Ծերուկ S-ը

Posted: 4 марта, 2013 in Ուսումնական, Խճանկար, Uncategorized
Метки:,

detective

Կեսօր էր, երբ մտա այդ տարօրինակ շինությունը: Հենց դռան շեմից վախը մտավ մեջս: Ամեն ճռռոցից և ոտնաձայնից վեր էի թռչում: Հասա մեր պայմանավորված սենյակը, և մեր պայմանավորված ժամից ոչ այս կողմ, ոչ այն կողմ` եկավ նա`այդ տարօրինակ տղամարդը:

Բոլորը նրան դիմում էին Ս տառով, անհայտ է` ինչու: Նա մի բարձրահասակ և ամրակազմ տղամարդ էր, գլխին ուներ սև գլխարկ, որը քաշել էր դեմքին այնպես, որ երևա միայն նրա ցցված ուղղանկյունաձև դունչը: Նա լուռ էր և մեր ամբողջ տեսակցության ժամանակ խոսեց միայն ճամպրուկը ինձ տալուց հետո: Ասաց`ցտեսություն: Ինձ շատ հետաքրքրեց այդ մարդը, և այդ օրվանից սկսեցի հավաքել ինչքան հնարավոր է շատ տեղեկություն նրա մասին:

Ճամպրուկը հորս հանձնելուն պես սկսեցի անընդմեջ հարցեր տալ Ս-ի մասին: Հայրս չէր ուզում պատմել, ամեն կերպ շեղում էր թեման, բայց քանի որ դեռ պատանի էի, գիտեի, թե ինչպես խելքահան անելով քաղեմ այն տեղեկությունը, որը ցանկանում էի իմանալ: Չներկայացա: Ես Ջոնն եմ, մի պատանի, ում հայրը գաղտնի գործակալ է և անընդհատ ուղարկում է ինչ-որ տեղ ինչ- որ բան բերելու համար: Վերջի վերջո հայրս պատմեց Ս-ի մասին:  Ասաց,  որ Ս-ն անհայտ այս աշխարհում մեկն է, ում մասին կոնկրետ տեղեկություն չունի ոչ ոք, բայց քանի որ ինձ չբավարարեց նրա պատասխանը, մի քիչ էլ զզվացրեցի իմ հարցերով և հայրս տվեց Ս-ի ընկերների հասցեները: Այս պատասխանը լսելուց հետո մտածում էի միայն, թե ինչպես պետք է խոսեմ Ս-ի ընկերների հետ, քանի որ չէի մոռացել մեր հանդիպումը, և ինչ էլ լիներ Ս-ն պետք է ընտրած լիներ իր նման սառը, վստահելի և ահազդու մարդկանց: Բայց ուժ հավաքեցի, վերցրեցի Ս-ի ընկերներից մեկի հասցեն և շարժվեցի: Ամբողջ ճանապարհին վախը հաննգիստ չէր տալիս, մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, ինչպես ասեմ, որ սխալ չստացվի, թե չէ մեկ էլ տեսար միամիտ գլուխս վզիցս թռցրեց: Ահա հասա  երկաթագլխի  տան դռան շեմին, այդպես էին դիմում Ս-ի համար մեկ ընկերոջը: Երկաթագլուխը ուներ մի մեծ շուն, որը իօգուտ և ի զարմանս ինձ` հանգիստ քնած էր: Երկաթագլխի դուռը բացեց մի սևամորթ թիկնապահ, ես հասկացա նրա թիկնապահ լինելը բաջ-ից: Չնայած իր չափսերին` նա շատ բարի էր և առանց ինչ- որ բան ասելու ինձ ներս թողեց: Սարսափահար քայլեր անելով` մտա ներս, բայց երբ տեսա բուխարիի կողքին նստած ծերունուն, զարմանքից աչքերս չորացան, չհավատալով տեսածիս` ստուգեցի հասցեն և հարցրեցի թիկնապահին` արդյոք ճիշտ եմ եկել, իսկ թիկնապահը շատ հանգիստ և բարի ձայնով ասաց`այո: Ծերունին ինձ ուշ նկատեց, նրա ուշադրությունը գրավելու համար մի վեց անգամ հազացի: Երբ Երկաթագլուխը նկատեց ինձ, շատ բարձր ձայնով սկսեց ողջունել, հարցեր տալ և ինքն իրեն պատասխանել: Երկաթագլուխը մի նիհար և խելքը գցած ծերունի էր, ում պռոտեզը խոսելու ընթացում ընկնում էր, իսկ նա վերցնում և իր դողացող ձեռքերով դնում էր տեղը: Ապշած վիճակից դուրս գալուց հետո հարցրեցի նրան.

-Դուք ճանաչում եք արդյոք Ս-ին:

-Ոչ-ասաց նա մի այլ կարգի լուրջ ձայնով և մի քանի վայրկյան հետո սկսեց բարձր ծիծաղել:-Իհարկե ճանաչում եմ զույգ եղբայրս է: Եթե ցանկանում ես խոսել հետը, նա իր սենյակում է, կարող ես խոսել,-չդադարեցնելով ծիծաղը խոսում էր նա,-եղբորս ոտքերը ցավում են, չի կարողանում քայլել, թե չէ ներքև կկանչեի ,-ասում էր շատ հանգիստ ձայով:

Այս ամենը լսելուց հետո մտածեցի, որ ծերուկը վերջնականապես է գժվել, բայց այդ պահին ներս մտավ Ս-ը և ասաց Երկաթագլխին:

-Ս-ին կասեք պատվերը հասցրել եմ:

Այս պահին նայեցի շուրջս, մեկ անգամ ևս նայեցի երկու թիկնապահներին և հասկացա, թե ինչ է կատարվում: Փաստորեն այն Ս-ից, ումից տեղեկություն չուներ ոչ ոք և ումից այդքան սարսափում էի ես, մի ծերուկ էր, որ ծերացել էր և իր փոխարեն հանդիպումների էր ուղարկում իր թիկնապահին: Այսքանը իմ Ս-ի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s