Ախր շա~տ զվարճալի կենդանի է…

Posted: 28 января, 2013 in Թարգմանություն
Метки:, , ,

1300911031_100

Համացանցում փնտրում էի լեմուրների մասին նյութեր, բայց հայերենով ոչ մի նյութ չգտա: Սկսեցի փնտրել Ռուսերենով և ինձ հետաքրքրեց մի շատ հետաքրքիր լեմուր: Եթե ձեզ հետաքրքրում է ամենափոքրիկ և հետաքրքիր լեմուրը կարող եք կարդալ (արդեն հայերեն լեզվով):

 

_16Գաճաճ մկանման լեմուրը ամենափոքրն է մկանման լեմուրներից: Նրա քաշը մոտ 300 գրամ է, իսկ մարմնի երկարությունը 20 սանտիմետր, որից 10-ը նրա պոչն է զբաղեցնում: Ունի կարմրա-շականակագույն մեջք և մարմնագույն կամ սպիտակ փորիկ: Գտնվել է 1852 թվականին: Բնակվում է Մադագասկարի արևմտյան անտառներում:

post-1250366-1286612863

Ահա նա ժպտում է (այսինքն կուշտ է):

Սնվում է միջատներով, սարդերով, մրգերով, նեկտարով, հատուկ տերևներով և մեկ-մեկ ուտում է ոչ շատ մեծ գորտեր (առանձնապես ուշադրություն է դարձնում և սիրում է ուտել գույնզգույն գորտերի): Երբ կուշտ է լինում բերանի մկանները թուլանում են և նա սկսում է ժպտալ: Դունչը կարճ է իսկ ականջները շատ մեծ են: Մորթին լինում է շականակագույն կամ մոխրագույն, աչքերի շուրջը սև շրջանակներ են այդ իսկ պատճառով նրա աչքերը ավելի մեծ են երևում: Նրանք շարժվում են թռիչքներով:

x_add4d639

Ոլորվում են և քնում են ծառերի փչակներում կամ ճյուղերի վրա: Նրանց բները պատրաստվում են խոտերից, փոքր փայտի կտորներից և տերևներից: Սիրում են կախվել ճյուղերից իրեն երկար պոչով:

- комментарии

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s