Հենրիկ Էդոյան/Անմատչելին

Posted: 25 апреля, 2013 in Ընթերցարան
Метки:, ,

էդոյանՀենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։

Ամեն ինչ…

Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:
Անմատչելին
Անմատչելին այն է, ինչը կողքիդ է,
կարող ես մոտենալ, շոշափել, բայց դու
ձգտում ես ուրիշին: Անմատչելին այն է,
ինչը քեզ տրվում է այստեղ, այս պահին,
բայց դու փնտրում ես
նրան մի այլ վայրում: Անմատչելին
այն է, ինչի անունը
այնքան ես դու տալիս, որ նրան
էլ չես գտնում: Քեզ ինչ որ մեկը
խլում է քեզանից, դու ինքդ կորուստն ես քո:
Հավաքիր քո կյանքի
բոլոր բեկորները, այստեղից, այնտեղից, մոտեցրու
նրանց իրար, կառուցիր ինքդ քեզ
և չափիր ստվերը քո —
քո միակ անմատչելին:
Միասին ես ու դու
 Թե ձեռք տամ քո լույսին
ես լույս կդառնամ
թե ձեռք տամ ստվերիդ
կդառնամ ստվեր
թե ձեռք տամ երազիդ
կդառնամ երազ
թե ձեռքս մոտեցնեմ
քո սիրո շրջանակին
ես սեր կդառնամ
լրիվ ամբողջովին
թե ձեռք տամ քո հոգուն
թե մտնեմ քո մեջ
միասին սիրելիս
կմեռնենք իրար հետ:
Եվ ես վերջ չունեմ
Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:
***
Ես գնում էի, և ինձ հետ գնում էր իմ հոգին,
նա կամ ինձանից առաջ էր անցնում,
կամ հետ էր մնում, կամ հեռանում էր,
և կամ մոտենում,
խոսում էր և լռում…
Իսկ ես կարծում էի,
թե դա աշունն է շուրջս ծավալվում:
 
Առաջադրանք 
Կրթահամալիրը պատրաստվում է հյուրընկալել մեր ժամանակների մեկ այլ արվեստագետի` Հենրիկ Էդոյանին:
 1. Ձեզ դուր եկած բանաստեղծությունը
Ամենից շատ ինձ դուր եկավ «Անմատչելին» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը հոգեհարազատ էրև ինձ: Կարդալով բանաստեղծությունը շատ տողերի հետ համաձայն էի: Ինձ համար շատ հաճելի էր կարդալը:
  • փոքրիկ վերլուծություն կատարեք

Ինձ համար Հենրիկ Էդոյանը շատ անկեղծ է գրում` գրում է սրտի ուզածը: Շատ հաճելի էր նրա բանաստեղծությունները կարդալը: Նրա բանաստեղծությունները տարբեր էին, բայց նրանց մեջ ինչ-որ ընդհանուր բան կար: Նրան մի քիչ նմանեցնում եմ Սևակին` երկուսն էլ յուրօրինակ են: Իմ ընտրած բանաստեղծության մեջ ասվում էր, որ ամեն մարդու անմատչելին հենց ինքն է: Ինձ համար այս արտահայտությունը շատ ճիշտ է, որովհետև մարդիկ դժվար են գտնում, կամ էլ այդպես էլ չեն գտնում իրենց անհայտը, անմատչելին: «Քեզ ինչ որ մեկը խլում է քեզանից, դու ինքդ կորուստն ես քո:»` այս տողերը ամենաշատը սիրեցի, որովհետև համաձայն եմ, որ մարդիկ շատ ժամանակ ուրիշի հետ ընկնելով կորցնում են հենց իրենց և ճիշտ է ասվում`»դու ինքդ կորուստն ես քո»:Այսքանը:

2.Նայեք Հենրիկ Էդոյանի մասին «Հայից հայ»  հաղորդումը:                                   Պատարաստեք երեք հարց` Հենրիկ Էդոյանին ուղղված:

1. Ինչ արժեք ունի ձեր կյանքում պոեզյան:

2. Ձեր կարծիքով ինչպիսին կլիներ աշխարհը առանց պոեզիայի:

3.Ամեն մարդ կարող է պոետ լինել:

Оставьте комментарий