Մի “Բուռ” թարմություն.

Posted: 18 марта, 2013 in Uncategorized

cute_baby_colors-wide

Գարունն արդեն եկել էր, երբ հանդիպեցի այդ տարօրինակ վաճառականին, չնայած առավել տարօրինակ էր նրա հագուկապը: Նա այնպես էր հագնվել, ասես գնում է Հավայան կղզիներ: Խոսակցությունը դեռ չսկսած` ես մտածում էի, որ նա խենթ է, իսկ երբ սկսեցինք զրուցել, համոզվեցի դրանում:

Նա ուներ բազմաթիվ տրամադրություններ, մեկ տխուր էր, մեկ ուրախ: Չնայած նրա այդ տարօրինակ տեսքին, ներսումս ինչ- որ ձայն ստիպում էր վստահել նրան: Նա առաջարկեց ինձ մի քանի գունավոր պարկ, որոնք դրված էին զամբյուղի մեջ, և դրա դիմաց խնդրեց մի զույգ զուգագուլպա: Դե ես էլ խղճացի նրան` մտածելով, թե ծանր կյանքից խելքը թռցրել է, զուգագուլպաս հանեցի և փոխանակեցի նրա գույնզգույն պարկերի հետ: Զուգագուլպան վերցնելուց հետո բարձր երգելով անհետացավ: Երբ հասա տուն, հետաքրքրությունից անհամբեր, ես առանց րոպե անգամ կորցնելու բացեցի պարկերը: Ու ինչ…ամեն պարկի մեջ մի հատիկ սերմ էր, որի վրա գրված էր թարմություն բառը: Եթե հավաքեիր այդ բոլոր սերմերը, մի բուռ թարմություն կստացվեր: Մտածեցի, մտածեցի և այն եզրակացությանը եկա, որ եթե սերմեր են, ուրեմն ցանել է պետք: Այդ պահին սկսեցի բարձր հռհռալ, քանի որ ինքս էլ գիտեի, որ դա խեթություն է, բայց ինչ- որ անտեսանելի ուժ դրդում էր ինձ այդ քայլին գնալ: Ծիծաղս չէի կարողանում զսպել, բայց մեկ է, գնում էի փոցխի հետևից: Փոցխը վերցրի, հողը փորեցի և շատ զգուշությամբ դրեցի սերմերը հողի մեջ:

Երեկո էր, մի գարնանային և թարմությամբ լի երեկո, երբ միտքս ընկավ արածս: Այնքան ուժեղ էի մտածում սերմերի մասին, որ երազում մարգերի վրա երփնագույն ձնծաղիկներ տեսա:

Թռչունների ծլվլոցի հետ բացվեցին աչքես և ի~նչ: Աչքերիս առաջ հայտնվեցին գույնզգույն մարդուկներ: Նրանք ամեն մեկը իր գույնին համապատասխան տրամադրություն ուներ. Օրինակ` կարմիրը միշտ ջղային էր, կանաչը շատ էր սիրում բույսերը, շագանակագույնը փնթի էր, իսկ գազարագույնը մի խենթուկ էր, ով անդադար վազում էր այս կողմ ու այն կողմ: Առաջիկա մի քանի օրը տեղս չէի գտնում, բայց մի քանի օր անց սկսեցի սովորել նրանց խենթություններին: Այսպիսին էր իմ գարնան թարմությունը: Նրանք ինչպես գույնզգույն ծաղիկներ ամեն ձմեռ քնում էին և գարնանը նորից արթնանում: Իսկ, թե ինչ պատահեց տարօրինակ վաճառականի հետ, ես ինքս էլ չգիտեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s