Եղիշե Չարենց, «Տաղ անձնական» վերլուծություն.

Posted: 13 марта, 2014 in Ուսումնական
Метки:, , , ,

karsi-get

Կարդացի Չարենցի ՙՙՏաղ անձնական՚՚ բանաստեղծությունը, որը իմ կարծիքով Չարենցի կյանքում ինչ-որ փոփոխության մասին է: Չարենցը ասում է, որ պիտի լքի իր ծննդավայրը ու օտար ճամփաներով պիտի գնա դեպի իր երազները, երազանքները: Չարենցը խոսում է նաև մարդկանց անտարբերության ու բթության մասին: Ասում է, որ մարդիկ աչքերը փակ հրճվում ու ՙՙԹնդում՚՚ են, իմ կարծիքով այդ բառը շատ տեղին է օգտագործված: Ինձ թվում է, որ այդ ժամանակ Չարենցի կողքին ոչոք չի եղել, ոչ ոք չի նկատել նրա մտածմունքները: Այդ պատճառով նա ուզում է գնալ իր երազանքների հետևից, իր ՙՙԱստղային երազների ճանապարհով՚՚:

Բանաստեղծությունը՝

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
 1919թ.

Լուսանկարներում՝ Կարս քաղաքի համայնապատկերն է, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդն ու Կարս գետը, Վարդանի կամուրջը,  տունը՝ շինված անտաշ քարով,Կարսի այգին ու հայրենի երկինքը մով…

Հարցեր և առաջադրանքներ

1. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Բանաստեղծության մեջ Չարենցը ասում է, որ լքում է իր ծննդավայրը, այգին ու տունը: Չարենցը, գրում է նրա մասին, թե ինչպես է անցնում օտար քաղաքների ճանապարհներով, թե ինչ նոր իրավիճակներ է տեսնում, նոր մարդկություն: Բանաստեղծության առաջին մասում Չարենցը նկարագրում է իր շրջապատը, իր ճանապարհը, իսկ երկրորդ մասում արդեն իր կարծիքն է արտահայտում այդ ամենի մասին: Չարենցը խոսում է իր հույզերի մասին, ասում է, որ ինչքան էլ աշխարհը ուրախ լինի նա չի կարող ուրախանալ մնացածի հետ, նա պիտի անցնի գնա դեպի իր երազանքները: Չարենցը բանաստեղծության մեջ նշում է նաև Կարինե Քոթանջյանի անունը՝ ում նա այդպես էլ չէր հասցրել հրաժեշտ տալ:

2. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Առաքելոց-եկեղեցին

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս:

Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան ՀայաստանումԿարսի նահանգի մայրաքաղաքն է։

SAMSUNG DIGITAL CAMERA

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցիհայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել էԿարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանիվերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

ԿԱՐՍԻ Ս. ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ, կառուցել է Աբաս Ա Բագրատունի թագավորը` X դ. Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանից Կարս տեղափոխելուց հետո: Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ մաստարայատիպ եկեղեցիների թվին: Ունի հս., հվ. և արմ. ճակատներից դուրս շեշտված, արտաքուստ հնգանիստ խորաններ, Ավագ խորանի երկու կողմերում` ուղղանկյուն ավանդատներ: Գմբեթի 12-նիստանի թմբուկը հարդարված է կամարաշարով: Նիստերի հատման անկյուններում կան մարդկանց պարզունակ պատկերաքանդակներ (ենթադրաբար` 12 առաքյալների): Լայնաթռիչք գմբեթը հենվում է խորանների գմբեթարդներին և անկյունային տրոմպներին: XVI դ. թուրքերը եկեղեցին վերածել են մզկիթի:

1877-ին (Կարսը ռուսական զորքերի գրավելուց հետո) Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին վերաօծվել է որպես ուղղափառ եկեղեցի: Հվ., հս. և արմ. մուտքերի առջև կցվել են պորտիկներ, իսկ արլ. ճակատի ողջ երկայնքով` թաղածածկ սրահ, որոնք աղճատել են եկեղեցու ճարտարապետական տեսքը: Ներսում` Ավագ խորանում, քարակերտ խաչակալ է դրվել: 1918-ին, Կարսը վերստին թուրքական տիրապետության տակ անցնելուց հետո, եկեղեցին կրկին վերածվել է մզկիթի: 1920-ական թթ. թուրքական իշխանությունները որոշել են եկեղեցին քանդել, ինչը չի իրագործվել: 1950-ական թթ. օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ` դարձել թանգարան:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Այլ Հղումներ՝ Կորսվող Առժեքներ. Կարսի Ս.Առաքելոց եկեղեցում ՙՙՀայր-Մեր՚՚-ը վաղուց է լռել. : Կարսի՝ մզկիթի վերածված Ս.Առաքելոց եկեղեցի.

Աղբյուրը՝  Նունե Մովսիսյանի բլոգ., http://armenianhouse.org/charents/bio-am.html, Վիքիփեդիա.

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s