33 խրատ. Պուբլիլիոս Սիրոս

Posted: 18 сентября, 2013 in Ուսումնական
Метки:,

1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան:
2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:
3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն:
4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ:
5.Շուտ մերժողը քիչ է խաբում:
6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին:
8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են:
9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը:
10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են:
11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը:
12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն:
13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա:
14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության:
15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է:
16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում:
17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին:
18.Ոչ մի բանում  հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես:
20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես:
21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը:
22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է:
24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին  դատել:
25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:
26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը:
27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է:
28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան:
29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է
30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը:
31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում:
32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին:
33.Մարդ  մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:

Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար

Աղբյուր՝ http://www.akumb.am/archive/index.php/t-10794.html

Նաև՝

Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:

Ճակատագրին հանդիպելն ավելի դյուրին է, քան պահելը:

Ճակատագիրը հիմարեցնում է նրան, ում հանդեպ խիստ բարեհաճ է:

Բախտը շատ բան է տալիս ժամանակավոր օգտագործման համար, իսկ ընդմիշտ` ոչինչ:

Խաբեություն է, երբ վերցնում ես այն, ինչը վերադարձնել չես կարող:

Կարեկցել չիմացողից գութ մի հայցիր:

Հաճախակի վիրավորանքի ենթարկվող համբերությունը վերածվում է կատաղության:

Տնքոցը ցավի վկան է, բայց ոչ փրկիչը:

Արժանավոր մարդու զայրույթն ավելի ծանր է:

Ամենածանր բանը սովորության իշխանությունն է:

Առավել վտանգավորը կոծկված չարությունն է:

 

Առաջադրանք 6`

Կազմեք հայտնի մարդկանց, ընտանիքի մեծերի խրատների շտեմարան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s