Ծառզարդար, Ծաղկազարդ և Ծառազարդ

Posted: 21 марта, 2013 in Ուսումնական, Ընթերցարան
Метки:, ,

dsc07341

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է: Ծաղկազարդը նաև   մանուկների օրհնության օրն է :

Սերնդե Սերուն մեզ է փոխանցվել ծառի, անտառի սոսիների պաշտամունքը (Արա Գեղեցիկի որդի Անուշավանին անվանել են  Սոսանվեր, որովհետև նրան նվիրել են Սոսյաց անտառին): Եղել են անտառներ, որոնք պաշտամունքի վայր են համարվել: Ծեսը ունի երեք անուն` Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանլու հետ:

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոնն է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Նշանված տղաները  ուռենու ճյուղերը զարդարում են գույնզգույն լաթի կտորներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով եւ եռասայր մոմերով:

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ճյուղերը տուն էին բերում և խնամքով պահում։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահպանվել է մինչև մեր օրերը։ Ծառզարդարը նաև աղջիկ նշանելու արարողություն է եղել: Տղան կամ նրա հարազատներից մի կին, նախնական համաձայնությամբ, վառվող մոմի վրա մատանի է հագցրել, անձայն տվել է աղջկան, և այդ աղջիկը համարվել է նշանված:

Ծեսն հետագայում կապվել է  քրիստոնեության հետ: Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկի (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Այս տարի Ծառզարդարը նշվելու է մարտի 24-ին:

ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s