Հույսը

Posted: 29 апреля, 2013 in Ընթերցարան
Метки:,

 

final-fantasy-wallpapers-8… Հույսը մարդկանց մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չի թուլացնում իր եռանդը և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չի անում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է: Մեր խոսքը վերջին տեսակի վրա է: Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ծույլ և ստրուկ ժողովրդի առակները, առածները, հեքիաթները և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չի կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազում կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել:… Այս տեսակ հույսերը գժերի երազներ են: Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլև ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր…
ՐԱՖՖԻ

Աղբյուր` http://movsisyannune.com/2012/11/11/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A8/#more-3690

Ընտրեցի այս նյութը, որովհետև համաձայն եմ ասելիքի և իմաստի հետ: Իմ կարծիքով շատ ճիշտ է նկատվել, որ մարդիկ պարապ սարապ նստած երազում են և հույսեր կապում իրենց անհաս երազների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s