Երկու Խոշոր Չարիք

Posted: 11 апреля, 2014 in Ուսումնական
Метки:, ,

Ghazaros_Aghayan Ղազարոս ԱղայանԱռաջադրանք 6 

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիրհետևյալհարցերին:

Ի՞նչերկուխոշորչարիքիմասինէխոսքը:

Աղայանը խոսում է մարդկանց ներվոտության, մտավոր հոգնածության ու նրանց պատճառների մասին: Աղայանը տեղեկացվել էր գիտնականների որոշմանը այս փաստի վերաբերյալ և համաձայն նրանց հոդվածների պատմել է մեզ:

Որո՞նքենայդչարիքներիառաջացմանպատճառները:

Աղայանը իր հոդվածի մեջ տարիքային սահամանափակում էր մտցրել: Առանձնացրել էր: Հոդվածի մեջ ասվում է, որ մեծահասակների ներվոտության ու մտավոր հոգնածության պատճառը անվերջանալի կյանքի կռվի բուռն ներկայացումն է: Համաձայն եմ, որովհետև էդ կյանքի կռիվը մինչև հիմա կա ու ինձ թվում է, երբեք չի ավարտվի: Կյանքի կռվի համար, ապրելու համարա մարդիկ պատրաստ են ամեն ինչի: Ու ոչ միայն իրենք պիտի ապրեն, մարդը պիտի իր ընտանիքն էլ պահի: Էն ժամանակ, մարդիկ դեռ ապրումների մեջ էին պատերազմի, կռիվների պատճառով: Էն ժամանակ հարցը ավելի սուբյեկտիվ էր դրված: Մարդիկ գիտակցում էին, որ կյանքի կռիվ են տալիս: Հիմա արդեն մի-քիչ փոխվել է: Մարդիկ արդեն չեն մտածում, չեն հասկանում ու չեն կռվում կյանքի համար: Կամ էլ ուղղակի հիմա ապրելու ձևն է փոխվել: Հիմա մարդիկ ամեն ինչ անում են ապրելու համար, ամեն ինչ տալիս են ու չեն էլ հասկանում: Ինչ վերաբերվում է երեխաներին…էն ժամանակ, իրոք, որ երեխաները վատ պայմաններում են սովորել, վատ դասավանդման մեթոդներով: Հիմա էլ էդ վատ պայմանները չկան, իհարկե՝ մասամբ չկան: Դասավանդման մեթոդն էլ փոխվել է: Հիմա մի ուրիշ հոգնեցնող ու ներվոտ դարձնող խնդիր է եկել: Էդ խնդիրը միայն երեխաներինը չի: Ժամանակ չկա: Ժամանակը շուտ է անցնում: Երեխաները ոչինչ անել չեն հասցնում: Վստահ եմ այնպիսի մարդ չկա, որ օրվա մեջ մեկ անգամ թեկուզ, ինքն իրեն կամ ուրիշին չասի, որ հոգնել է ու չի հասցնում: Էն ժամանակ մի բան անում էին՝ նոր հոգնում: Հիմա հոգնած արթնանում ենք, հոգնած վազում, հոգնած հանգստանում ու հոգնած հոգնում: Հենց էդ պատճառով էլ ժամանակը չի հերիքում: Հենց ինձանից կխոսեմ: Իմ ժամանակը ինձ չի հերիքում: Չգիտեմ էլ, թե էդքան ի՞նչ եմ անում: Չի հերիքում ու վերջ: Չեմ էլ հասցնում օրս ավարտել՝ արդեն մյուսն է սկսվում: Մի-քիչ անհարմար է էդպես: Մեկ-մեկ ուզում եմ ուղակի նստել ու ոչինչ չանել, բայց եթե էդ երկար շարունակվի էդպես նստած էլ կմնամ: Հիմա, մեր օրերում մարդիկ չափից դուրս շատ են հոգնում, առանց ինչ որ մեծ բան անելու: Էն ժամանակ, եթե մարդիկ դաշտ էին հնձում կամ ծառ էին ջրում, բնականաբար հոգնում էին: Մենք առանձնապես ոչ մի ֆիզիկական աշխատանք չարած հոգնում ու անջատվում ենք: Դառնում ենք ռոբոտներ: Էդ ռոբոտությունն էլ հենց էս հոգնածությունից է գալիս:

Ինքը` Աղայանը, ի՞նչզորեղդարմաններէառաջարկումայդերկուխոշորչարիքներիհաղթահարմանհամար:

Աղայանը ասում է, որ հիմնական խնդիրները առաջ են գալիս դպրոցից ու հենց դպրոցը, ուսուման համակարգը փոխելով էլ առաջարկում է լուծել էդ խնդիրները: Ասում է, ոչ թե պետք է փոփոխություն մտցնել հին համակարգի մեջ, այլ նորը ստեղծել ու պահպանել: Համաձայն եմ Աղայանի հետ: Ճիշտ է, են ժամանակ չեմ ապրել, բայց հասկանում եմ, թե ինչ խնդիրների ու ինչ լուծումների մասին է խոսում Աղայանը:

- комментарии

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s