«Ինչքան Փոքր Է Նորավանքը»

Posted: 2 апреля, 2013 in Հաշվետվություն, Ուսումնական
Метки:,

483575_506419639404447_1837773435_n
01.04.2013թ.: Մեր երկար ճամփորթությունը սկսվեց երթուղայինում, երբ հանդիպեցի  ընկերներիս: Ինչպես միշտ Բելլան մի քիչ ուշացավ: Ընկեր Սիրանուշը և Ալեքսանդր Մալխասյանը`WWF-Հայաստան կազմակերպության մասնագետը միացան մեզ Ամերիկյան համալսարանից: Այս ճամբորդությունն առաջինն էր, որ անցկացրեցի Ալքսանդր Մալխասյանի հետ: Հենց այդպես էլ սկսեցինք մեր համագործակցությունը:

579592_506419659404445_331754841_n

Ինչպես միշտ ճանապարհը հետաքրքիր անցավ: Դեռ Նորավանք չհասած արդեն սկսել էինք ուսումնասիրել շրջապատը, առանձնապես թռչուննրին: Ամենից շատ հանդիպեցինք արագիլների:Ճնապարհին մեզ միացավ նաև Սամվել Կարապետյանը`Եղեգնաձորի անտառ-տնտեսության աշխատակիցը, ով մեզ շատ օգնեց: Այսպիսով հասանք տեղ, իջանք երթուղայինից և սկսեցինք բարձրանալ, բարձրանալ, բարձրանալ: Ճիշտ է ճանապարհը երկար էր, բայց այնքան հետաքրքիր էր, որ չեինք զգում ինչպես ենք բարձրանում: Ճանապարհին հանդիպեցինք արջի ոտնահետքի: Առաջին ոտնահետքը այդքան ել լավ չէր երևում, բայց երկրորդը, երորդը զարմանքի չափ պարզ էին: Հետքերը գորշ արջերի հետքեր էին: Նաև հանդիպեցնք Կարմրակտուց քչքչանի, քարարծվի և հողմավար բազեի, որը ամենից մեծն էր երևում: Քանի որ,  մեր նպատակը Բեզուարյան Այծ տեսնելն էր առավել ուշադիր էինք նրանց նկատմամբ: Ճիշտ է նրանց գտնելը դժվար էր, բայց մենք տեսանք 18 Բեզուարյան այծ: Այծերին գտնում էին Սամվել Կարապետյանը և Ալեքսանդր Մալխասյանը: Ճամփորդության ընթացքում Անեքսանդր Մալխասյանը բռնեց երկու մողես` մեկը ոտքերով, իսկ մյուսը առանց ոտքերի: Ճիշտ է լսել էի նրանց մասին, բայց դա ինձ զարմացրեց: Ես նույնիսկ վերցրեցի նրան ձեռքերիս մեջ: Ընկեր Սիրանուշը ժամանակ առ ժամանակ հաշվում էր մեր կորդինատները և անցած ճանապարհը: Այդպես բարձրացանք, բայց իջնել էր պետք: Անսպասելիորեն իջնելը ավելի դժվար եղավ: Քանի, որ շարժվում էինք դեպի Նորավանք` ճանապարհից մի-քիչ շեղվեցինք և շարժվեցինք լանջով, որը մեր հարթ ճանապարհի սովոր ոտքերի համար անսովոր և անհարմար էր: Վախ-վըխելով, հազիվ-հազիվ իջանք այդ լանջը և հրճվելով վազեցինք դեպի երթուղայինը: Այնտեղ մի կուշտ կերանք խմեցինք և չհասցրինք նկատել, թե ինչպես հասանք նորավանք: Նորավանքը մեր թարմ ջրի աղբյուրն էր: Նորավանքի շրջապատում հարմար տեղավորվել էինք և հառած, հավերժական հայացքով նայում էինք այդ բարձրադիր և վեհ լեռներին, որոնց գագաթին կանգնած նայում և մտածում էինք.` » Ինչքան փոքր է Նորավանքը»:

549653_506418732737871_1941333608_n

 

73319_506417889404622_1470085833_n 562635_506419002737844_353941962_n 525328_506417926071285_1267412248_n 551350_506418566071221_2020684141_n

Նկարներ` Սիրանուշ Թումանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s