Վերլուծություն. Հովհաննես Թումանյան

Posted: 29 января, 2013 in Ուսումնական, Ընթերցարան, Խճանկար
Метки:, , ,

<<Մեծ Ցավը>>, վերլուծություն

Կարդացի թումանյանի << Մեծ Ցավը>> և  հասկացա, որ հարյուր տարի  է անցել, բայց ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի մեջ: Կարդում եմ կարդում և զարմանում եմ, որ չեմ գտնում այնպիսի միտք, որի հետ համաձայն չեմ կամ սխալ եմ համարում: Ինչքան ես հասկացա Թումանյանի <<Մեծ Ցավը>> գրվածքում քննարկվում է մեր ես ունենալը և մեզ ճանաչելը:  Թումանյանը այն կարծիքին է, որ օտարները չեն հարգում և չեն ճանաչում մեզ,  որովհետև  պարզ տեսնում են, որ  մենք չգիտեն և չենք ճանաչում մեր լեզուն, գրականությունը և մեր պատմությունը: Թումանյանը ասում է. <<Ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ >> և ավելացնեմ, որ անտեղյակ լինելու  հետ մեկտեղ չենք ուզում ընդունել, որ տգետ ենք և մեծ մասամբ չենք էլ ցանկանում սովորել: Մարդիկ իրենց տգիտությունից դրդված սկսում են հորինել, երազել, պատկերացնել և հավատալ այդ ամենին` ասես իրենց ասածը միակ  ճշմարտությունն է: Օրինակ` կան մարդիկ, ովքեր չիմանալով իրենց անցյալը, այն դարձնում են մի հրաշագեղ, անհաղթելի հերոսներով լի վեպ, բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր (տգիտության պատճառով) փչացնում են իրենց անցյալը, վատթարացնում, հավատում իրենց հորինվածքներին և մի բան էլ պատմում օտարներին (նրանց մոտ ամաչում իրենց անցիալից և ինչու չէ հենց իրենցից): Եվ չես հասկանում ինչ են մտածում այդպիսի մարդիկ, որտեղ կամ ինչու են թաքցնում իրենց արժանապատվությունը, եսը և եթե ուզում են խոսել ինչ-ինչ բաների մասին, ինչու չեն սովորում, ուսումնասիրում և նոր այդքանից հետո սովորեցնում ուրիշներին: Հենց այս մասին էլ Թումանյանը գրում է. << Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը >>: Ամեն Հայ մտածում է, որ գիտի և ճանաչում է իր ազգին, ժողովրդին, բայց չէ որ այդպես չէ: Մարդիկ փակում են իրենց  աչքերը, փակ աչքերով թռչում դեպի երկինք կամ հակառակը մտնում հողի տակ և չեն ցանկանում կամ չեն կարողանում ապրել այսօրվա կյանքով և շարժվել առաջ, ճիշտ և իրական անցյալը պահպանելով և ինքնությունը նույնպես:

<<Դառնացած Ժողովուրդ>>, վերլուծություն

Իսկ հիմա Խոսենք Հովհաննես Թումանյանի << Դառնացած ժողովուրդը>> հոդվածի մասին: Այս հոդվածը մտել է մինչև սրտիս խորքը: Իրոք որ, ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության վրա (Ախր գոնե միայն իր շահի մասին  մտածեր…):Թումանյանն ասում է.`<< Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։>> Սկսած ամենահարուստ մարդուց և վերջացրած ամենաաղքատից, բոլորը բողոքում են: Եվ հետաքրքիրն այն է, որ բողոքում են ոչ թե իրենց անհաջողության այլ ընկերոջ կամ կողքինի հաջողության վրա: Կարող ես հասկացիր այն մարդուն, ով իր գործը թողած ընկնում է ուրիշի հետևից և երբ ուրիշը ձեռք է բերում ավելի շատ, կամ իր վաստակածի չափ գումար սիրտը դող է մտնում, մտածում է ոնց անի, որ խանգարի նրան: Ճիշտ է համաձայն եմ Թումանյանի այս տողերի հետ`<< Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, >>, բայց ինչ խաղ էլ, որ խաղացել է ճակատագիրը, պետք է շարժվել առաջ: Հիմա դառնացած ենք վարունկի նման, բայց չէ որ վարունկ չենք, մարդ ենք, ունենք կամքի ուժ, բարոյականություն, հասկացություններ և ամենակարևորը ընտրության հնարավորություն: Ամեն մարդ ինքն է կառավարում իրեն, իր կյանը որտեղ և երբ էլ լինի: Ամեն մարդ իր կյանքի տերն է, իսկ ժամանակը` ամենահզոր և անհաղթահարելի երևույթը, որը անընդհատ շարժման մեջ է գտնվում մարդու մեջ է : Մարդն է իր ժամանակը դասավորում և մարդն է ստեղծել ժամանակ հասկացությունը: Ամեն մարդու համար իր կյանքի, իր ժամանակի վերջը մահն է և քանի մարդ կարող է` պարտավոր է ապրել կյանքը լավագույն կերպով, պարտավոր է դուրս գալ չակերտներից և անընդհատ շարվել իր երազած ժամանակին ընդառաջ(Եթե իհարկե չի ցանկանում մնալ դառը վարունկ): Այն մարդը ով ժամանակից հետ է մնում, պահում է իր մեջ անցիալում կատարված վատությունը, չարությունը և նախանձը նա չի կարող ունենալ <<Պայծառ>> ապագա: Ուզում եմ ասել, ապրեք ներկայով, եղեք լավատես և մտածեք ապագայի մասին, այն ապագայի որի մասին դուք երազում եք: Սա է ելքը:

Այս երկու հոդվածները ինձ համար մի մեծ պատմության հատվածներ են: Այս հոդվածները կարդալուց հետո ես ճանաչեցի Թումանյանի իրականությունը: Հասկացա, որ Թումանյանի իրականությունն է ճիշտը և դրա մեջ մտնելով պետք է շարունակենք շնչել:

ՄԻ մեղադրեք կողքինին ձեր կատարած սխալների մեջ, չէ որ, մեկ է դուք եք պատասխան տալու դրանց համար: Հետևեք Թումանյանի խորհուրդներին և եթե տեսնում եք ձեր մեջ վատը անպայման փոխեք այն լավով: Ստեղծեք ձեր երազած ապագան առանց մոռանալու անցյալը, որովհետև առանց անցիալի չէր լինի նաև ապագան:

Կարող եք կարդալ նաև ուրիշների կարծիքները:


- комментарии
  1. […] Posted: Январь 29, 2013 in Ուսումնական, Ընթերցարան, Խճանկար Метки: Հովհաննես Թումանյան, Մեծ Ցավը, Դառնացած Ժողովուրդ, վերլուծություն 0 […]

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s