Ընտրեցի այս նյութը, որովհետև ինձ համար հետաքրքիր էր: Բացի դա, նոր բառ սովորեցի: Ճիշտ է չեմ մտածում, որ թեկուզ մեկ րոպե հետո կհիշեմ, բայց մեկ է նյութը հետաքրքիր էր: Միայն խղճում եմ այն մարդուն, ով կարդում է այս բառը:
Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում:
Լրիվ անվանումը տվյալ նյութում շատ մեծ տեղ կզբաղեցներ: Եթե Դուք իրոք ուզում եք լսել թե ինչպես է հնչում աշխարհի ամենաերկար բառը, ապա կարող եք նայել վիդեոն, որը բառի ամբողջական արտասանության համար տևում է մոտ 3.5 ժամ:
Հետաքրքրականն այն է, որ տիտինի քիմիական անվանումը դուք չեք գտնի բառարաններում, քանի որ բառարան կազմողները քիմիական անվանումները համարում են վերբալ բանաձև, այլ ոչ թե բառ: Բայց ինպես էլ որ այն անվանեն՝ բանաձև, բառ և այլն՝ փաստն այն է, որ այն շատ երկար է:
Աղբյուր` http://chemistry.am/long-word/