Մոլորակ

Posted: 17 марта, 2013 in Ուսումնական, Խճանկար
Метки:,

naekran_ru_fioletoviy_tsvetok_1024_7011Ամբողջովին իմ մեծ մոլորակի մասին պատմել ինքս էլ լավ չեմ կարողանում, բայց կփորձեմ: Մոլորակս ներդաշնակ է ու ջինջ ինչպես կապույտը և միառժամանակ գազազած և վառ, ինչպես կարմիրը:Այդ պատճառով շատ մարդիկ չեն գտնում ինձ` չեն տեսնում մանուշակագույնը:

Երբ մոլորակումս գունային անհավասարություն է լինում տեղս չեմ գտնում: Լինում են այնպիսի պահեր, երբ կարմրում եմ և մոլորակս փոշեկուլի նման քաշում է իրական աշխարհում գտնվող ամեն ինչ, բայց երբ այդ պահի բոլոր միլիվայրկյանները անցնում են աղբի նման թափում եմ այդ ամենը և դառնում եմ կապույտ` մի հանդարտ, ջինջ և հանգստությամբ լի մարդ: Երբ մենակ եմ մնում միտքս, ինչպես  քամի թռչում է կապույտ օվկիանոսի վրայով, որի պղպջակները արևի կարմիրը վերցնում և կամիր ֆոն են ստեղծում և երբ սառած աչքերով նայում ես այդ պատկերին աչքիդ առաջ հայտնվում է մանուշակագույնը: Մոլորակս ստեղծվում է կյանքիս ընթացքում և դեռ այդ գործընթացի մեջ է: Ամեն սխալ և ճիշտ օվկիանոսիս մի կաթիլ է դառնում: Ամեն ապրած վայրկյանի և քաղցր հիշողության հետ մի նոր մանուշակ է բացվում աչքերիս առաջ: Բայց գիտեք, մտածում եմ, որ իմ մոլորակը միայն իմը չէ: Իմ մոլորակում ամեն մեկը իր տեղը ունի: Ամեն դեմքի, ամեն արտահայտության կամ միմիկայի հետ ավելանում է մի կտոր սեր, որի շնորհիվ ինձ մենակ չեմ զգում: Որպես վերջաբան ասեմ, որ երբ ինքդ քեզ ճանաչում ես ամեն ինչ մի տասն անգամ հեշտանում է և պարզանում: Նաև ասեմ, որ իզուր տեղը մի մտածեք թե ձեզ լավ եք ճանաչում, այդպես միայն կսահմանափակեք ձեզ և ձեր մոլորակի սահմանները:

- комментарии

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s