Մութ քաղաքի լույսը…

Posted: 6 апреля, 2013 in Ուսումնական, Ընթերցարան, Խճանկար
Метки:,

634327304660951086-untitled«Մառախլապատ առավոտ էր, երբ սկսվեց այդ պատմությունը»-պամում էր նա հյուրահատուկ և անկեղծ մի ժպիտ դեմքին: «Արդեն մեկ ամիս էր ինչ աշխատանք էի փնտրում, սակայն այնպիսի վայրում էի ապրում, որտեղ չկար սեր, զգացմունք և արվեստ: Նրանց առաջարկած աշխատանքները մեխանիկական էին և զուրկ ուրախությունից, իսկ ես արվեստի մարդ եմ և կգժվեի այդպիսի պայմաններում: 

Տեսնելուվ, որ ոչինչ դուրս չի գալիս, որոշեցի մեկնել այդ շրջանից և փնտրել իմ երազանքների աշխատանքը: Այն ժամանակ բավականին գումար չունեի և ավտոմեքենա նույնպես` այդ պատճառով օգտվում էի հասարակական տրանսպորտից: Այդպիսի ճամփորդություններն ինձ ուրախություն էին բերում: Ես շփվող մարդ եմ և սիրում եմ շփվել ցանկացած մարդու հետ: Այսպիսով` դեռ չգիտեի, թե ուր եմ մեկնում և արդյոք կարդարանան հուսերս, բայց ինչ որ անհախթահարելի ցանկություն կար` ինչքան հնարավոր է շուտ այդ քաղաքից հեռանալու տենչ: Ճանապարհը երկար էր և մասամբ ստեղծագործում էի տրանսպորտի մեջ: Բոլորը այնտեղ զարմացած ինձ էին նայում, իսկ ես` ասես չնկատելով շարունակում էի գործս:

Անցավ մի քանի, օր և ես հասա այդ մեծ և զարմանալի քաղաքը: Սկզբում առանձնապես տարբերություն չգտա: Այդ քաղաքում ևս մարդիկ մութ և փակ էին: Բոլորը ճանաչում էին իրար, արագ նկատեցին, որ ես «օտարական» եմ և ցուցաբերեցին առանձնահատուկ չոր վերաբերմունք: Այդ քաղաքում ես լիովին միայնակ էի և բանը հասավ նրան, որ ես սկսեցի կարոտել հին «տունս» և սկսեցի մտածել, թե էլի նույն վիճակում կհայտնվեմ: Բայց մի օր փողոցում զբոսնելիս հանդիպեցի մի աղջնակի, ով միայնակ քայլում էր փողոցով, դեպի մարդիկ մեկնելով նամականիշներով լի տուփերը: Նրա գործը այդքան էլ լավ չեր ընթանում, բայց ի տարբերություն ինձ նա աշխատանք ուներ: Չնայած իր չարչարանքներին, այդ փոքրիկը ժպտում էր և լի էր կյանքով: Նա վազում էր այս կողմ, այն կողմ ինչպես մի հրեշտակ և չէր նեղանում մարդկանց չարացած դեմքերից: Նա ժպտում էր անվեր~ջ, անվերջ, իսկ ես, որպես զգացմունքով և անկեղծությամբ տարված արվեստագետ նայում և հիանում էի կեղտոտ դեմքով, քրքրված շորերով, ուրախ և լուսավոր հրեշտակով: Նրա անծայրածիր աչքերում տեղ գտած ուրախությունը մի մեծ ուժ տվեց ինձ: Ես հավագեցի ամբողջ ուժերս, մի սրճարանում աշխատանքի ընդունվեցի և սկսեցի գումար կուտակել: Օրավարձիս մի մասը տալիս էի ապրուստիս, իսկ մյուս մասը դնում էի պայուսակիս մեջ:

Անցավ մի քանի շաբաթ: Ամեն օր ես այցելում էի հրեշտակի փողոցը, լարված հայացքով փնտրում նրան և նորից, ու նորից հիանում նրա ժպիտով: Հավաքված գումարով ես գնեցի կտավ, վրձիններ և բազմաթիվ երանգների ներկեր: Ես նստեցի պատուհանի մոտ և սկսեցի նկարել նրան: Անցկացրեցի վեց անքուն գիշեր, բայց թե ինչ հրճվանքով էի աշխատում գիշերվա կեսին կտավի վրա…ուղակի չեմ կարող բացատրել այդ զգացմունքը: Վերջին օրերին աչքերս էլ չէին դիմանում և ինչպես ժպիտով նկարում էի, այդ նույն ժպիտով հենց նույն տեղում քնում էի:

Ահա և վերջացրեցի նկարս: Գլուխ գովել չլինի, բայց նկարը շատ լավ էր ստացվել: Առանց մեկ վայրկյան անգամ մտածելու նկարը տարա այդ աղջկան նվիրելու: Ես առանց շուրջս նայելու գնում, ու գնում էի դեպի լույսը, դեպի նա: Ասես դանդաղեցրած ֆիլմում քայլում էի զգույշ և արագ, երբ ինչ-որ մի ձեռք բռնեց ինձ: Ես զարմացած հետ նայեցի և տեսա տիպիկ ֆրանսիացի արվեստագետի, ում բերետը գունավոր էր: Նա խոսում էր արագ և տանում ինձ իր հետ դեպի ավտոմեքենան: Ես փորձում էի նրան բացատրել, որ պետք է նկարը տամ աղջնակին, բայց նա չհասկանալով գումար էր առաջարկում: Երկար բանավիճելուց հետո, մի կերպ հասկացավ ինձ և ընդունեց առաջարկս: Մենք գնացինք հրեշտակի հետևից և գտանք նրան հենց նույն փողոցում, բայց այս անգամ նա լաց էր լինում: Այդ պատկերը ասես տրորեր սիտս: Ես արագ վազեցի դեպի երեխան և ամուր գրկեցի նրան: Իր ասելով վատ տղաները ջարդել էին իր նամականիշների վերջին տասնհինգ տուփերը և նա էլ ոչինչ չուներ վաճառելու: Այս խոսքերի վրա ես նրան նվիրեցի իր իսկ նկարը և խնդրեցի, որ վաճառի այդ բեղերով մարդուն: Նա սրբեց արցունքները, հույսով լի հայացք գցեց ինձ վրա և խոսեց հատուկ մանկական ձայնով` «Մի օր մայրիկս պատմեց մի պատմություն տղայի մասին, ով մոլորվել էր անգույն քաղաքում: Նա իր պատմությունը վերջացրեց այսպես.

-Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաս անծանոթ քաղաքում կորչելուց:

Դու ինձ օգնեցիր հիշել մորս խոսքերը»:

Այդ բառերը ասելով նրա ժպիտը նորից վերադարձավ: Ես բռնեցի նրա ձեռքից և երկուսով գնացինք դեպի ֆրանսիացին:

Նկարը տեղադրվեց ֆրանսիայի հանրահայտ ցուցասրահներից մեկում: Ես նկարում էի տարբեր նկարներ, իսկ փոքրիկը օգնում էր լույս ավելանցնել նկարներումս:  Այս պատահարներից հետո հասկացա, որ ճիտ էր անծանոթ քաղաքում «կորչելը»: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում կորչելուց:»`ասաց նա` երևելի հայացք գցելով դեպի լուսավոր նկարը:

pastel drawing little girl sm cr

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s