարակային կատարումը

Սույն օրենքի իմաստով հրապարակային կատարում է համարվում ստեղծագործության ոչ նյութական ձեւով մատուցումը ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով ինչպես անմիջական կատարման,  այնպես էլ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն վայրում, թե տարբեր ժամանակ` տարբեր վայրերում:

Հոդված 21 . Հեռարձակումը եւ վերահեռարձակումը

1. Սույն օրենքի իմաստով հեռարձակում է համարվում էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատ՟կերների եւ (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումը հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյա՟կային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով: Հեռարձակում է համարվում նաեւ կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակո՟դավորման միջոցները հասարակությանը  տրամադրվել են հեռար՟ձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։

2. Վերահեռարձակում է համարվում հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված եւ գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակեր՟պության կողմից։

3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով արբանյակային կապով հաղորդում է համարվում հեռարձակող կազմակերպության հսկողությամբ եւ պատասխանատվությամբ հանրության համար նախատեսված ծրագիր կրող ազդանշանների հաղորդումը արբանյակ եւ հետ-երկիր` հաղորդակցության չընդհատվող շղթայով:

Հոդված 22.  Ստեղծագործության ազատ օգտագործումը

1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության եւ  վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին եւ չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը:

 2. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝

 ա) գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական եւ տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի եւ ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձեւով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.

բ)  օրինական ճանապարհով հրապարակված  գրական  եւ արվեստի ստեղ՟ծա՟գոր՟ծությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբա՟նման նպատակով՝  ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում, ձայնա՟գրություններում եւ տեսագրություններում՝ ուսուցումը լուսաբանելու նպա՟տակն արդարացնող ծավալով, իսկ տվյալների բազաների օգտագործման դեպքում՝ ուսուցումը լուսաբանելու համար՝ ոչ առեւտրային նպատակն արդարացնող ծավալով.

գ) տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող եւ օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում եւ հեռարձա՟կումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.

դ) հրապարակավ արտասանված ելույթների, զեկույցների, հայտարարությունների եւ նմանօրինակ այլ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը՝ տեղեկա՟տվության նպա՟տակն արդարացնող ծավալով.

ե) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական եւ արվեստի ստեղծագոր՟ծությունների վերարտադրումը եւ հրապարակային հաղորդումը՝ տեղեկատ՟վության նպատակն արդարացնող ծավալով.

զ) դատական եւ վարչական վարույթի նպատակների համար ստեղ՟ծագործության օգտագործումը նպատակն արդարացնող ծավալով, բացառությամբ համակարգչային ծրագրերի:  Այդպիսի դեպքերում հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

է) օրինական ճանապարհով հրապարակված  երաժշտական ստեղծագոր՟ծության հրապարակային կատարումը՝

— պաշտոնական, կրոնական, ինչպես նաեւ ծիսական արարողու՟թյունների ժամանակ՝ արարողության բնույթն արդարացնող ծավալով,

— կրթական հաստատություններում կրթական գործունեություն իրականացնելիս ուսուցիչների եւ ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ եւ ուսանողներ են, ինչպես նաեւ կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդպիսի դեպքերում հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

 ը)  oրինական ճանապարհով հրապարակված  ստեղծագործության  ուռուցիկ կետային տպատա՟ռերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով վերարտադրումը առանց շահույթ ստանալու, բացառությամբ հատուկ այդպիսի եղանակով ստեղծված ստեղծագործությունների վերարտադրման.

թ) ցուցահանդեսներում, աճուրդներում, տոնավաճառներում կամ հավաքածուներում ցուցադրված ստեղծագործությունների վերարտադրումն ու  տարածումը այդ նպատակով հրատարակվող կատալոգներում ցուցադրումը կազմակերպող անձի կողմից՝  նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործված ստեղծագործության վրա.

ժ) հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե՝

— այն անձնական կամ այլ ներքին նպատակների համար վերափոխություն է եւ նախատեսված կամ մատչելի չէ հանրությանը,

— այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ:

3. Առանց հեղինակի համաձայնության եւ առանց հեղինակային վարձատրության թույլատրվում են ստեղծագործության վերարտադրման կարճատեւ կամ հազվադեպ՝ ժամանակավոր գործողությունները, որոնք ինքնուրույն տնտեսական նշանակություն չունեն, տեխնոլոգիական գործընթացի անքակտելի եւ էական մասն են հանդիսանում եւ որոնց նպատակն է՝

ա)  միջնորդի միջոցով երրորդ կողմերի միջեւ ցանցում ստեղծագործության տարածման հնարավորության ընձեռումը.

բ)  ստեղծագործության օրինական օգտագործման հնարավորության ընձեռումը:

Հոդված 23. Ստեղծագոր՟ծության վերարտադրումը անձնական նպատակով

Առանց հեղինակի համաձայնության եւ առանց հեղինակային վարձատրության   թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված  ստեղծագործության վերար՟տադրումը  բացառապես անձնական, ոչ առեւտրային նպատակներով օգտագործելու համար, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը։

Սույն դրույթը չի տարածվում շինությունների եւ համանման կառույցների տեսքով ճարտարապետական ստեղծագործությունների, մեքենայաընթեռնելի տվյալների բազաների կամ դրանց էական մասերի, համակարգչային ծրագրերի,  ամբողջական գրքերի,  տպագրված նոտային տեքստերի վերարտադրման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 24.  Ստեղծագործության  վերարտադրումն արտատպման եղանակով (ռեպրոգրաֆիական վերարտադրություն)

1. Արտատպման եղանակով վերարտադրում է համարվում գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ ավելի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) եւ ձեւի ճշգրիտ վերարտադրումը լուսապատճենման կամ տեխնիկական այլ եղանակներով, բացառությամբ տպագրական տպաձեւերի  եղանակների  կիրառման:

2. Արտատպման եղանակով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը:

3. Առանց հեղինակի համաձայնության եւ առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու թույլատրվում է՝

ա) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը  գրադարանների եւ արխիվների, կրթական եւ մշակութային հաստատությունների կող՟մից՝ կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաեւ այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակի ձեռքբերումն այլ ճանապարհով անհնարին է.

բ)  ժողովածուներում, թերթերում եւ այլ պարբերական հրատարա՟կություն՟ներում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների եւ լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը   գրադարանների ու արխիվների կողմից՝ ուսումնական եւ գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկա՟կան անձանց պահանջով), ինչպես նաեւ կրթական հաստատությունների կողմից՝ լսարանային պարապմունքների համար, բացառությամբ համակարգչային ծրագրերի.

գ) ամբողջական գրքի մեկ օրինակի վերարտադրումը  արտատպման եղանակով, եթե այդպիսի ստեղծագործությունը տպագրությունից դուրս է եկել ոչ պակաս, քան երկու տարի առաջ.

դ) երաժշտական ստեղծագործության տպագրված նոտային տեքստի մեկ օրինակի ձեռագիր վերարտադրումը։

Հոդված 25. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության օգտագործումը

Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առեւտրային նպատակով վերարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։

Հոդված 26. Կարճատեւ օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը եւ ազատ օգտագործումը հեռարձակող   կազմակերպության կողմից

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության կարճատեւ օգտագործման համար կատարելու ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով եւ իր հաղորդումների համար:

2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ  կարճատեւ օգտագործման ձայնա՟գրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համա՟ձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ:

3.  Կարճատեւ օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագոր՟ծության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է:

Հոդված 27. Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային  իրավունքը

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագոր՟ծությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաեւ ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որեւէ վնասի համար:

2. Հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

3. Կերպարվեստի ստեղ՟ծա՟գործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատ՟կե՟րասրահի, գեղարվեստական սրահի, խանութի կամ  այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու եւ յուրաքանչյուր  վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։

Կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը վաճառող սեփականատերը պատասխանատու է հեղինակին հասանելիք վարձատրության վճարման համար։ Եթե վաճառքն իրականացվել է նշված կազմակերպությունների կամ որեւէ գործակալի միջոցով, ապա այդ սեփականատիրոջ հետ պատասխանատվություն են  կրում  նաեւ նշված ֆիզիկական կամ իրավաբանական  անձինք։

Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքի կիրարկումն իրականացվում է վաճառքի գնի 250.000 դրամից սկսած:

4. Սույն օրենքի իմաստով կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկական կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարազարդ գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով, որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից կամ բնօրինակ համարվող օրինակներ են։

Սույն օրենքի իմաստով բնօրինակ են համարվում այն օրինակները, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակով անձամբ հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ։ Այդպիսի օրինակները պետք է համարակալված, ստորագրված  կամ  այլ անհրաժեշտ ձեւով թույլատրված լինեն հեղինակի կողմից:

5. Սույն հոդվածի երրորդ մասում նշված վարձատրության ստացումն ու հեղինակին կամ նրա իրավահաջորդին վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով:

6. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործության սեփականատերը, աճուրդասրահը կամ այլ գործակալը վաճառքից հետո` 30 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանը տեղեկություններ է ներկայացնում վաճառված բնօրինակների, վաճառքի գնի եւ  վաճառողի  մասին ։

7. Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքը փոխանցվում է ժառանգաբար եւ գործում է մինչեւ ստեղծագործության նկատմամբ  գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը։

8. Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝  փոխադարձության սկզբունքով։

Հոդված 28. Ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ  այդպիսի օբյեկտ պարունակող  շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության  կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես  պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները,   քանդակները, զարդաքանդակները, նախշերը եւ որմնանկարները)։

 2. Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաեւ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե  հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 29. Ժողովածո ստեղծագործության նկատ՟մամբ հեղինակային իրավունքը

1. Ժողովածո կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է   պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը։

2. Կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։

3. Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են օգտագործելու իրենց ստեղծագործությունները` անկախ ժողովածո ստեղծագործությունից։

4. Կազմողի հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումն իրենց ժողովածո ստեղծագործություններում, եթե պահպանված են սույն հոդվածի երկրորդ  մասի պահանջները։

Հոդված 30.  Թարգմանության կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ  հեղինակային իրավունքը

1. Թարգմանությունները եւ այլ ածանցյալ  ստեղծագործություններն  ինքնուրույն ստեղծագործություններ են եւ պահպանվում են որպես բնօրինակներ:

2. Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, հարմարեցումների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակային իրավունքը՝ անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։

3. Թարգմանիչը կամ այլ ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է հեղինակային իրավունքից, պայմանով, որ պահպանված են թարգմանության կամ այլ վերափոխման  ենթարկված ստեղծագործության նկատմամբ  հեղինակի իրավունքները։

4. Թարգմանչի կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների իրենց թարգմանությունները կամ այլ վերափոխումները, եթե պահպանված են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված  պահանջները:

Հոդված 31. Կոլեկտիվ ստեղծագործության նկատ՟մամբ հեղինակային իրավունքը

1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում  որեւէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։

2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական եւ շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր եւ այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ  օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը։  Այդ անձինք իրավասու են նշելու իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջելու նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագոր՟ծության ցանկացած օգտագործման դեպքում:

3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագոր՟ծությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագոր՟ծու՟թյուններն այլ ձեւով եւ եղանակով  օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Կազմակերպող անձը  ստեղծագործության հեղինակ չէ:

Հոդված 32. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավուն՟քը

1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջեւ չկա այլ պայմանավորվածություն:

2. Հարցազրույցի հրապարակումը թույլա՟տրվում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

Հոդված 33. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային  իրավունքը

1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է  նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար դրա հաշվարկման ու վճարման կարգը եւ պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնա՟րա՟՟րությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի եւ այլ պարբերական հրատարակությունների վրա:

Հոդված 34.  Տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Տեսալսողական ստեղծագործությունը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք է, որը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք եւ համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաեւ լսել։

2. Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը:

3. Տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ  կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության եւ կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին։

   Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողի եւ հեղինակների փոխհարաբերությունները, այդ թվում` հեղինակին պարտադիր վարձատրություն վճարելու հարցը, կարգավորվում են պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում հեղինակները պահպանում են ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար արդարացի վարձատրություն ստանալու իրենց իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

4. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողը տվյալ ստեղծագործության հեղինակ կարող է համարվել, եթե նա միաժամանակ սույն հոդվածի երկրորդ մասում նշված հեղինակներից մեկն է:

5. Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված (սցենարի համար հիմք հանդիսացող վեպ եւ այլն) ինչպես նախկինում գոյություն ունեցող, այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող նկարչի, զգեստները ձեւավորող նկարչի եւ այլոց կողմից) ստեղծագործությունների  հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում  է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրա՟վուն՟քից:

Այդպիսի ստեղծագործությունների հեղինակները, ովքեր համաձայնություն են տվել իրենց ստեղծագործությունները տեսալսողական ստեղծագործության մեջ ընդգրկելու մասին, իրավասու չեն արգելելու կամ որեւէ ձեւով սահմանափակելու տեսալսողական ստեղծագործության օգտագործումը:

6. Տեսալսողական ստեղծագործության հեղինակները տեսալսողական ստեղծագործության բնօրինակը  կամ դրա օրինակները վարձույթով տալու ժամանակ պահպանում են հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության հավաքումը, բաշխումը եւ վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների միջոցով:

7. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշելու իր անունը կամ անվանումը կամ պահանջելու այդպիսի նշում:

8. Առանց հեղինակների եւ գույքային իրավունքները կրող այլ անձի (իրավատիրոջ) համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության  բնօրինակի  (նեգատիվի) ոչնչացումը։

Հոդված 35. Համակարգչային ծրագիրը եւ դրա նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձեւով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։

Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է  եւ հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

2. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետեւյալ գործողությունները՝

ա) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով եւ ձեւով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը.

բ) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները եւ դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները.

գ)  ցանկացած ձեւով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը  եւ փոխատվությունը։

Հոդված 36. Համակարգչային ծրագրերի ազատ վերարտա՟դրումը: Համակարգչային ծրագրերի ապաբանա՟քա՟ղումը (դեկոմպիլյացիա)

1. Համակարգչային ծրագրի օրինակն օրինական տնօրինողը (այսուհետ՝ օգտագործող) առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի եզակի օրինակով դա վերարտադրելու կամ վերափոխելու, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է՝

ա) օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործման համար, բացառապես այն նպատակով եւ ծավալով, որոնց համար նախատեսված է ծրագիրը, ներառյալ՝ դրանում առկա ակնհայտ սխալների ուղղման համար.

բ) օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագիրը կամ օրինակը փոխարինելու համար՝ դրա կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Օգտագործողը ծրագիրը լիաբեռնելիս, ցուցադրելիս, գործադրելիս, հաղորդելիս կամ հիշողության մեջ պահելու՝ իրեն լիազորված գործողություններից որեւէ մեկը կատարելիս առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով զննելու, ուսումնասիրելու կամ փորձարկելու ծրագրի գրառումը:

3. Օգտագործողն առանց հեղի՟նակի համաձա՟յ՟նության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի վերար՟տադրելու եւ վերափոխելու ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի (համակարգչային ծրագրի ապա՟բա՟նաքաղում) կամ այլ անձանց հանձնարարելու այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն  ստեղծված համակարգչային ծրագիրն այլ ծրագրերի հետ փոխգոր՟ծողության ունակության հասնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետեւյալ պայմանները`

ա) օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրա՟ժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից.

բ) նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են  փոխգործողության ունակության հասնելու համար: Վերոհիշյալ ապաբանաքաղման արդյուն՟քում ստացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն ինքնու՟րույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակու՟թյան հասնելու նպատակով եւ չի կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծած համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության համար, կամ օգտագործվել իր տեսքով ապաբանաքաղողին նման համակարգչային ծրագրի մշակման, արտադրման կամ շուկայի հետազոտման համար կամ հեղինակային իրավունքը խախտող որեւէ այլ գործողություն իրականացնելու համար:

Հոդված 37. Գույքային իրավունքների  գործողության ժամկետը 

1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթաց՟քում եւ շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի:

3.  Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից  եւ գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի առաջին  մասում նշված ժամկետները:

4. Կոլեկտիվ ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով։

5.  Եթե ստեղծագործությունը հրատարակվում է մասերով (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով եւ այլն) եւ եթե դրա նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա գույքային իրավունքների գործողության ժամկետը յուրաքանչյուր մասի համար հաշվարկվում է  առանձին:

6. Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքները գործում են դրանց հեղինակներից (ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, տվյալ ստեղծագործության համար հատուկ գրված երաժշտության հեղինակ, բեմադրող օպերատոր) վերջինի մահից հետո՝  70 տարի:

7. Գույքային իրավունքների գործողության ժամ՟կետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը: Հանրության սեփականություն դարձած ստեղծագոր՟ծությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու, սակայն պահպանելով հեղինակի անվան, հեղինակության եւ համբավի ու արժանապատվության իրավունքները:

8. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

Հոդված 38. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար եւ փոխանցումը

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի եւ արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգներն իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս եւ հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական  անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 39. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային  պայմանագիրը

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ եւ ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է եւ կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում  օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվության  իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու  պայմանագրով նախատեսված սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համար՟վում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագա՟յում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայ՟մանագրի պայմաններն առ ոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմա՟նագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունք՟ները:

Հոդված 40. Հեղինակային պայմանագրի պայմանները եւ ձեւերը

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության  չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով: Ընդ որում, ամրագրված գումարի չափը չի կարող ավելի ցածր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերից։ Վարձատրությունն ամրագրված գումարի տեսքով  որոշելիս պայմանագրում սահմանվում է ստեղծագործության  առավելագույն տպաքանակը:

3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան տարածքով:

4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպան՟վում են հօգուտ իրավատիրոջ:

5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում  դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխան՟ցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին, կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:

8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 41. Հեղինակային պայմանագրի խախտման դեպքում կողմերի  պատասխանատվությունը

Հեղինակային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմը պետք է փոխհատուցի մյուս կողմին պատճառած վնասը (ներառյալ` բաց թողնված օգուտը):

Ինչպես պահպանել հեղինակային իրավունքը

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանությունը տրամադրվում է ավտոմատ կերպով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից։ Այնուամենայնիվ, շատ երկրներ իրենց ազգային համակարգերում ստեղծագործությունների կամավոր գրանցման կամ ի պահ հանձնման հնարավորություն են նախատեսում։ Այդ համակարգերը, օրինակ, հեշտացնում են ստեղծագործության հեղինակի և սեփականատիրոջ միջեւ վեճերի լուծման, ֆինանսական գործարքների, վաճառքի, իրավունքների զիջման կամ փոխանցման հարցերը։
ՀՀ –ում այդ ֆունկցիան իրականացնում է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը։

Որոնք են հարակից իրավունքները

Հեղինակային իրավունքին սերտորեն կապված են հարակից իրավունքները, որոնք տրամադրում են հեղինակային իրավունքին նմանատիպ իրավունքներ. երբեմն դրանք ավելի սահմանափակ են, և կարճատև է դրանց գործողության ժամկետը։ Հարակից իրավունքների սուբյեկտներն են.
կատարողները (մասնավորապես՝ դերասաններն ու երաժիշտները)՝ իրենց կատարումներով,
հնչյունագիր արտադրողները (օրինակ՝ տեսա-ձայնագրություններն ու խտասկավառակները) իրենց ձայնագրություններով:

Ընտրեցի ՙՙՀեղինակային Իրավունքներ՚՚ թեման, որովհետև ինքս կապված եմ էս թեմայի հետ, որպես ապագա ստեղծագործող ու հետաքրքիր էր թե ինչպիսի իրավունքներ պիտի ունենամ ես իմ հեղինակությունը պաշտպանելուհամար: Մի-քիչ անհասկանալի տերմիններկային, բայց աշխատեցի հնարավոր չափով ընկալել թեման:

Աղյուրներ՝

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2705#2

http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84

http://www.aipa.am/hy/what-is-copyright/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s