Ինչ են պատմում մեր մասին մատները.

Posted: 8 апреля, 2013 in Նոր և Հետաքրքիր, Ուսումնական
Метки:

Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ միայն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մատները։ Ուշադիր նայելով ուրիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարությամբ, հաստությամբ, կորությամբ, աստիճանով և այլ հատկանիշներով։ Այսպիսով.`

Բթամատը մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողանում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բոլոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկատության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատը խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատնեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձեր ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին։

Միջամատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին: Մատնեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

Մատնեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, ապա դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատնեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից <<գլուխ հանելու>> մասին։

Աղբյուր` http://www.qezhamar.com/QezHamar_com/am/?p=29440

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s