charles_aznavour (2)-0

Արդեն մեկ-երկու օր է` դասարանում ուսումնասիրում ենք Շառլ Ազնավուրի կյանքը: Լսեցինք նրա երգերը, կարդացինք կենսագրությունն ու «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից հատվածներ, բանաստեղծություններ:Համացանցում տեղեկություններ փնտրելիս հասկացա, որ նրա մասին հայերեն տեղեկությունները քիչ են և կրկնվող: Նրա մասին տեսանյութեր պատրաստել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորոները, TVAD  Studio-ն:

Դասարանում փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, իսկ ես ամփոփում արդյունքը:

1.Կենսագրություն

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվ. 1924 մայիս 22, Փարիզ), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

2.Բանաստեղծություններ

Սիրո հիասթափություն

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
Քանզի ես այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում :

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Աղբյուր` http://forum.am-kayq.com/printTopic1810188_250.html

3.Հարցազրույցներ

Հատված «Նովել դ’Աղմենին» ամսագրից.

Շառլ Ազնավուր — Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, եւ այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին,  արաբները, որոնք հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում եւ էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են եւ այլեւս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար:

Այլ աղբյուրներ`http://www.hraparak.am/42918/

http://hetq.am/arm/news/5167/

http://www.armtimes.com/28626

http://www.tert.am/am/news/2013/03/23/charles-aznavour/

http://www.tert.am/am/news/2013/03/23/charles-aznavour2/

Նաև`

http://www.youtube.com/watch?v=axrRTMMWZSo

http://www.youtube.com/watch?v=MoIw3vUqbQ4

charles-aznavour-34.Ազնավուրը Ազնավուրի մասին/հատվածներ/

Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:

*****

Անհատականության պակասը. Ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:

Նկատում են, բայց ժպտում:

*****

Կրթությանս պակասը. Մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:

*****

Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
*****
Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
*****
Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. <<Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է>>:

Աղբյուր`http://hayyer.com/2012/05/sharkl-aznavour/

Նաև` http://movsisyannune.com/2013/05/19/%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

5.Ֆիլմեր

«Արարատ»

«Հայր Գորիո»

«Շառլ Ազնավուրը Հայաստանում» ֆիլմը

Եվ վերջում`

Մեծ սիրով շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը: Բացի շնորհավորելուց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ապրում եք որպես հայ:

Աստղիկ Մամիկոնյանից` Շառլ Ազնավուրին

Լուսանկարներ`http://www.actors-pictures.com/charles-aznavour/charles-aznavour-3.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s