IMG_2082

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Իմ աշխարհի մութ ու լույս կողմերը հենց իմ մեջ են, իմ մտքերի ու երազանքների մեջ: Ինչքան-ինչքան լուսավոր ու մութ կողմեր կան իմ մեջ, իմ աշխարհում: Եթե խոսենք իմ աշխարհից՝ կասեմ, որ դեռ այդքան լավ չեմ ճանաչում ու չեմ հասկանում իմ աշխարհը, որովհտև դեռ լավ չեմ տարբերում մութը լուսավորից: Պատահում է, որ մութը որպես լույս եմ հասկանում ու ընդունում: Էդպիսի դեպքերում միշտ ինչ որ վատ իրավիճակի մեջ եմ ընկնում: Բայց մութն էլ իր լուսավոր կողմն ունի: Մութը չլինի, սխալն էլ չի լինի, վախն էլ, զգուշությունն էլ, հետաքրքրվածությունն էլ: Եթե ամեն ինչ պայծառ ու լուսավոր լինի, պարզ լինի, մենք էլ հասկանալու ու փնտրելու ոչինչ չենք ունենա: Ամեն ինչում վստահ կլինենք ու վախը լիովին կհեռանա, իսկ վախը հաղթահարելու համար է: Եթե մութը չլինի, եթե վատը չլինի, մենք չենք իմանա, ինպես հաղթահարել այն: Ասում եմ մութը վատն է, որովհետև…չգիտեմ էլ ինչու…ուղղակի էդպես եմ լսել ու սովորել…նույնիսկ չգիտեմ, թե վատը ո՞րն է: Ամեն ինչ մի-քիչ շատ հարաբերական է: Մի բանում համոզված լինելը դժվար է…վատն ու լավը իրար խառնելու վտանգը մեծ է: Համենայն դեպս, ինձ համար: Դրա համար միշտ ինքս ինձ ասում եմ, որ ինքս եմ իմ աշխարհի մութն ու լույսը: Ես ինքս մթից ու լույսից եմ կազմված: Ու ինքս եմ կառավարում իմ աշխարհի լույսն ու մութը, նույնիսկ՝ չհասկանալով…

Իսկ, որպեսզի կարողանամ ճիշտ կառավարել, պիտի կարողանամ  գտնել Աղայանի ասած սանդուղքը. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Կարծում եմ՝ էդ սանդուղքը դեռ չի աներևութացել, մարդիկ են աներևութացել: Հիմա մենք ենք, որ չկանք սանդուղքի կողքին, ու սանդուղքին մենակ ենք թողել: Իմ կարծիքով, պետք է ուղղակի պատկերացնել, տեսնել, մտքերում նկարել տիեզերի՜ց մինչև քեզ հասնող ճանապարհը, էդ հատվածում ընկած ժամանակն ու տարածքը: Հենց էդ ճանապարհով, ժամանակով ու տարածքով էլ կկարողանանք վերադառնալ սանդուղքի մոտ:

Իմ կարծիքով, հիմա մեր խաղի կանոնները մի-քիչ փոխվել են, քանի որ մարդիկ իրարից շատ են հեռացել, արդեն մենակ-մենակ են գնում սանդուղք փնտրելու՝ չհասկանալով էդ փաստը: Սանդուղքը փնտրելու վրա ծախսում ենք մեր ամբողջ կյանքը, մենք հո չգիտե՞նք, մենք ուղղակի որոնում ենք, ինքներս չհասկանալով ու չընդունելով էդ փաստը: Էն մարդիկ, ովքեր գտնում են սանդուղքը՝ բարձրանում են սանդուղքով ու հեռանում են մեր աշխարհից: Բայց չպիտի քո համար կեղծ սանդուղք կառուցես ու ասես, թե գտել ես: Էդպես չի լինի: Բարձրանալիս սանդուղքը կջարդվի ու դու կընկնես լրիվ ուրիշ աշխահ, որտեղից ինչքան էլ ուզես պրծնել, չես պրծնի:  Իմ կարծիքով, էդ սանդուղքը կառուցված է մեր երազանքներից ու հաղթանակներից: Սխալներով քանդում ենք սանդուղքը: Էն սանդուղքը, որը երկար տանջանքներով գտել ենք, ու ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների տանջանքներով: Էս քառակուսուց է պետք դուրս գալ, որ գտնենք սանդուղքը:

- комментарии

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s